Նոտորո (ճապ.՝ 能取湖), լիճ (ծոց) Հոկայդո կղզու հյուսիսային հատվածում, Ճապոնիա, Օխոտի ծովի ափ։ Լճի ջրային հայելու մակերեսը 59 կմ² է[1]։ Ջրափնյա գծի երկարությունը 31 կիլոմետր է[1]։ Խորությունը հասնում է 22 մետր[1], լճի արևելյան հատվածը արևմտյանից ավելի խորն է[2]։

Նոտորո
ճապ.՝ 能取湖

Նոտորո լիճ
Կոորդինատներ
Տեղագրություն Ճապոնիա Հոկայդո պրեֆեկտուրա, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա Ճապոնիա
Վարչատարածքային բաժանում Հոկայդո պրեֆեկտուրա
Տեսակ Լիճ
Հայելու բացարձակ բարձրությունը 0 մ
Ավազանի մակերեսը 59 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 31 կմ
Ամենամեծ խորությունը 22 մ

Նոտորոն տեղակայված է Աբաշիրի քաղաքից ոչ հեռու, Աբաշիրի շրջան, Հոկայդո պրեֆեկտուրա, ունի կլորացված՝ հյուսիսից հարավ ձգված ձև։ Լիճը Օխոտի ծովի հետ կապված է 200 լայնությամբ և 6-7 մետր խորությամբ նեղուցով[1]։ Լճի արևմտյան ափին գտնվում են Նոտորո, Հեյվա, իսկ հարավային ափին՝ Ուբարանայ և Ֆուտամիգաոկա բնակավայրերը։ Արևելյան ափը ճեղքված է։ Արևմուտքից և հարավից Նոտորո են հոսում մեծ թվով վտակներ, որոնցից ամենամեծը Ուբարանայն է։ Լճային ջրի աղիությունը համընկնում է Օխոտի ծովի ջրի աղիության հետ[2]։

Նոտորոյում կախված սեզոնից ջրի ջերմաստիճանը փոխվում է՝ 1,5-ից մինչև 21,4 °C[1]։ Հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում լիճը ծածկվում է սառույցով[1]։

Նոտորոյի ջրերն օգտագործվում են ծովամթերք աճեցնելու համար[2]։ Լիճը հանդիսանում է ձկնորսության հայտնի վայր, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների մոտ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 T. Takatsu, S. Takagi, Sh. Yokoyama, T. Takahashi Occurrence Periods and Food Habits of Cresthead Flounder Pleuronectes schrenki Juveniles in Lake Notoro, Hokkaido(անգլ.) // Bulletin of the faculty of fisheries Hokkaido University. — 1999. — № 50 (3). — С. 155—169.
  2. 2,0 2,1 2,2 T. Kolerski, H. Tao Shen, Sh. Kioka A Numerical Model Study on Ice Boom in a Coastal Lake(անգլ.) // Journal of Coastal Research. — 2013. — № 29 (6a). — С. 177—186.
  3. Joy Hendry, Massimo Raveri Japan at Play. — Routledge, 2005. — С. 259. — 336 с. — ISBN 9780415379373

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Фотографии озера Ноторо». aminoapps.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտորո» հոդվածին։