Նորատի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառակում[1]։ Գտնվում է Մանազկերտ գյուղաքաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք՝ Արածանի գետի աջ կողմի Սուլթան-Նարեդին վտակի աջ ափին։

Պատմություն

խմբագրել

Նորատին ավերվել իսկ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 145 տուն բնակիչ, որից 115-ը՝ հայեր էին։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և արհեստներն էին։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Նորատին ուներ հայկական եկեղեցի։ Կար XIII դարի մի քանի խաչքարներ։

Հասարակական կառույցներ

խմբագրել

Գյուղում կար դպրոց, որը 1870 թվականին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 23

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 379