Նովոգրուդոկի գետտո (1941 թվականի դեկտեմբեր – 1943 թվականի աշուն), հրեական գետտո, Գրոդնոյի մարզի Նովոգրուդոկ քաղաքի հրեաների հարկադիր վերաբնակեցման վայր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Բելառուսի տարածքի օկուպացման ժամանակ հրեաների հետապնդման և ոչնչացման գործընթացում։

Նովոգրուդոկի գետտո
ՏեսակԳետտոները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին
Երկիր Բելառուս

Քաղաքի գրավում և գետտոյի ստեղծում

խմբագրել

Պատերազմի նախօրեին Նովոգրուդոկում ապրած 6000 հրեաներից (բնակչության 63 %-ը) մնացել է 4500-5000 մարդ[1][2]։

Քաղաքը գերմանական զորքերի կողմից օկուպացվել է 3 տարի՝ 1941 թվականի հուլիսի 4-ից մինչև 1944 թվականի հուլիսի 8-ը[3][4]։ Հրեաներին անմիջապես պարտավորեցրել են արտաքին հագուստի վրա կրել դեղին վեցաթև աստղի տեսքով կտորներ[1]։

Քաղաքը գրավելուց անմիջապես հետո նացիստները 100 հրեաների դուրս են հանել փողոց, շարք կանգնեցրել և գնդակահարել ամեն երկրորդին։ 1941 թվականի հուլիսի 14-ին (շաբաթ օր) գերմանացիները առևտրի հրապարակում բռնել են 52 հրեաների և գնդակահարել նրանց հրեական գերեզմանատանը[1]։

Ստեղծվել է յուդենրատ, որի նախագահ է նշանակվել փաստաբան Ցեխանովսկին[5]։

1941 թվականի դեկտեմբերի 6-ին հրեաներին հրամայել են հավաքվել քաղաքային դատարանի շենքում, նրանց փակել են այնտեղ և գիշերը թողել։ Դեկտեմբերի 7-ի առավոտյան դատարանի շենքից մեկը մյուսի հետևից հրեաներով մեքենաներ են ուղևորվել ռազմական քաղաքի՝ Սկրիդլևոյի ուղղությամբ։ Ամբողջ օրը այնտեղից կրակոցների ձայներ են լսվել․ այդ օրը սպանվել է 500 մարդ[6][1][7]։

Ողջ մնացած հրեաներին 1941 թվականի դեկտեմբերին քշել են երկու գետտոների՝ Պերեսեցկայայի և Մինսկի փողոցներ[8][9], ցանկապատել փայտե ցանկապատով և փշալարերի մի քանի շարքերով։ Այնտեղից հրեաներին աշխատանքի համար տարել են քաղաք[1][10]։

Պերեսեցկայա փողոցի գետտոյում հավաքվել են շուրջ 8000 հրեաներ ամբողջ շրջանից[11] (այդ թվում՝ Վսելյուբից[12]

1942 թվականի օգոստոսին նախկին վոյեվոդական դատարանի արհեստանոցներն ու ախոռները վերածվել են գետտոյի բնակելի բարաքների, որոնցում բնակվել է ավելի քան 500 մարդ։

Գետտոյի վերացում

խմբագրել
 
1943 թվականին գետտոյի բանտարկյալների կողմից փորված ստորգետնյա անցումի՝ դրսից նշված հատվածը

Սկզբում գետտոն եղել է «բաց»[13]։

1941 թվականի դեկտեմբերից մինչև 1943 թվականի աշունը Նովոգրուդոկում սպանվել է 10 000 հրեա[14][15]։ Սպանությունները մեծամասամբ իրականացվել են Մինսկի խճուղու մոտ տեղակայված Սելեց գյուղի մոտ[8]։

Միայն 1941 թվականի դեկտեմբերի 8-ին (զանգվածային գնդակահարության առաջին օրը) Նովոգրուդոկում սպանվել է 2990 հրեա[13][11]։

Երկրորդ «ակցիայի» (նացիստները նման մեղմասություն են օգտագործել իրենց կազմակերպած զանգվածային սպանություններն անվանելու համար) նախօրեին, որն անցկացվել է գետտոյում 1942 թվականի օգոստոսի 7-ին[11], լավագույն մասնագետներին տրվել են նոր աշխատանքային քարտեր[16]։ Գետտոյի բանտարկյալները նորոգել են Վերմախտի համազգեստները և հագուստ են կարել գերմանական քաղաքացիական վարչակազմի համար՝ չլքելով ճամբարի սահմանները[16]։ Սպանությանը մասնակցել է նաև էստոնական ոստիկանական 36-րդ գումարտակը[17][18]։

