Նորդեն
Նորդեն (գերմ.՝ Norden), քաղաք Գերմանիայում, Ստորին Սաքսոնիայի տարածքում[3]:
Նորդեն | |||||
Norden | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Մակերես | 106,33 կմ² | ||||
ԲԾՄ | 7 մ | ||||
Բնակչություն | ▼24 855 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 04931 | ||||
Փոստային ինդեքս | 26506, 26492-26496, 26501, 26519-26520 | ||||
Փոստային դասիչ | 26506 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AUR | ||||
03 4 52 019 | |||||
Պաշտոնական կայք | norden.de(գերմ.) և norden.de | ||||
| |||||
Մտնում է Աուրիհ շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 25116 մարդ (2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։ Զբաղեցնում է 106,33 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 03 4 52 019:
Քաղաքը բաժանվում է 10 քաղաքային շրջանների[4]։
Պատմություն Խմբագրել
Այն արևելյան Ֆրիսլանդիայի հնագույն քաղաքն է։ Իր գոյության սկզբնական ժամանակաշրջանում քաղաքը ծովափից գտնվում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Հայտնի է, որ 1100 թվականից հետո այստեղ գոյություն է ունեցել հնատոհմ հողագործների համայնք։
Բնակավայրը քաղաքի իրավունք է ստացել 13-րդ դարում։
14-րդ դարում ուժեղ փոթորիկների արդյունքում քաղաքի տարածքում հայտնված ջուրը հետ չգնաց։ 1400 թվականին քաղաքը հայտնվել է ստեղծված ծովախորշի ափին։ Այդժամ քաղաքի ձեռներեց բնակիչները այստեղ կառուցում են նավահանգիստ և սկսում են ծովային առևտրով զբաղվել։
1445 թվականին այստեղ ռոմանագոթական ոճով կառուցվում է Սուրբ Լիուդիգերի եկեղեցին։
15-16-րդ դարերը քաղաքի տնտեսական զարգացման ժամանակաշրջանն էր։ Այդ ժամանակաշրջանի վկան «Կարմիր տունն» էր («Schönig’sche Haus»), որը կառուցվել էր 1576 թվականին։
Այնուհետև 1930 թվականին ջուրը հետ գնաց քաղաքից, ինչը հիդրոշինարարության շրջանում բնակչության ջանքերի արդյունքն էր։
Ժողովրդագրություն Խմբագրել
Տարի | Բնակչություն |
---|---|
1990 | 23 630 |
1995 | 24 274 |
2000 | 24 931 |
2005 | 25 122 |
2010 | 25 044 |
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ GeoNames — 2005.
- ↑ Roland Hanewald. Nordweeküste Niedersachsens. 5 komplett aktualisierte Auflage. 2004. ISBN 3-8317-1241-7
- ↑ Werner ScharnweberNiedersachsen/ Edition Temmen. ISBN 978-3-86108-953-7