Նովոիվանովկա (Ելիզավետպոլի գավառ)

Նովոիվանովկա, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական ՍՍՀ-ի Գետաբեկի շրջանում։ Գտնվում է Գետաբեկ քաղաքից 23 կմ հեռավորության վրա, Ձեգամ գետի փախակողմյան վտակներից մեկի վերին հոսանքի շրջանում, լեռնային վայրում[2]։

Գյուղ
Նովոիվանովկա
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ՆահանգԵլիզավետպոլի նահանգ
ԳավառԵլիզավետպոլի գավառ
Հիմնադրված է1834 թ.
Այլ անվանումներԱղքիլիսա
ԲԾՄ1391 մետր
Ազգային կազմռուսներ
Տեղաբնականուննովոիվանովկացի
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչAZ2129
Նովոիվանովկա (Ելիզավետպոլի գավառ) (Աշխարհ)##
Նովոիվանովկա (Ելիզավետպոլի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Հնում եղել է հայաբնակ գյուղ։ 1853 թվականին այստեղ վերաբնակվել են 950 ռուս աղանդավորներ։

Բնակչություն խմբագրել

1908 թվականին գյուղն ունեցել է 1305 ռուս բնակիչ[1]։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Նովոիվանովկայում պահպանվել էր հայկական գերեզմանոցի և եկեղեցու ավերակները։ Գյուղի մոտակայքում գտնվում է ավերակ սպիտակ հայկական եկեղեցի, որի պատճռով գյուղը նաև կոչում են Աղքիլիսա[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Елисаветпольский уезд на 1908 год». Վերցված է 2021 Հունիս 8-ին.
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 13