1943 թվականի մայիսի 7-ին գնդակահարվել է մոտ 300 մարդ՝ հիմնականում կանայք և երեխաներ[11]։ Մինսկի փողոցի գետտոն ամբողջությամբ ոչնչացվել է 1943 թվականի աշնանը[8], իսկ Պերեսեցկայա փողոցի գետտոն՝ 1942 թվականի հուլիսին[8][11]։ Ողջ է մնացել ոչ ավելի, քան 350 բանտարկյալ[19]։

Նովոգրուդոկի գետտոյի ոչնչացմանը ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Վերմախտի ուժերը՝ 7-րդ վաշտը և 727-րդ հետևակային գնդի 11-րդ լիտվական հետևակային գումարտակը դեկտեմբերի 8-ին աջակցություն են ցուցաբերել Նովոգրուդոկ 3000 հրեաների սպանությանը[20][21][18]։

 
Հուշարձան Մինսկի փողոցի վերջում

Դիմադրություն և փախուստ

խմբագրել

Գետտոյից փախուստը սկսվել է 1942 թվականի ապրիլին[22][23]։

1943 թվականի մայիսի կեսերին գետտոյի վերջին ողջ մնացած բանտարկյալները սկսել են փորել 250 մետր երկարությամբ ստորգետնյա անցուղի, որը տարածվել է գետտոյի տարածքից այն կողմ, և հինգ ամիս անց՝ 1943 թվականի սեպտեմբերի 26-ին, դրա միջով փախուստ է կատարվել[24][25][26]։ Ընդհանուր առմամբ այդ թունելով փախել է 232 մարդ[27][23]։

Թունելով փրկված ավելի քան 100 հրեաներ կռվել են Բելսկիների պարտիզանական ջոկատում, մի քանի տասնյակը՝ այլ ջոկատներում[28][23]։

Փրկության դեպքեր և «աշխարհի ժողովուրդների արդարակյացներ»

խմբագրել

Նովոգրուդոկում 13 մարդ Իսրայելի «Յադ Վաշեմ» ինստիտուտի կողմից արժանացել է «աշխարհի ժողովուրդների արդարակյացի» պատվավոր կոչման՝ «ի նշան խորին երախտագիտության Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեա ժողովրդին ցուցաբերած օգնության համար»։

  • Յուլիան և Իոաննա Ռոստկովսկիներ, Սոլովեյ (Ռոստկովսկայա) Միխալինա - փրկել են Մեյերսոն Ֆրումին[29],
  • Աննա Սվյատկովսկայա - փրկել է Իրենկա Լյաուդանսկայային[30],
  • Կոնստանտին, Վլադիմիր և Գենադի Կոզլովսկիներ - փրկել են Նովոգրուդոկի գետտոյի 7 բանտարկյալների[31],
  • Բարբարա Տարնեցկայա - փրկել է Էստելա և Ալեքսանդր Լյաուդանսկայաներին[32],
  • Ֆրանտիշեկ, Ֆրանտիշկա, Մարիա, Միխալ և Ստեֆան Բոբրովսկիները Նովոգրուդոկի գետտոյից փրկել են 14 հրեաների[33]։

Հիշատակ

խմբագրել

Հրապարակվել են Նովոգրուդոկում սպանված հրեաների ոչ ամբողջական ցուցակները[34]։

Հրեական գետտոյի շենքերից մեկում (Մինսկի փողոց, 64), որից 1943 թվականի աշնանը Նովոգրուդոկի հրեաները փախել են ստորգետնյա թունելով, ներկայում գտնվում է «Նովոգրուդոկի հրեական դիմադրության թանգարանը»՝ Նովոգրուդոկի պատմաերկրագիտական թանգարանի ցուցադրությունը[23]։

1990-ական թվականներին գետտոյի նախկին բանտարկյալ Ջեք Կագանի կողմիղ տեղադրվել են հուշարձաններ հրեաների 3 զանգվածային սպանությունների վայրերում[18]

  • Մինսկի փողոցի վերջում՝ 1943 թվականի մայիսի 7-ին Նովոգրուդոկի հրեաների վերջին գնդակահարության վայրում – 1993 թվականին,
  • Քաղաքից 2 կմ հյուսիս-արևելք՝ չհասած Լիտովկա գյուղին – 1993 թվական,
  • Սկրիդլևո գյուղի մոտակայքում – 1995 թվական[7]։

