Նորման Մաքլարեն (անգլ.՝ Norman McLaren, ապրիլի 11, 1914(1914-04-11)[1][2][3][…], Ստերլինգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հունվարի 27, 1987(1987-01-27)[1][2][3][…], Մոնրեալ[3]), կանադացի կինոռեժիսոր մուլտիպլիկատոր, անիմացիոն լեզվի ամենամեծ նորարարներից մեկը։

Նորման Մաքլարեն
Ծնվել էապրիլի 11, 1914(1914-04-11)[1][2][3][…]
ԾննդավայրՍտերլինգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էհունվարի 27, 1987(1987-01-27)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրՄոնրեալ[3]
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց[3] և Stirling High School?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտացումկինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, ռեժիսոր և պրոդյուսեր
Պարգևներ
IMDbID ID 0572235

Կենսագրություն խմբագրել

Նորմանը 1971 թվականին գլխավորել է համաշխարհային հեղինակային անիմացիայի նշանավոր ռեժիսորների ցուցակը[7]։ Նկարահանել է 69 ֆիլմ (ներառյալ թեստային տեսահոլովակները, որոնք նա նախկինում նկարահանել է նկարահանման տեխնոլոգիայի իր փորձարարական աշխատանքների համար[8]։ Նորմանը ծնվել է Շոտլանդիայում։ Սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում, սկսել էքսպերիմենտներ անիմացիայի հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել Էյզենշտեյնի տեսությունն ու պրակտիկան։ Նա որոշ ժապավեններ է պատրաստել Լոնդոնում[9]։ Նորմանը 1939 թվականին պատերազմի պատճառով տեղափոխվել է Նյու Յորք։ Ապա 1941 թվականին Ջոն Գրիերսոնը նրան հրավիրել է գալ Կանադա և ստեղծել իր սեփական արհեստանոցը Ազգային կինոստուդիայում։ Մակլարենի Հարևաններ (1952 թվական) ֆիլմը արժանացել է Օսկարի և այլ հեղինակավոր մրցանակներ[10]։ 1970-ականներին նա աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕում, Հնդկաստանում և Չինաստանում մուլտարվեստի վերապատրաստման ծրագրերում[11]։

Ստեղծագործական մեթոդ խմբագրել

Ֆիլմի ժապավենը մաքրելուց հետո նա այն ծածկեց մի տեսակ ժայռային նշաններով, աբստրակտ նախշերով, որոնք պրոյեկցիայի ժամանակ ստեղծում էին տիրական, կախվածություն առաջացնող ռիթմ՝ այսպես կոչված առանց տեսախցիկի նկարահանում։ Նա փորձարկեց նկարչության և ձայնի համադրումը անիմացիայի մեջ՝ փորձելով այն մոտեցնել նկարչությանը և մաքուր երաժշտությանը[12]։

Մրցանակներ խմբագրել

  • 1958 թվական, Վաֆտայի մրցանակ Մի անգամ մի աթոռ կար
  • Կանադայի շքանշան
  • Ասպետ Քվեբեկի ազգային շքանշան
  • Օսկարի մրցանակ Դակումենտալ Հարևաններ ֆիլմի համար
  • 1971 թվական, Մոլսոնի մրցանակ
  • 1982 թվական, Ալբերտ Տեսիերի մրցանակ

Գրականություն խմբագրել

  • Dobson T. The film work of Norman McLaren. Eastleigh: John Libbey, 2006
  • Орлов А. М. Аниматограф и его Анима. М.: ИМПЭТО, 1995

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

https://www.imdb.com/name/nm0572235/

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Մաքլարեն» հոդվածին։