Նորիկ Աստվածատուրով

քանդակագործ

Նորիկ Եղիշեի Աստվածատուրով (անգլ.՝ Norik Astvatsaturov, դեկտեմբերի 22, 1947(1947-12-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 30, 2023(2023-12-30), Wahpeton, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), ամերիկահայ արվեստագետ, հայկական քանդակադրոշմի վարպետ[1], ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամի (NEA)[2] և Բուշի հիմնադրամի մրցանակակիր[3], ամերիկահայ գրող, «Արտաքսում. Դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գրքի հեղինակ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հայրը[4][5]։

Նորիկ Աստվածատուրով
Ծնվել էդեկտեմբերի 22, 1947(1947-12-22)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 30, 2023(2023-12-30) (76 տարեկան)
Վախճանի վայրըWahpeton, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունարվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքartbynorik.com

Կենսագրություն խմբագրել

Նորիկ Աստվածատուրովը ծնվել է ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 22-ին, Բաքու քաղաքում։ Նորիկի հայրը՝ Եղիշե Աստվածատուրյանը, ծնվել է Խնձորեսկում, 1917 թվականի ռուսական հեղափոխությունից հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ ազգանունը փոխել է Աստվածատուրով[6]։

Նորիկը փոքր տարիքից սիրել է կերպարվեստ և փորագրություններ է արել փայտի վրա։ 1968 թվականին՝ Խորհրդային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո սովորել է մետաղի վրա փորագրություններ անել[7]։

1990 թվականին՝ Բաքվի ջարդերի ժամանակ, Նորիկ Աստվածատուրովը ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ 3 տարի որպես փախստական ապրելուց հետո՝ 1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ[8]։ Նա ընտանիքով հաստատվել է Հյուսիսային Դակոտա նահանգի Վահպետոն քաղաքում[9]։

ԱՄՆ-ում Նորիկ Աստվածատուրովը շարունակել է իր աշխատանքը, նա հիմնականում ոսկուց, արծաթից, բրոնզից, պղնձից պատրաստել է ոսկերչական զարդերի արկղեր և սրբապատկերներ[10]։ Նրա աշխատանքները հաճախ ցուցադվել են տարբեր տարածաշրջանային ու ազգային մակարդակի ցուցահանդեսներում և ճանաչվել հաղթող[3]։

2017 թվականին ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամը Նորիկ Աստվածատուրովին ճանաչել է Ազգային ժառանգության անդամ և պարգևատրել Ազգային ժառանգության կրթաթոշակով[11]։ Նույն թվականի նոյեմբերին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Նորիկ Աստվածատուրովին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով[12]։

Նորիկ Աստվածատուրովը մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 30-ին, Հյուսիսային Դակոտա նահանգի Վահպետոն քաղաքում[13][14]։

Ընտանիք խմբագրել

Բաքվում աշխատելու ժամանակ Նորիկը ծանոթացել է Իրինա Ադամյանի հետ, նրանք ամուսնացել են 1977 թվականին։ 1978 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Աննան, իսկ 1984 թվականին՝ որդին՝ Միխայիլը[15]։

Կինը՝ Իրինա Ադամյանը, ուլունքագործ է, նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում[16]։

Դուստրը՝ Աննա Աստվածատուրյան Թերքոթը գրող, դասախոս, ակտիվիստ[17], իրավաբանական գիտությունների թեկնածու է[18] և ակտիվիստ։ «Արտաքսում. Դեպի անհայտություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) գրքի հեղինակն է, 2015 թվականին ընտրվել է Մեն շրջանի Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ։ Նրա «Արտաքսում. Դեպի անհայտություն» գիրքը 2022 թվականին լույս է տեսել հայերեն՝ Newmag հրատարակչության կողմից[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Phil Wiggins Awarded the Prestigious National Heritage Fellowship». The Country Blues (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  2. «Norik Astvatsaturov». americanroutes.wwno.org. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 Բաքվի հայի «ամերիկյան երազանքը», կամ ինչպես ԱՄՆ-ը ճանաչեց հայկական քանդակադրոշմը
  4. Staff, Weekly (2017 թ․ հունիսի 20). «Armenian-American Artist Norik Astvatsaturov to Receive National Endowment for Arts Fellowship». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  5. «Армянская Анна Франк». yerkramas.org (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  6. Norik Astvatsaturov
  7. «Norik Y. Astvatsaturov Obituary 2023». Vertin-Munson Funeral Home (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
  8. «Artist Norik Astvatsaturov to Receive National Endowment for Arts Fellowship» (PDF).
  9. «"Американская мечта" армянина из Баку, или Как США признали армянскую чеканку». Рамблер/новости (ռուսերեն). 2018 թ․ մարտի 25. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  10. Նորիկ Աստվածատուրովն արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամի մրցանակին
  11. 76 տարեկանում վախճանվել է հայկական քանդակադրոշմի վարպետ Նորիկ Աստվածատուրովը
  12. «Հրանուշ Հակոբյանն ընդունեց Աննա Աստվածատուրյան-Թերքոթին». Hayern Aysor (ամհարերեն). 2017 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  13. «National Endowment for the Arts Statement on the Death of National Heritage Fellow Norik Astvatsaturov». www.arts.gov (անգլերեն). 2024 թ․ հունվարի 9. Վերցված է 2024 թ․ հունվարի 27-ին.
  14. Norik Yegishevich Astvatsaturov Obituary
  15. In Memory of Norik Y. Astvatsaturov
  16. Armenian art exhibit now open
  17. Hairenik. «Eyewitness: An Interview with Baku Pogrom Survivor Anna Turcotte». Armenian Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  18. Աստվածատուրյան - Թերքոթ, Anna Astvatsaturian - Turcotte
  19. info@f-s.am, FutureSystems. «Արտաքսում. Դեպի անհայտություն». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել