«Նոր տարվա տղամարդիկ» (ռուս.՝ «Новогодние мужчины»), մելոդրամայի տարրերով ամանորյա երաժշտական ​​կատակերգություն, որը նկարահանել է «Telefilm» կինոընկերությունը 2004 թվականին։ Բեմադրության թատերական տարբերակը կոչվում է «Նոր ռուս տղամարդիկ»[1]: Երկու մասից բաղկացած հեռուստաֆիլմը Վիկտոր Մերեժկոյի առաջին ռեժիսորական աշխատանքն է[2]։

Նոր տարվա տղամարդիկ
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2004
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Մերեժկո
Սցենարի հեղինակՎիկտոր Մերեժկո
ԴերակատարներՄիխայիլ Բոյարսկի, Անատոլի Վասիլև, Վալերի Գարկալին և Օլգա Լոմոնոսովա
ԵրաժշտությունYevgeny Shiryeyev?
Տևողություն138 րոպե

Սյուժե

խմբագրել

Ամանորի գիշերը երեք գործազուրկ միջին տարիքի տղամարդիկ տոնի համար հավելյալ գումար վաստակելու առիթ են փնտրում։ Նրանք հանդես են գալիս ինտիմ ծառայությունների ընկերություն ստեղծելու գաղափարով՝ «Տղամարդիկ հանգստյան օրերին»: Միևնույն ժամանակ, երկու երիտասարդ գեղեցիկ աղջիկներ որոշում են զվարճանալ Ամանորի գիշերը և կապ հաստատել այդ ընկերության հետ։ Սակայն աղջիկներին մեծ անակնկալ էր սպասվում, երբ իրենց հրավիրած քսանհինգ տարեկան գեղեցկադեմ տղամարդկանց փոխարեն հանկարծակի հայտնվեցին երեք շատ թափթփված տղամարդիկ, որոնց տարիքը վաղուց անցել էր հիսուն տարին։ Գործողությունների ընթացքում հերոսները հայտնվում են անհավանական, գրեթե ֆանտաստիկ և ողբերգական իրադարձությունների կենտրոնում, ինչի հետևանքով նրանց մոտ անսպասելիորեն համակրանք է առաջանում, և այս հանդիպումը նրանց համար դառնում է ճակատագրական[3][4]։

Դերերում

խմբագրել

Ֆիլմի ստեղծողներ

խմբագրել
  • Ռեժիսորներ․ Վիկտոր Մերեժկո և Վալերի Սարկիսով
  • Սցենարիստ․ Վիկտոր Մերեժկո
  • Օպերատոր․ Ալեքսանդր Եկիմով
  • Կոմպոզիտոր․ Եվգենի Շիրյաև
  • Երգերի տեքստերի հեղինակ․ Իլյա Ռեզնիկ
  • Պրոդյուսեր․ Յուրի Մազյուկ
  • Կասկադյորների համակարգող․ Դմիտրի Տարասենկո[3]

Ֆիլմում ներկայացված երգեր

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • 2005, OKF «Կինոշոկ» Անապայում (3-րդ տեղ «TV-shock» մրցույթում՝ Վիկտոր Մերեժկո):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. DELFI (2011-03-28). «Рецензия на спектакль «Новые русские мужики»». DELFI (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-01-18-ին. Վերցված է 2018-01-18-ին.
  2. «Новогодние мужчины (2004)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-01-18-ին. Վերցված է 2018-01-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 «Фильм «Новогодние мужчины» на сайте ruskino.ru». Արխիվացված է օրիգինալից 2012-01-16-ին. Վերցված է 2011-12-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. БОНДАРЕВА, Анастасия (2013-12-25). «Самые неожиданные роли Михаила Боярского в кино». KP.BY - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018-01-18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել