Նուսա Պենիդա (ինդոն.՝ Nusa Penida), փոքրիկ կղզի, որը գտնվում է Ինդոնեզիայի Բալի կղզուց մոտ 12 կմ հարավ-արևելք։ Վարչական առումով մտնում է Բալի նահանգի Կլունգկունգ շրջանի կազմի մեջ։

Նուսա Պենիդա
Տեսակկղզի
Երկիր Ինդոնեզիա[1][2]
ՎարչատարածքKlungkung?[1]
Երկարություն20 կմ
Լայնություն12 կմ
ԲԾՄ487 մետր
Մակերես203 կմ²
Մասն էՓոքր Զոնդյան կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունՓոքր Զոնդյան կղզիներ
Ջրլիցի ափինՀնդկական օվկիանոս[2]
Քարտեզ
Քարտեզ

Այն Բալի կղզուց առանձնացած է Բադունգ նեղուցով։ Այն ունի 19,4 կմ երկարություն և 13,7 կմ լայնություն։ Կղզու մակերեսը 202,84 կմ² է[3]։ Նուսա Պենիդայի մերձակայքում կա երկու փոքր կղզի՝ Նուսա-Լեմբոնգան և Նուսա-Չենինգան։ Կղզու ռելիեֆը ներկայացված է երեք սարահարթներով. առաջինը հյուսիսային ափին, որը գտնվում է ծովի մակարդակի վրա, երկրորդը կենտրոնում է՝ 400-450 մ միջին բարձրության վրա, իսկ երրորդը՝ հարավում՝ մոտ 200 մ բարձրության վրա[4]։ Կղզու հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք կա լեռնաշղթա՝ առավելագույն բարձրությամբ՝ ծովի մակարդակից 524 մ բարձրության վրա։ Հարավային ափը ներկայացված է ժայռերով, որոնք գրեթե ուղղահայաց են՝ բարձրանում են 100-ից 200 մ։ Կղզում լայնորեն զարգացած է կարստը, որն այստեղ երևում է կոնաձև գագաթներով փոքր բլուրների տեսքով[5]։ Կղզում կան նաև քարանձավներ։

Կղզում մշտական գետեր և հոսանքներ չկան, ալիքները ջրով են լցվում միայն մուսոնային ժամանակահատվածում։ Բլուրները ծածկված են անտառներով և թփերով։ Հարևան փոքր կղզիների հետ միասին Նուսա-Պենիդան ձևավորում է թռչունների արգելոց[6]։

Կլիման միջին հաշվով ավելի տաք և չոր է, քան հարևան Բալիում։

Ի տարբերություն հարևան Նուսա-Լեմբոնգանի և Նուսա-Չենինգան կղզիների՝ Նուսա Պենիդան զարգացած տուրիստական ենթակառուցվածք ունի։ Բայց 2016 թվականից ի վեր կղզին սկսեց շատ ակտիվ զարգանալ և կառուցվել, ուստի զբոսաշրջային ենթակառուցվածքների հետ կապված իրավիճակը ակտիվորեն փոփոխվում է։ Առավել զարգացած է կղզու հյուսիսային ափը երկու ամենամեծ բնակավայրերի՝ Սամպալանի և Տոյապակեի միջև։

Էկոնոմիկան հիմնված է զբոսաշրջության, ձկնորսության, գյուղատնտեսության ոլորտի վրա, որոնք բավականին սահմանափակ են քաղցրահամ ջրի պակասի պատճառով։ Բնակչության մեծ մասը զբաղվում է ջրիմուռների մշակմամբ, հիմնականում կղզու հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածում։

2010 թվականի դրությամբ կղզու բնակչությունը կազմում է 48,075 մարդ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
  2. 2,0 2,1 Indonesian Presidential Decree Number 6 of 2017
  3. 3,0 3,1 Some Facts About Nusa Penida, Bali
  4. «Geology (Giambelli/Whitten, 1995/1996)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. «Tertiary karst (Helbig, 1941)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Bali Bird Sanctuary of Nusa Penida
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուսա Պենիդա» հոդվածին։