Նորայր Բեյլերյան

հայ ֆիզքիմիկոս

Նորայր Մանվելի Բեյլերյան (հուլիսի 14, 1929(1929-07-14)[1], Կահիրե, Եգիպտոս - մայիսի 25, 2023, Երեւան, Հայաստան), հայ ֆիզքիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977): ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981): Եվրոպական բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2011)[2]։

Նորայր Բեյլերյան
Ծնվել էհուլիսի 14, 1929(1929-07-14)[1] (94 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1975)

Հե­ղի­նակ է ա­վե­լի քան 700 գի­տա­կան հոդ­վածի, 30 հե­ղի­նա­կային ար­տո­նագ­րի և ե­րկ­հա­տոր դա­սագր­քե­րի՝ «­Քի­մի­ա­կան կի­նե­տի­կա» (Եր., 1978, 1980), «­Ֆի­զի­կա­կան քի­մի­ա» (Եր., 2016), հա­մա­հե­ղի­նակ է «Է­կո­լո­գի­ան և ժա­մա­նա­կա­կից քի­մի­ան» (Եր., 1986), «­Քի­մի­այի խն­դիր­նե­րի լու­ծում­ներ» (Եր., 1984), «­Քի­մի­այի շտե­մա­րան» (Եր., 1998) գր­քե­րի։

Ն­րա ղե­կա­վա­րու­թյամբ ու խորհր­դատ­վու­թյամբ պաշտ­պան­վել է թեկ­նա­ծո­ւա­կան 52 և դոկ­տո­րա­կան 7 ա­տե­նա­խո­սու­թյուն:­

Կենսագրություն խմբագրել

Նորայր Բեյլերյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 14-ին, Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Կահիրեի Գալուստյան միջնակարգ դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։ 1976-2000 թվականներին եղել է ԵՊՀ ֆիզիկայի և կոլոիդային քիմիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ պոլիմերման շարժընթացների կինետիկայի հիմնախնդրի լաբորատորիայի գիտական ղեկավար[3][4]։

­Գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներն ըն­թա­ցել են մի շարք հիմ­նա­րար ո­ւղ­ղու­թյուն­նե­րով. լու­ծույթ­նե­րում պե­րօք­սիդ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ըն­թա­ցող ռե­ակ­ցի­ա­նե­րի կի­նե­տի­կան և մե­խա­նիզ­մը, պե­րօք­սիդ-ա­մին հա­մա­կար­գով հա­րուց­ված ռա­դի­կա­լային պո­լի­մե­ր­ման օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րը է­մուլ­սի­ա­յում, փոքր չա­փա­բա­ժին­նե­րի ճա­ռա­գայ­թային քի­մի­ա, կոն­դես­ված մի­ջա­վայ­րի լա­զե­րային քի­մի­ա, ջրած­նի պե­րօք­սի­դի քայ­քայ­ման օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­մը հո­ղե­րում և բնա­կան ջրե­րում, ՀՀ ո­րո­շա­կի տե­սա­կի հո­ղե­րի կա­տա­լա­զային և ֆոս­ֆա­տա­զային ակ­տի­վու­թյան ու­սում­նա­սի­րում կի­նե­տի­կա­կան ե­ղա­նա­կով, է­կո­լո­գի­ա­կան քի­մի­այի հետ կապ­ված ո­րոշ պրոբ­լեմ­նե­րի ու­սում­նա­սի­րում, շրջ­ված միջ­ֆա­զային կա­տա­լիզ։ Ստաց­ված ար­դյունք­նե­րի մի մա­սը ներդր­վել է ար­տադ­րու­թյան մեջ։

Աշխատանքները վերաբերում են հեղուկ ֆազում գերօքսիդների մասնակցությամբ ռադիկալային շղթայական ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի, պոլիմերման -կինետիկական օրինաչափությունների, լազերային, գամմա և ռենտգենյան ճառագայթների ազդեցությամբ անօրգանական օքսիդների մակերեսի ձևափոխման ուսումնասիրությանը։

Հան­րա­պե­տա­կան մա­մու­լում բազ­մա­թիվ հոդ­ված­նե­րով ան­դրա­դար­ձել է ՀՀ գի­տու­թյան և կր­թու­թյան խն­դիր­նե­րին։ Գոր­ծուն մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել սփյուռ­քի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյա­նը։ Ե­ղել է մի շարք գիտ­խոր­հուրդ­նե­րի ան­դամ։

