Նուջուդ Ալի (արաբ․՝ نجود علي‎‎, 1998[1][2][3], Եմեն), Եմենում հարկադիր ամուսնությունների և մանկական ամուսնությունների դեմ շարժման կենտրոնական դեմք։ 10 տարեկանում նա ամուսնալուծվել է՝ խախտելով ցեղային ավանդույթը[4][5]։ 2008 թվականի նոյեմբերին Նուջուդ Ալին և նրա փաստաբան Շադա Նասերը ամերիկյան Glamour ամսագրի կողմից անվանվել են «Տարվա կանայք»[5][6]։ Ալիի քաջությունը բարձր է գնահատվել այնպիսի ականավոր կանանց կողմից, ինչպիսիք են Հիլարի Քլինթոնը և Կոնդոլիզա Ռայսը[7]։

Նուջուդ Ալի
արաբ․՝ نجود علي‎‎
Ծնվել է1998[1][2][3]
ԾննդավայրԵմեն
ՔաղաքացիությունԵմեն Եմեն
ԱզգությունԵմենցի
Երկեր«Ես Նուջուդն եմ՝ 10 տարեկան և ամուսնալուծված»
Մասնագիտությունգրող
ԳործունեությունԵրբևիցե ամենաերիտասարդ ամուսնալուծված անձ
ԱմուսինՖաեզ Ալի Թամեր (ամուսնալուծվել են 2008 թվականին)
Պարգևներ և
մրցանակներ
Glamour ամսագրի «Տարվա կին» մրցանակ (Շադա Նասերի հետ միասին)

Ալիի փաստաբան Շադա Նասերը (ծնված 1964 թվականին) ֆեմինիստ է և մարդու իրավունքների մասնագետ է, որի մասնակցությունը Ալիի դատավարությանը մեծ ճանաչում է ստացել[6][8]։ Ֆրանսիացի լրագրող Դելֆին Մինուայի հետ միասին Ալին դարձել է «Ես Նուջուդն եմ՝ 10 տարեկան և ամուսնալուծված» (անգլ.՝ I Am Nujood, Age 10 and Divorced) անվամբ գրքի համահեղինակը։

ԿենսագրությունԽմբագրել

Նուջուդ Ալին ինը տարեկան էր, երբ ծնողները կազմակերպել են նրա ամուսնությունը Ֆաեզ Ալի Թամերի՝ մոտ երեսուն տարեկան տղամարդու հետ[9]։ Հարազատների կողմից պարբերաբար ծեծվելուց և ամուսնու կողմից բռնաբարվելուց հետո, Ալին փախել է 2008 թվականի ապրիլի 2-ին՝ հարսանիքից երկու ամիս հետո։ Հոր երկրորդ կնոջ խորհրդով նա անմիջապես դիմել է դատարան՝ ամուսնալուծության խնդրանքով։ Կես օր սպասելուց հետո նրան նկատել է դատավոր Մուհամեդ Ալ-Գհադհան, որը պարտավորվել է նրան ժամանակավոր ապաստան տրամադրել և կալանքի տակ է վերցրել նրա հորը և ամուսնուն[10]։

Շադա Նասերը համաձայնել է պաշտպանել Ալիին։ Փաստաբանի համար դա պայքարի շարունակությունն էր, որը սկսվել էր 1990-ական թվականներին Սանաայում նրա պրակտիկայի՝ որպես կնոջ գլխավորած առաջին Եմենական իրավաբանական գրասենյակի բացումից։ Նա ստեղծել է իր հաճախորդությունը՝ ծառայություններ առաջարկելով կին բանտարկյալներին[8]։

Եմենի օրենսդրությունն այն ժամանակ սահմանում էր 15 տարեկանը՝ որպես ամուսնության նվազագույն տարիք, սակայն ընտանիքներին թույլատրվում էր ամուսնացնել ավելի երիտասարդ աղջիկների՝ ամուսնական պայմանագրում նշելով, որ այդ երիտասարդ հարսնացուների հետ սեռական հարաբերություններն արգելված են մինչև անորոշ ժամանակ, երբ նրանք արդեն «պատրաստ» են համարվում։ Դատարանում Նասերը պնդել է, որ Ալիի ամուսնությունը խախտել է օրենքը, քանի որ նրա ամուսինը բռնաբարել է նրան[6]։ Ալին մերժել է դատավորի առաջարկը, որի համաձայն նա երեք-հինգ տարվա ընդմիջումից հետո պետք է վերսկսի ապրել ամուսնու հետ[6]։ 2008 թվականի ապրիլի 15-ին[11] դատարանը հաստատել է նրա ամուսնալուծությունը[6]։

