Նոճիներով ու աստղերով ճանապարհ
Նոճիներով ու աստղերով ճանապարհ (հոլ.՝ Weg met cipres en ster), հայտնի է նաև որպես «Գյուղական ճանապարհ Պրովանսում գիշերով», 1890 թվականին յուղաներկով նկարված նկար, որի հեղինակը հոլանդացի փոստ-իմպրեսիոնիստ Վինսենթ վան Գոգն է։ Սա վերջին նկարն է, որ նա արել է Ֆրանսիայի Սեն Ռեմի կոմունայում։ Կտավը կազմում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանի կարևոր մասը, որը գտնվում է Նիդերլանդների Դե Հոգե Վելյուվեյի ազգային պարկում՝ Օտերլո բնակավայրի մոտակայքում։
Նոճիներով ու աստղերով ճանապարհ Weg met cipres en ster | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1890 |
բարձրություն | 92 |
լայնություն | 73 |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս[1] |
ստեղծման երկիր | Նիդերլանդներ |
ժանր | Պոստիմպրեսիոնիզմ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[2] |
հավաքածու | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[2] |
հիմնական թեմա | intelligent universe? |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0683.htm, https://vangoghworldwide.org/artwork/F683 կայք | |
Ծանոթագրություններ | |
Road with Cypress and Star Վիքիպահեստում |
Ստեղծումը և ազդեցությունը
խմբագրել«Նոճիներով ու աստղերով ճանապարհ» կտավը նկարվել է 1890 թվականի մայիսին։ Իր եղբայր Թեոյին ավելի շուտ ուղարկված նամակում Վան Գոգը նշել է, որ այդ նոճիները միշտ տեղ են զբաղեցրել իր մտքում և նա դրանք միշտ նմանեցրել է եգիպտական օբելիսկի։ Նա նաև փորձել է նկարել նոճիների գիշերային տեսարանը, երբ Առլում էր 1888 թվականին։
Էրիկսոնը ենթադրում է, որ կտավը ստեղծվել է «Պիլիգրիմի ճանապարհորդությունը դեպի երկնային թագավորություն» այլաբանության ազդեցությամբ։ Կտավը պատկանում է Վան Գոգի ստեղծագործությունների այն շարքին, որում օգտագործվել են նոճիներ։ Աշխատանքն ավարտելուց հետո՝ 1890 թվականի հունիսին Վան Գոգը գրում է իր ընկեր Պոլ Գոգենին, որ Կտավի թեման նման է Գոգենի «Քրիստոսը ձիթենիների այգում» ստեղծագործությանը։
Վերլուծություն
խմբագրելԸստ Քեթլին Փաուերս Էրիկսոնի՝ «Նոճիներով ու աստղերով ճանապարհը» ավելի շա է արտացոլում Վան Գոգի այն մտածմունքը, որ շուտով մահանալու է, քան «Աստղալից գիշերը»։ Նա այս երահանգմանն է եկել՝ համեմատելով կտավի ձախակողմյան հատվածի աստղը լուսնի հետ, իսկ կտավի կենտրոնում տեղակայված նոճին նա նմանացրել է մահվան օբելիսկի։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Վան Գոգի նկարների հատուկ ցուցահանդես, Ցուցահանդեսի լիովին թվայնացված տարբերակը՝ արտադրվածՄետրոպոլիտենի թանգարանի և արվեստի գրադարանի կողմից, որը տարրեր է պարունակում այս նկարի մեջ
- Կտավը Վան Գոգի պատկերասրահում
- Boime, Albert (2008). Revelation of Modernism: Responses to Cultural Crises in Fin-de-Siècle Painting. Columbia: University of Missouri Press. ISBN 978-0-8262-1780-6.
- Erickson, Kathleen Powers (1998). At Eternity's Gate : The Spiritual Vision of Vincent Van Gogh. Grand Rapids: W.B. Eerdmans. ISBN 978-0-8028-3856-8.
- Maurer, Naomi (1998). The Pursuit of Spiritual Wisdom : The Thought and Art of Vincent van Gogh and Paul Gauguin. London: Associated University Presses in association with the Minneapolis Institute of Arts. ISBN 978-0-8386-3749-4.
- Welsh-Ovcharov, Bogomila (1987). «Vincent van Gogh, Paul Gauguin, and Albert Aurier: The Perception of Life in Death». In Leith, James (ed.). Symbols in Life and Art: The Royal Society of Canada Symposium in Memory of George Whalley. Kingston: McGill-Queen's University Press. էջեր 52–65. ISBN 978-0-7735-0616-9.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նոճիներով ու աստղերով ճանապարհ կատեգորիայում։ |