Նորայր Ժորայի Գասպարյան (փետրվարի 10, 1996(1996-02-10), Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան - ապրիլի 2, 2016(2016-04-02), Ջրական, Ադրբեջան, Հայաստանի զինված ուժերի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող[1]։

Նորայր Ժորայի Գասպարյան
փետրվարի 10, 1996(1996-02-10) - ապրիլի 2, 2016(2016-04-02) (20 տարեկան)
ԾննդավայրԿապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահվան վայրՋրական, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ2015 - 2016
Մարտեր/
պատերազմներ
Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»
Պարգևներ«Մարտական ծառայություն» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Կյանք և ուսում խմբագրել

Ծնվել է 1996 թվականի փետրվարի 10-ին Երևանում։ Մայրը՝ Նունե Աթաջանյան, ունի ավագ եղբայր՝ Միշա Գասպարյանը։

Իրենց ընտանիքն ապրել է Ռուսաստանում, սակայն որդին պնդել է, որ իրենք վերադառնան Հայաստան և ինքն իր կրթությունը շարունակի Հայաստանում։ Վերադառնալուն պես պետք է կրթութունը շարունակեր Մանկավարժական համալսարանի պարարվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսում[2]։

Զինվորական ծառայություն խմբագրել

Նորայր Գասպարյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014/1 զորակոչով, Կապանի ԶԿ։ Ծառայում էր Արցախում։

Քառօրյա պատերազմ խմբագրել

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Դեռ տագնապը չէր հնչել, միասին նստած էինք։ Երբ տագնապ տվեցին, մտածեցինք ուսումնական է, իսկ տանկերի մոտ դուրս գալուն պես արդեն լսեցինք հրետակոծության ձայները, հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է, տրամադրվեցինք ու շարժվեցինք դեպի դիրքեր։ Մինչ դիրքեր միասին էինք, հետո հրաման ստացանք առաջ շարժվել, առաջինը իմ տանկը շարժվեց, հետո Նորիկենցը։ Մեր տանկը հասցրեց անցնել, չկրակեցին, իսկ նրանցը՝ ոչ»,-պատմում է Ազատը (ընկերը)[3]։

Հուղարկավորություն խմբագրել

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ հոգեհանգիստը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։

Ապրիլի 9-ին տեղի ունեցավ Նորայր Գասպարյանի հուղարկավորությունը Կապան քաղաքի ԵԿՄ շտաբ։

Պարգևներ խմբագրել

Նորայր Գասպարյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

Ապրիլի 29-ին ԼՂՀ-ում զոհված սերժանտ Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավոր»-ի կոչման[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ապրիլյան պատերազմի հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է. մարտական ընկերը նրան կհիշի ժպիտը դեմքին». www.pastinfo.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  2. «Նորիկ Գասպարյան». www.nt.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  3. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս տանկիստ, կապանցի Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է
  4. «Պարային թռիչքդ հասավ երկինք, Նորայր Գասպարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.