Դատավարությունից հետո Ալին վերամիավորվել է իր ընտանիքի հետ Սանաայում։ 2008 թվականի վերջին նա դպրոց է վերադարձել՝ նպատակ ունենալով դառնալ իրավաբան[12]։ Ալիի հուշագրությունները, որոնք գրվել են Դելֆին Մինոայի կողմից, հրապարակվել են 2009 թվականին, և գրքի միջազգային վաճառքից գումարը նախատեսված էր իր ուսման վարձը վճարելու համար, սակայն բայց նա պարբերաբար դպրոց չի գնացել[13]։ Դատավարության արդյունքում համաշխարհային մամուլում Եմենի բացասական լուսաբանման պատճառով Ալիի անձնագիրն առգրավվել է 2009 թվականի մարտին, և նրան թույլ չեն տվել ներկա գտնվել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած Կանանց համաշխարհային մրցանակի (անգլ.՝ Women's World Award) հանձնման արարողությանը։ Մեդիայի հաղորդագրություններում նաև հարց է բարձրացվել, թե արդյոք գրքից ստացված եկամուտներն իսկապես ընտանիքին են գնում[14]։

2010 թվականին Ալիի ընտանիքն ապրում էր ֆրանսիացի հրատարակչի օգնությամբ ձեռք բերված նոր երկհարկանի տանը և մթերային խանութ էր ղեկավարում շենքի առաջին հարկում։ Այդ ժամանակ Ալին և նրա կրտսեր քույրը մասնավոր դպրոց էին հաճախում[13]։ Քանի որ Եմենի օրենքներով հրատարակիչները չեն կարող ուղղակիորեն վճարել Ալիին, նրանք համաձայնել են ամսական 1000 դոլար տալ իր հորը, մինչև աղջիկը 18 տարեկան դառնա, ինչից հետո նրանք կապահովեն վերջինիս կրթությունը[15]։

Հուշագրության անգլալեզու տարբերակը հրատարակվել է 2010 թվականի մարտին։ Ներկայացնելով այն՝ Նյու Յորք Թայմսի մեկնաբան Նիկոլաս Քրիստոֆը բարձր է գնահատել աշխատանքը, որը կատարվել է այնպիսի սոցիալական խնդիրների մասին իրազեկվածության բարձրացման համար, ինչպիսին է ահաբեկչությունը՝ կապված պոլիգամիայի և մանկական ամուսնությունների հետ, ասելով. «Նուջուդի նման փոքր աղջիկներն կարող են ավելի արդյունավետ լինել ահաբեկիչների դեմ պայքարում, քան հրթիռները»[16]։ Ալիի գործի շուրջ հրապարակայնությունը, ինչպես հաղորդվում է, ոգեշնչել է այլ մանկական ամուսնությունները չեղյալ հայտարարելու ջանքերը, այդ թվում՝ ութամյա սաուդացի աղջկա, որին 2009 թվականին թույլատրվել է ամուսնալուծվել միջին տարիքի տղամարդու հետ, այն բանից հետո, երբ նրա հայրը մոտ 13,000 դոլարի դիմաց ստիպել է նրան ամուսնանալ[16][17][18][19]։

2013 թվականին Ալին հաղորդել է զանգվածային լրատվամիջոցներին, որ նրա հայրը ստիպել է նրան լքել տունը և իրեն է պահել հրատարակիչների կողմից վճարված գումարը։ Նա կազմակերպել է նաև Ալիի կրտսեր քրոջ՝ Հաիֆայի ամուսնությունը[15]։

