Նովոբրիկինո

գյուղ Ռուսաստանում

Նովոբրիկինո (ռուս.՝ Новобрыкино), գյուղ Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Գլինկովսկի շրջանի կազմում։ Գտնվում է շրջանի կենտրոնական մասում՝ Գլինկա գյուղից 9 կմ հյուսիս-արևելք, P137 Սաֆոնովո-Ռոսլավլ մայրուղուց 12,5 կմ արևմուտք։ Գյուղից 6 կմ հարավ գտնվում է երկաթուղային 524-րդ կմ կայարանը՝ Սմոլենսկ-Սուխինիչի գծի վրա։ Մտնում է Գլինկովսկի գյուղական բնակավայրի կազմի մեջ։

Գյուղ
Նովոբրիկինո
ռուս.՝ Новобрыкино
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՍմոլենսկի մարզ
ՇրջանԳլինկովսկի շրջան
Մակերես0,71 կմ²
ԲԾՄ217 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն99 մարդ (2007)
Խտություն139,4 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ48165
Փոստային դասիչ216331
Ավտոմոբիլային կոդ67
ՍՎՏԲՀԴ66209811018
Նովոբրիկինո (Ռուսաստան)##
Նովոբրիկինո (Ռուսաստան)
Նովոբրիկինո (Սմոլենսկի մարզ)##
Նովոբրիկինո (Սմոլենսկի մարզ)

Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմել է 99 մարդ[1]։

Պատմություն խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի տարիներին գյուղն առաջին անգամ նացիստական զորքերը գրավել են 1941 թվականի հուլիսին, սակայն մի քանի օր անց նրանք լքել են այն։ Մինչև 1941 թվականի հոկտեմբերը խորհրդային զորքերի դիրքերը գտնվել են նրա արևմտյան ծայրամասում։ Կարմիր բանակի զոհված զինվորներին թաղել են գյուղի գերեզմանատանը։ «Թայֆուն» գործողության ընթացքում նացիստական զորքերը կրկին գրավել են գյուղը։ 1941-1942 թվականների ձմռանը գյուղում կազմակերպվել է պարտիզանական ջոկատ, որը գոյություն է ունեցել մինչև 1942 թվականի մայիս։ 1942 թվականի գարնանը գյուղով անցել են գեներալ Բելովի խմբի հեծելազորային ստորաբաժանումները։ Գյուղն ազատագրվել է Ելնինսկո-Դորոգոբուժ գործողության ժամանակ՝ 1943 թվականի օգոստոսին։

Տնտեսություն խմբագրել

Գյուղում կան գյուղատնտեսական ձեռնարկություններ, սղոցարան, գրադարան, մշակույթի տուն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել