Նորայր Աղաջանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նորայր Գերասի Աղաջանյան (նոյեմբերի 22, 1927(1927-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 24, 2006(2006-03-24), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Նորայր Աղաջանյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1927(1927-11-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 24, 2006(2006-03-24) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1955)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1955 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1955- 2001 թվականներին դասավանդել է նույն ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1995 թվականից)։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Ստեղծագործել է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում։ Հեղինակ է կավից, ապակուց, մետաղներից և այլ նյութերից պատրաստված դեկորատիվ-կիրառական սպասքների, ծաղկամանների, մեդալների և այլն[1]։

Գործերից են՝

  • «Բերքահավաք» (1968 թվական, պաննո)
  • «Առատություն»
  • «Երիտասարդ ընտանիք»
  • «Սասունցիներ»
  • «Գառնիկ ախպեր»
  • «Կարմիր գինի» (1960-1990-ական թվականներ, բոլորը՝ պղինձ)
  • «Հին Հայաստան» (խեցի)
  • «Զանգեզուր» (1980-ական թվականներ, խեցի)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.