Նորաբեր, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Մարալիկ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Գյումրի երկաթուղու վրա, Ախուրյանի ձախ ափին, հարթավայրում, արգավանդ դաշտերով շրջապատված։

Գյուղ
Նորաբեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակ
Այլ անվանումներԳալելի, Կալալի, Կյալալի, Քալալի, Քյալալե, Քյալալի
Բնակչություն157 մարդ (1979)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4

Քյալալի անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում։ Նորաբեր է վերանվանվել 1947 թվականի փետրվարի 3-ին։ Ընդգրկում է Շիրակավան գյուղի կազմի մեջ։

Բնակչություն խմբագրել

Նորաբերի ազգաբնակչության փոփոխությունը.

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979
Բնակիչ 72 397 306 445 349 227 157

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը կարտոֆիլի ու կաղամբի մշակությունն էր։

Օգտակար հանածոներ խմբագրել

Գյուղն ունի բազալտի, տուֆի պաշարներ, ծծմբային հանքային ջուր։

Պատմություն խմբագրել

Տները տուֆակերտ էին։ Խմելու ջուրը ստանում էին ջրհորներից։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 15