Նորիկ Այվազյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորիկ Անուշավանի Այվազյան (մարտի 2, 1941[1], Մալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, իրավագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988)[2], ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ։
Նորիկ Այվազյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1941[1] (83 տարեկան) Մալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | փաստաբան |
Ալմա մատեր | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Գիտական հետաքրքրությունների շրջանակ են մտնում սահմանադրության տեսական հիմնախնդիրներ, օրենսդիր և գործադիր իշխանության կազմակերպման իրավական վիճակի և գործունեության կատարելագործման հիմնախնդիրներ։
Կենսագրություն
խմբագրել- 1960 - 1965 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
- 1967 - 1970 թթ. սովորել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում
- 1970 թվականին աշխատանքի է անցել ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում որպես գիտաշխատող։
- 1970 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Միութենական Հանրապետության իրավասության սահմանադրական հիմունքները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- 1971 թվականից աշխատում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս։
- 1975 թվականին ստացել է դոցենտի կոչում։
- 1987 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորանտական ատենախոսություն «Կառավարման ոլորտում միութենական հանրապետության իրավասության իրականացման կազմակերպա-իրավական մեխանիզմները» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1988 թվականին՝ պրոֆեսորի կոչում
- 1987 թվականին ստացել է դոկտորի գիտական աստիճան
- 1988 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
- 1989 թվականից ԵՊՀ Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչն է։
- 2006 թվականից ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչն է։ Վարում է «ՀՀ սահմանադրական իրավունք», «Համեմատական սահմանադրական իրավունք» թեմաներով դասընթացներ։
Երկեր
խմբագրել- Հայկական ՍՍՀ-ի իրավասությունը ԽՍՀՄ-ի կազմում։ Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիա, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1972։
- Ազգային-պետական կառուցվածքի հետագա զարգացումը ԽՍՀՄ-ում։ Երևան, Հայկական ԽՍՀ, «Գիտելիք» ընկերություն, 1989։
- Իրավական պետության հորիզոններում։ Հոդվածների ժողովածու, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1993։
- Իրավագիտության հարցեր։ Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու։ Պրակ. 1, Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ, Գիտական հետազոտությունների կենտրոն, Երևան, Ա. հ., 1996 (համահեղինակ)։
- Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքները։ Հանրապետական սեմինար, 30-31 մայիսի 1997 թվական, Հանրապետական սեմինար «Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքները» (30-31 մայիսի 1997 թվական), Երևան, Ա. հ., 1997:
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Դասագիրք, Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2000 (համահեղինակ)։
- Մարդու իրավունքներ։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Տիգրան Մեծ», 2002։
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Դասագիրք իրավաբանական բուհերի համար, Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ, 2-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2003 (համահեղինակ)։
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Դասագիրք իրավաբանական բուհերի համար, Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ, 3-րդ լրամշակված հրատարակչություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005 (համահեղինակ)։
- Ֆինանսական իրավունք։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006 (համահեղինակ)։
- Իրավագիտության հարցեր։ Գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու։ N 4, Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ, Գիտական հետազոտությունների կենտրոն, Երևան, Ա. հ., 2007 (համահեղինակ)։
- Մարդու իրավունքներ։ Ուսումնական ձեռնարկ, 2-րդ լրամշակված հրատարակչություն, Երևան, «Տիգրան Մեծ», 2007 (համահեղինակ)։
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Դասագիրք իրավաբանական բուհերի համար, Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ, 4-րդ լրամշակված հրատարակչություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2008 (համահեղինակ)։
- Երևան։ Քաղաքի անցած ուղին և ներկան։ Երևան, «Տիգրան Մեծ», 2008 (համահեղինակ)։
- Ազատ ընտրություններ և հանրաքվե կազմակերպելու հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում։ Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010 (համահեղինակ)։
- Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության կազմակերպման և գործունեության սահմանադրական հիմունքները, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2011։
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Դասագիրք իրավաբանական բուհերի համար, 5-րդ լրամշակված հրատարակչություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2012 (համահեղինակ)։
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Դասագիրք իրավաբանական բուհերի համար։ Գիրք 1-ին, Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, 6-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, «Տիգրան Մեծ», 2016 (համահեղինակ)։
- Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք։ Դասագիրք իրավաբանական բուհերի համար։ Գիրք 2-րդ, Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, 6-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, «Տիգրան Մեծ», 2016 (համահեղինակ)։
Արտաքին հղումներ
խմբագրել- Նորիկ Այվազյանի պրոֆիլը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի կայքում(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=112
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 86։