Նոժան սյուր Մառն ( ֆր.՝ Nogent-sur-Marne), քաղաք և համայնք Ֆրանսիայում։

Բնակավայր
Նոժան սյուր Մառն
ֆր.՝ Nogent-sur-Marne[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎալ-դը-Մարն, Նոժան-սյուր-Մարն, Սենա և Մեծ Փարիզ
Մակերես2,8 կմ²
ԲԾՄ80 մետր, 36 մետր, 99 մետր
Բնակչություն32 998 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ94130[3]
Պաշտոնական կայքville-nogentsurmarne.com(ֆր.)
Նոժան սյուր Մառն (Ֆրանսիա)##
Նոժան սյուր Մառն (Ֆրանսիա)

Աշխարհագրություն

խմբագրել

Նոժան սյուր Մառն քաղաքը գտնվում է Իլ-դե-Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին,Վենսենյան անտառի արևելյան եզրին, Փարիզի քաղաքային սահմանների մոտ։ Նույնանուն շրջանի և կանտոնի վարչական կենտրոնն է։

Պատմություն

խմբագրել

Նոժան սյուր Մառնը հայտնի է վաղ միջնադարից։ Գրիգոր Տուրցին իր տարեգրության մեջ 581 թվականին տեղի ունեցած իրադարձությունների շարքում հաղորդում է Novigentum /Նովիգենտում քաղաքի մասին, որտեղ գտնվում էր ֆրանկների թագավոր Խիլպերիկ I- ի սիրած նստավայրերից մեկը։ Միջնադարում Նոժանում կառուցվել են մի քանի այլ պատմական նստավայրեր ևս, այդ թվում՝ Շատո դը Պլեզանսը / Château de Plaisance (13-րդ դար), որի ավերակները մինչ օրս պահպանվել են տեղի հիվանդանոցին պատկանող տարածքում, ինչպես նաև Բյու սյուր Մառնի դղյակը։ (14-րդ դար), որը կառուցվել է Ֆրանսիայի թագավոր Շառլ VII- ի կողմից իր սիրուհի Ագնես Սորելի համար և քանդվել է կարդինալ Ռիշելյեի հրամանով 1626 թվականին։ Այս ամենից բացի՝ ուշադրության է արժանի 12-րդ դարի կառույց հանդիսացող Սեն Սատուռնեն եկեղեցին։

Նոժան սյուր Մառնում են իրենց մականացուն կնքել ֆրանսիացի մեծ նկարիչ Անտուան Վատտոն, նկարիչ Ժյուլ Ադլերը, դերասան Ժակ Էնլին։

1792 թվականին Նոժանում ապրում էր 1198 մարդ, 1881 թվականին քաղաքն արդեն ուներ 9491 բնակիչ։

Ժողովրդագրություն

խմբագրել

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Գործընկեր քաղաքներ

խմբագրել

Նոժան սյուր Մառնի գորընկեր քաղաքներն են[4]՝

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Jumelage». ville-nogentsurmarne.com (ֆրանսերեն). Nogent-sur-Marne. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին.

Լրացումներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոժան սյուր Մառն» հոդվածին։