Պարգևներ խմբագրել

  • «Ոսկե մեդալ անբասիր աշխատանքի համար» (1970)
  • «Հայկական ԽՍՀ բարձրագույն կրթության նախարարության պատվավոր դիպլոմ անձնվեր ու անբասիր աշխատանքի համար» (1971)
  • ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1981)
  • «ԵՊՀ ոսկե մեդալ» (1999 և 2010)
  • «Կապույտ խաչ» Եվրոպական բնական գիտությունների ակադեմիա (2004)

Երկեր խմբագրել

  • Քիմիական կինետիկա։ Ուսումնական ձեռնարկ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978[5]։
  • Քիմիական կինետիկա, մաս 1-2. Երևան, 1978-1980։
  • Պոլիմերների արտադրությունը և զարգացման հեռանկարները Հայաստանում։ Դանիելյան Վահե Հակոբի, Բեյլերյան Նորայր Մանվելի, «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1982։
  • Ֆիզիկական և կոլուիդային քիմիա։ Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Գրիգորյան Սերգեյ Կոստանդի, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ , 1983[6]։
  • Քիմիայի խնդիրներ լուծումներով։ Բուհերի դիմորդների համար, Խաչատրյան Ա. Գ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևանի պետական համալսարան, Ֆիզիկական քիմիայի ամբիոն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984[7]։
  • Էկոլոգիան և ժամանակակից քիմիան։ Բեյլերյան Նորայր Մանվելի, Փիրումյան Գևորգ Պետրոսի, Խաչատրյան Ա. Գ., Հայկական ՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ, 1986։
  • Քիմիայի շտեմարան։ Տեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար, Սահակյան Լիդա Արշակի, Խաչատրյան Առլիկ Գուրգենի, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սաղաթելյան Շ., Երևան, «Լույս», 1996։
  • Քիմիայի շտեմարան։ Տեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար, Սահակյան Լ, Խաչատրյան Ա, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սարգսյան Վ., 2-րդ վերամշակված, լրացուցիչ հրատարակչություն, Երևան, «Զանգակ-97», 1998։
  • Քիմիայի շտեմարան։ Թեստային հարցեր, խնդիրներ, վարժություններ դիմորդի համար. Ուսումնական ձեռնարկ, Սահակյան Լ, Խաչատրյան Ա, Բեյլերյան Նորայր Մանվելի, Սարգսյան Վ., 3-րդ վերամակված և լրացված հրատարակչություն, Երևան, «Զանգակ-97», 2001։
  • Ֆիզիկական քիմիայի դասընթաց։ [Դասագիրք], Հատոր 1-ին, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան , Հեղինակային հրատարակություն, 2016[8]։
  • Ֆիզիկական քիմիայի դասընթաց։ [Դասագիրք], Հատոր 2-րդ, Բեյլերյան Նորայր Մանվելի, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2016[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=632
  2. «Бейлерян Норайр Манвелович - Europäische Akademie der Naturwissenschaften». eanw.info. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 226։
  4. Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ.1:
  5. Բեյլերյան, Նորայր Մանվելի (1978). Քիմիական կինետիկա։ ՈՒսումնական ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.(չաշխատող հղում)
  6. Գրիգորյան, Սերգեյ Կոստանդի (1983). Բեյլերյան, Նորայր Մանվելի (ed.). Ֆիզիկական և կոլուիդային քիմիա։ ՈՒսումնաօժանդակ ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ.(չաշխատող հղում)
  7. Խաչատրյան, Առլիկ Գուրգենի; Բեյլերյան, Նորայր Մանվելի (1984). Քիմիայի խնդիրներ լուծումներով։ Բուհերի դիմորդների համար. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.(չաշխատող հղում)
  8. Բեյլերյան, Նորայր Մանվելի (2016). Ֆիզիկական քիմիայի դասընթաց։ Դասագիրք. Հատոր 1-ին. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939016207.
  9. Բեյլերյան, Նորայր Մանվելի (2016). Ֆիզիկական քիմիայի դասընթաց։ Դասագիրք. Հատոր 2-րդ. Երևան: Հեղինակային հրատարակություն. ISBN 9789939019253.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Բեյլերյան» հոդվածին։