ՄատենագրությունԽմբագրել

2010 - I Am Nujood, Age 10 and Divorced, New York, 2010 (978-0307589675)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
  4. Daragahi, Borzou (June 11, 2008), Yemeni bride, 10, says I won't, Los Angeles TimesmznfzKLDhjsd'gV, https://articles.latimes.com/2008/jun/11/world/fg-childbride11, վերցված է 16 February 2010 
  5. 5,0 5,1 Walt, Vivienne (3 February 2009), A 10-Year-Old Divorcée Takes Paris, Time/CNN, արխիվացված օրիգինալից 26 August 2013-ին, https://web.archive.org/web/20130826140117/http://www.time.com/time/world/article/0,8599,1876652,00.html, վերցված է 16 February 2010 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Power, Carla (12 August 2009), Nujood Ali & Shada Nasser win "Women of the Year Fund 2008 Glamour Award", Yemen Times, արխիվացված օրիգինալից 5 April 2011-ին, https://web.archive.org/web/20110405190616/http://www.yementimes.com/DefaultDET.aspx?i=1207&p=report&a=1, վերցված է 16 February 2010 
  7. Evans, Sean (11 November 2008), 10-year-old girl's inspiring story opens eyes at Glamour awards, New York Daily News, http://www.nydailynews.com/news/national/2008/11/10/2008-11-10_10yearold_girls_inspiring_story_opens_ey.html, վերցված է 9 April 2010 (չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 Madabish, Arafat (28 March 2009), Sanaa's first woman lawyer, Asharq Alawsat: English edition, արխիվացված օրիգինալից 11 May 2011-ին, https://web.archive.org/web/20110511123212/http://www.aawsat.com/english/news.asp?section=3&id=16210, վերցված է 16 February 2010 
  9. Borzou Daragahi (June 11, 2008)։ «Yemeni Bride, 10, says I Won't»։ Los Angeles Times 
  10. Loving, James (September 5, 2009), Video Beat Part 4 - CNN Explosher= National Radio Text Service, արխիվացված օրիգինալից 5 June 2011-ին, https://web.archive.org/web/20110605034540/http://www.nationalradio.com/0_VideoBeat_SEP_09.shtml, վերցված է 16 February 2010 . Note: Apart from other details, this website names the judge.
  11. Ali 2010, p. 107
  12. Mullins, K.J (August 27, 2009), Child bride Nujood Ali's life after the divorce, Digital Journal, http://www.digitaljournal.com/article/278338, վերցված է 16 February 2010 
  13. 13,0 13,1 Hersh, Joshua (4 March 2010), A TEN-YEAR-OLD’S DIVORCE LAWYER, The New Yorker, retrieved March 4, 2010.
  14. Bobi, Emil (14 March 2009)։ «Kleine große Frau: profil besuchte die zehnjährige Jemenitin Nojoud Ali in Sanaa» [Little big woman: Profil visits the ten-year-old Yemeni Ali Nojoud in Sanaa] (գերմաներեն)։ Profil (Austrian news magazine)։ Արխիվացված է օրիգինալից 22 October 2014-ին։ Վերցված է April 10, 2010 
  15. 15,0 15,1 Sheffer Joe (March 12, 2013)։ «Yemen's youngest divorcee says father has squandered cash from her book»։ theguardian.com։ Guardian News and Media Limited։ Վերցված է September 10, 2013։ «Nujood Ali clams father has used proceeds from her book deal to marry and has arranged wedding for her younger sister» 
  16. 16,0 16,1 Kristof, Nicholas (3 March 2010), Divorced Before Puberty, New York Times, https://www.nytimes.com/2010/03/04/opinion/04kristof.html, վերցված է 4 March 2010 
  17. «8-year-old Saudi girl divorces 50-year-old husband»։ USA Today։ 30 April 2009 
  18. Saudi child 'files for divorce', BBC News, 24 August 2008, http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/7579616.stm, վերցված է 7 April 2010 
  19. Young Saudi girl's marriage ended, BBC News, 30 April 2009, http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/8026545.stm, վերցված է 7 April 2010 

ԳրականությունԽմբագրել

  • Rozenn Nicolle "La petite divorced of Yemen", Libération, 31 January 2009
  • "A Yemeni 10 years among women of the year," Le Nouvel Observateur, 11 November 2008
  • Delphine Minoui, "Nojoud, 10 years, divorced in Yemen", Le Figaro, 24 June 2008
  • Cyriel Martin, "Yemen: a girl of 8 years gets a divorce," Le Point, 16 April 2008
  • Carla Power, "Ali & Nujood Shada Nasser: The Voices for Children," Glamour, December 2008

Արտաքին հղումներԽմբագրել