2017 թվականին նախկին գետտոյի տեղում կանգնեցվել է հուշարձան՝ նվիրված բանտարկյալ Միխլա Սոսնովսկայային՝ 12-ամյա հրեա աղջկան, որին գնդակահարել են ոստիկանները[35]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 377
  2. Холокост на территории СССР, 2011, էջ 655
  3. «Периоды оккупации населенных пунктов Беларуси». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 289
  5. Холокост на территории СССР, 2011, էջ 656
  6. «Л. Смиловицкий. Свидетели нацистского геноцида евреев на территории Белоруссии в 1941—1944 гг». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  7. 7,0 7,1 Холокост на территории СССР, 2011, էջ 907
  8. 8,0 8,1 8,2 8,3 Справочник о местах принудительного содержания, 2001, էջ 42
  9. «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 290, 377
  10. Холокост на территории СССР, 2011, էջ 657
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 290
  12. Холокост на территории СССР, 2011, էջ 187
  13. 13,0 13,1 «Туннель». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  14. Национальный архив Республики Беларусь (НАРБ), — фонд 861, опись 1, дело 1, листы 33, 37, 38
  15. Филиал государственного архива Брестской области в г. Барановичи, фонд 616, опись 1, дело 70, лист 222
  16. 16,0 16,1 Возникновение трудового лагеря Արխիվացված 2013-11-05 Wayback Machine
  17. Сергеев О. «Почему убрали бронзового солдата», Еженедельник «Обозреватель», Беларусь, № 18 (244) от 4 мая 2007 года
  18. 18,0 18,1 18,2 Холокост на территории СССР, 2011, էջ 658
  19. «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 322
  20. «Трагедия евреев Беларуси во время фашистской оккупации (1941—1944 гг.)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 6-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 66 (օգնություն)
  21. К. Козак. Германский оккупационный режим в Беларуси и еврейское население Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  22. «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 290, 322
  23. 23,0 23,1 23,2 23,3 Холокост на территории СССР, 2011, էջ 659
  24. Побег из гетто Արխիվացված 2017-06-18 Wayback Machine
  25. И. А. Альтман. Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР Արխիվացված է Մարտ 3, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  26. «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 290, 321-323
  27. «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 321, 377
  28. «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 290, 322, 323
  29. Յադ Վաշեմ. Փրկության պատմություն. Ռոստկովսկի Յուլիան Արխիվացված է Հունիս 21, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  30. Յադ Վաշեմ. Փրկության պատմություն. Սվյատկովսկայա Աննա Արխիվացված է Հունիս 21, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  31. Յադ Վաշեմ. Փրկության պատմություն. Կոզլովսկի Կոնստանտին Արխիվացված է Հունվար 31, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  32. Յադ Վաշեմ. Փրկության պատմություն. Տարնեցկայա Բարբարա Արխիվացված է Հունիս 21, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  33. Յադ Վաշեմ. Փրկության պատմություն. Բոբրովսկայա Մարիա Արխիվացված է Հունիս 21, 2022 Wayback Machine-ի միջոցով:
  34. «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 371-377
  35. «Памятный знак в годовщину массового побега из гетто открыли в Новогрудке». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.

Գրականություն

խմբագրել
Գրքեր և հոդվածներ
Արխիվային աղբյուրներ
  • Национальный архив Республики Беларусь (НАРБ), — фонд 861, опись 1, дело 1, листы 33, 37, 37об., 38;
  • Государственный архив Российской Федерации (ГАРФ). — фонд 7021, опись 81, дело 102, листы 106, 108;
Լրացուցիչ գրականություն
  • Черноглазова Р. А., Хеер Х. Трагедия евреев Белоруссии в 1941—1944 гг.: сборник материалов и документов. — Изд. 2-е, испр. и доп.. — Мн.: Э. С. Гальперин, 1997. — 398 с. — 1000 экз. — ISBN 978-985-6279-02-0.
  • Смиловицкий Л. Л. Катастрофа евреев в Белоруссии, 1941—1944. — Тель-Авив: Библиотека Матвея Черного, 2000. — 432 с. — ISBN 9789657094242.
  • Свидетельствуют палачи. Уничтожение евреев на оккупированной территории Беларуси в 1941—1944 гг. / Составители В. И. Адамушко, И. П. Герасимова, В. Д. Селеменев. — 2-е издание. — Мн.: НАРБ, 2010. — 199 с. — ISBN 978-985-6372-67-7.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոգրուդոկի գետտո» հոդվածին։