Նորաձևություն (ֆիլմ, 2008)

ֆիլմ

«Նորաձևություն» (անգլ.՝ Fashion, հինդի՝ फैशन), հնդկական ֆիլմ։ Ռեժիսորը Մադհուրա Բհանդարկարան է։ Վարձույթի է հանվել 2008 թվականի հոկտեմբերի 29-ին։ «Նորաձևություն» կինոնկարը համարվում է Բոլիվուդի լավագույն ֆիլմը[4][5]։ Դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Կանգանա Ռանաուտն իրենց դերերը կատարելու համար արժանացել են մի քանի մրցանակների, այդ թվում՝ Filmfare Awards[6] և Հնդկաստանի ազգային կինոմրցանակի[7]։

Նորաձևություն
հինդի՝ फ़ैशन
Երկիր Հնդկաստան
Ժանրդրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թեմանորաձևություն
Թվական2008
Լեզուհինդի
ՌեժիսորMadhur Bhandarkar?[1][2][3]
ՊրոդյուսերՌոննի Սկրիվալա
Սցենարի հեղինակAjay Monga?, Madhur Bhandarkar? և Anuraadha Tewari?
ԴերակատարներՊրիանկա Չոպրա[2], Կանգանա Ռանաուտ, Mugdha Godse?[3], Սամիր Սոնի, Arbaaz Khan?, Arjan Bajwa? և Kitu Gidwani?
ԵրաժշտությունՍալիմ-Սուլեյման
Պատմվածքի վայրՄումբայ
Տևողություն178 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Բնիկ Չանդիգարհի կին Մեգհնա Մատհուրը ունի նվիրական երազանք՝ դառնալ սուպերմոդել։ Դրա համար նա հավաքում է պորտֆոլիոն և մեկնում Մումբայ։ Այստեղ նա հանդիպում է իր վաղեմի ծանոթուհի Ռոհիտային, ով դառնում է իր ուղեկիցը նորաձևության աշխարհում։ Նա շատ փորձությունների միջով պետք է անցնի, որ հասնի իր նպատակին․ պետք է նկարահանվի սպիտակեղենի գովազդում, մասնակցի անցանկալի հավաքույթների։ Մյուս կողմից նորաձևության արդյունաբերությունը զարմացնում է Մեգհնուին, բայց նա համառորեն առաջ է շարժվում և հասնում իր նպատակին։ Բայց, ինչպես պարզվում է, բարձունքում իր տեղը պահելն ավելի դժվար է, քան այնտեղ հասնելը։

Մեգհնիի կարիերայի վերելքին զուգահեռ արդեն հայտնի սուպերմոդել Շոնալի Գուջրալի վարկանիշն ընկնում է։ Նրա հակումը դեպի թմրանյութեր նրան թողնում են առանց աշխատանքի և կացարանի։ Եվ վերջում դրանք նրան տանում են դեպի մահ։

Դերերում խմբագրել

  • Պրիյանկա Չոպրա - Մեգհնա Մատհուր
  • Կանգանա Ռանաուտ (անգլ.՝ Kangana Ranaut) - Շոնալի Գուջրալ
  • Մուգդհա Գոդսե (անգլ.՝ Mugdha Godse) - Ջանեթ Սեկուէյրա
  • Արբաազ Խան - Աբհիջիտ Սարին, մոդելային մագնատ
  • Աշվիտ Մուշրան - Ռոհիթ Կհաննա, սկսնակ դիզայներ
  • Արջան Բաջվա - Մաանավ
  • Ռաջ Բաբբար (անգլ.՝ Raj Babbar) - Մեգհնիի հայրը
  • Կիրան Ջունեյա - Մեգհնիի մայրը
  • Սամիր Սոնի - Ռահուլ Արորա, դիզայներ
  • Կիտու Հիդվանի - Անիշա Ռոյ, մոդելային գործակալության տնօրեն
  • Սուչիտրա Պիլայ-Մալիկ - Ավանտիկա Սարին, Աբհիջիտայի կինը

Կոնկոնա Սեն Շարմա, Ռանվիր Շորեյ, Մանիշ Մալհոտրա, Կարեն Ջոհար, Մադհուր Բհանդարկար - կամեո

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Filmfare Awards խմբագրել

  • Filmfare Award կնոջ լավագույն դերակատարման համար - Պրիանկա Չոպրա
  • Filmfare Award երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար - Կանգանա Ռանաուտ (անգլ.՝ Kangana Ranaut)
  • Անվանակարգ՝ Filmfare Award կնոջ դերակատարման լավագույն բեմել - Մուգդհա Գոդսե (անգլ.՝ Mugdha Godse)
  • Անվանակարգ՝ Filmfare Award՝ կադրից դուրս գտնվող կնոջ լավագույն վոկալի համար - Նեհա Բհասին (անգլ.՝ Neha Bhasin)
  • Անվանակարգ՝ Կադրից դուրս գտնվող կնոջ լավագույն վոկալ - Շրուտի Պատհակ Shruti Pathak}}
  • Անվանակարգ՝ [[Filmfare Award՝ Լավագույն ռեժիսորներ - Մադհուր Բհանդարկար (անգլ.՝ Madhur Bhandarkar)
  • Անվանակարգ՝ Լավագույն սցենար - Աջայ Մոնգա, Մադհուր Բհանդարկար

Ազգային կինոմրցանակներ խմբագրել

  • Ազգային կինոմրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար - Պրիյանկա Չոպրա
  • Ազգային կինոմրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար - Կանգանա Ռանաուտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0964516/
  2. 2,0 2,1 http://www.bbfc.co.uk/releases/fashion-2008
  3. 3,0 3,1 http://www.sify.com/movies/review-i-fashion-i-is-superficial-review-bollywood-pclwNBbdhdhfc.html
  4. «Top 10 path breaking women oriented films of Bollywood». The Times of India. 2013 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ մայիսի 3-ին.
  5. Bhattacharya, Ananya (2013 թ․ մարտի 5). «International Women's Day: Films that immortalised womanhood in the recent past». Zee News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 18-ին.
  6. «Filmfare: 'Jodha...' bags 5, Priyanka, Hrithik shine» (անգլերեն). The Times of India — Список лауреатов 54-й церемонии награждения Filmfare awards. 2009 թ․ մարտի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «56th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել