Նորբերտո Օդեբրեխտ (հոկտեմբերի 9, 1920(1920-10-09)[1], Ռեսիֆի, Բրազիլիա[1] - հուլիսի 19, 2014(2014-07-19), Սալվադոր, Բրազիլիա[2]), բրազիլացի ինժեներ, գործարար և բարերար, բրազիլական «Օդեբրեխտ» կոնգլոմերատի հիմնադիրը։

Նորբերտո Օդեբրեխտ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1920(1920-10-09)[1]
ԾննդավայրՌեսիֆի, Բրազիլիա[1]
Մահացել էհուլիսի 19, 2014(2014-07-19) (93 տարեկան)
Մահվան վայրՍալվադոր, Բրազիլիա[2]
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
ԿրթությունQ10274380?
Մասնագիտությունճարտարագետ և գործարար
Ծնողներհայր՝ Emílio Odebrecht?
ԵրեխաներEmílio Alves Odebrecht?
Norberto Odebrecht Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

Նորբերտո Օդեբրեխտը ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 9-ին Բրազիլիայի Ռեսիֆի քաղաքում։ Նա եղել է ռահվիրա Էմիլիո Օդեբրեխտի որդին և գերմանացի գեոդեզիական ինժեների և քարտեզագրագետ Էմիլ Օդեբրեխտի թոռըր, որը գաղթել է Բրազիլիա 1856 թվականին։ Նորբերտո Օդեբրեխտը սովորել է Բահիայի պոլիտեխնիկական դպրոցում։

ԿարիերաԽմբագրել

Օդեբրեխտը հիմնել է շինարարական ընկերություն, որից ստեղծվել է «Օդեբրեխտ գրուպը» Սալվադոր դա Բահիայում 1944 թվականին։ Ներկայում ընկերությունը դարձել է միջազգային կոնգլոմերատ և աշխատանքով ապահովում է ավելի քան 167 500 մարդու աշխարհի ավելի քան 60 երկրներում։ 1991 թվականին Նորբերտո Օդեբրեխտն «Օդեբրեխտի» ղեկավարությունը հանձնել է որդուն՝ Էմիլիո Օդեբրեխտին և ինքը մնացել է որպես ղեկավար[3]։ Նորբերտո Օդեբրեխտի «մտքերը» հավաքվել են երեք հատորում, որոնք բաժանվել են խմբի բոլոր աշխատակիցներին[4]։

ԲարեգործությունԽմբագրել

Օդեբրեխտը հիմնադրել էր Բրազիլիայի «Օդեբրեխտ» հիմնադրամը (պորտ․՝ Fundação Odebrecht)[5]:

ՄահԽմբագրել

Օդեբրեխը մահացել է 2014 թվականի հուլիսի 19-ին, 93 տարեկան հասակում, Բահիայի Սալվադոր քաղաքում[6]

ԾանոթագրություններԽմբագրել