Նոթեր գալլական պատերազմի մասին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նոթեր գալլիական պատերազմի մասին (լատ. Commentarii de Bello Gallico), Գայոս Հուլիոս Կեսարի 8 գրքից բաղկացած ստեղծագործությունը, որտեղ նա իրեն բնորոշ սեղմ և աշխույժ ոճով նկարագրում է Գալլիայի նվաճումը, ինչպես նաև՝ արշավանքները դեպի Գերմանիա և Բրիտանիա:
' լատին․՝ De Bello Gallico | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և historical non-fiction work? |
Ժանր | վավերագրական գրականություն, Քարոզչություն և ինքնակենսագրություն |
Հեղինակ | Ավլիուս Հիրցիուս և Հուլիոս Կեսար |
Երկիր | Հին Հռոմ |
Բնագիր լեզու | լատիներեն |
Հրատարակչություն | Հուլիոս Կեսար |
Հրատարակվել է | մ. թ. ա. 58 և մ. թ. ա. 49 |
Հաջորդ | Commentarii de Bello Civili? |
De Bello Gallico |
Գալլիայի նվաճումը և նրա շուրջ վարած պատերազմները, Կեսարը նկարագրել է տարեգրության սկզբունքով՝ 58–52 թթ. ռազմական գործողություններն ամփոփելով 7 գրքում (Ա – 58 թ., Բ – 57 թ., Գ – 57 և 56 թթ., Դ – 55 թ.,Ե – 54 թ., Զ – 53 թ., Է – 52 թ.): Ենթադրաբար դրանց հիմքում եղել են Կեսարի պաշտոնական զեկուցագրերն ուղղված Սենատին և կեսարական լեգատների նամակները:
Գալլիական պատերազմի նոթերի վերջին՝ 8-րդ գիրքը գրել է Կեսարի մերձավորներից Ավլիուս Հիրտիուսը, որն իր նախաբանում մանրամասն ներկայացրել է այդ գործն ստանձելու հանգամանքներն ու նպատակը (Գալլ. պ., Ը, նախաբան): Այդ գրքում նա նկարագրում է Կեսարի արշավանքներն ընդդեմ գալլիական ապստամբության վերջին օջախների և ապա տալիս է Կեսար – Սենատ պայքարի նախապատմությունը (51 և 50 թթ.):
Նոթերի հրապարակման ստույգ ժամանակն ու ձևը հայտնի չեն, ըստ վարկածների՝ Գալլիական պատերազմի նոթերը Կեսարը հրապարակել է կա՛մ մաս-մաս՝ յուրաքանչյուր տարվա դեպքերին նվիրելով մեկ գիրք, կամ ամբողջությամբ՝ Գալլիան վերջնականապես նվաճելուց հետո:
Կեսարն իր նոթերի միջոցով փորձում է ձևավորել դեպքերի այնպիսի ընկալում, ինչպիսին ինքն էր ցանկանում, և ունկնդիր ունենալ ամբողջ Հռոմը՝ և՛ Սենատը, և՛ ոչ սենատականներին, որոնց աջակցությանն էր հատկապես ապավինում: Այդ նպատակներին է հարմարեցված նրա ոճը,որի պարզ մերկությունը կեսարագիտության մեջ մեկնաբանվում է որպես հնարամիտ «զգեստավորում». նա, որպեսզի շատերին հասկանալի լինի, բառերը գործածում է իրենց ուղիղ իմաստներով, զուսպ է բառընտրության մեջ, հրաժարվում է հոմանիշներից, ձգտում է շարադրանքի առավելագույն սեղմության, ներգործության հասնելու համար չի դիմում պատկերավորման միջոցների կամ չի փորձում հույզեր գրգռել, ընթերցողի հետ խոսում է անկիրք, կշռադատված՝ ստեղծելով չեզոքության և օբյեկտիվության տպավորություն: Սրան է ծառայում նաև 3-րդ դեմքի կիրառությունը.Կեսարը հանդես է գալիս անաչառ պատմողի դիրքից՝ արտաքին հայացք ապահովելով դեպի իր հերոսը, նույն նպատակով պատումը հաճախ զուգորդում է ներկային՝ այն ժամանակին, որն անմիջականորեն արձագանքում է իրականությանը[1]:
«Նոթերի» հայերեն թարգմանությունները:
խմբագրելԿեսարի գործերից հայերեն թարգմանվել է Գալլիական պատերազմի մասին նոթերը՝ «Կայիոսի Յուլիոսի Կեսարու Յիշատակարանք Գալլիական պատերազմին», թարգմանիչ՝ Մխիթարյան միաբանության անդամ Արսեն Բագրատունի (Վենետիկ, 1874): Սա գրաբար թարգմանություն է և ընդգրկում է գալլիական նոթերի 7 գրքերը՝ առանց հավելված գրքի՝ 8-րդի:
Հետագայում աշխարհաբար թարգմանվել է Կեսարի անունով ավանդված ամբողջ գրականությունը, հայտնի որպես՝ «Կեսարյան կորպուս» (Corpus Caesarianum), թարգմանիչ՝ Տիգրան Սիրունյան (Երևան, 2022): Այն բաղկացած է 5 գործից՝ Կեսարի գրչին պատկանող «Նոթեր Գալլիական պատերազմի մասին», «Նոթեր Քաղաքացիական պատերազմի մասին» երկերը, սրանց կապող գիրքը (Գալլ. պ., Ը), որը, ինչպես նշվեց, գրել է Հիրտիուսը, ապա Կեսարի շարունակողների առանձին երկերը՝ «Ալեքսանդրյան պատերազմ», «Աֆրիկյան պատերազմ», «Իսպանական պատերազմ», որոնք, ամբողջացնելով նոթերի նյութը, իբրև նույն շարքի միավորներ՝ ավանդաբար կրում են Կեսարի անունը:
Արտաքին հղումներ
խմբագրելՏես նաև
խմբագրել- Նոթեր Քաղաքացիական պատերազմի մասին
- Նոթեր Իսպանական պատերազմի մասին
- Հուլիոս Կեսար, Նոթեր, Երևան, 2022:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթեր գալլական պատերազմի մասին» հոդվածին։ |
- ↑ Հուլիոս Կեսար, Նոթեր, Առաջաբան, Երևան, 2022, էջ 20: