Նոյեր Մարկտ, Վիեննայի ամենահին տարածքներից մեկն է։ Գտնվում է Ներքին Քաղաքի շրջանի Կերնտներշտրասսե փողոցից դեպի արևմուտք և ունի երկար ուղղանկյան ձև։

գերմ.՝ Neuer Markt
Նոյեր Մարկտ
Երկիր Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա և Ներքին Քաղաք
OpenStreetMap քարտեզին
Յանդեքս քարտեզին
Գուգլ քարտեզին
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Միջնադարում գոյություն ունեցող շուկան՝ Հոէր-Մարկտը, բավարար սնունդ չէր կարողանում տրամադրել Վիեննայի բնակչությանը։ Այնուհետև ստեղծվեց նոր շուկա նոր հրապարակում, որը 1234 թվականին ստացավ novum forum անվանումը։ XIX դարում այստեղ վաճառվել է ալյուր և եգիպտացորեն, այդ պատճառով այն անվանել են «Ալյուրի շուկա»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրապարակը կրել է լուրջ վնասվածքներ։ Քանդված շենքերի տեղում կառուցվել են ժամանակակից շինություններ։

20-րդ դարի առաջին կեսին հրապարակում գտնվում էր Վիեննայի տրամվայի տերմինալը։ № 58 երթուղու գծի վերջը տեղափոխվեց Րինգշտրասսե, իսկ 1948 թվականին որոշում ընդունվեց Նոյեր-Մարկտ տանող ճանապարհի բաժինը փակել[1]։

Տեսարժան վայրեր խմբագրել

 

Հրապարակի կենտրոնում գտնվում է քանդակներով Դոների շատրվանը, որոնցից գլխավորը համարվում է Պրովեդիայի արձանը։ 1739 թվականին Վիեննայի քանդակագործ Ջորջ Ռաֆայել Դոնների նախաձեռնությամբ կանգնեցվել է մի գլուխգործոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ↑ Stadtverkehr-Austria-Wiki — Streckensperren Wien

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոյեր Մարկտ» հոդվածին։