Արսեն Բագրատունի (հայագետ)

հայ հայագետ, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Բագրատունի (այլ կիրառումներ)

Արսեն Կոմիտաս Բագրատունի (Արսեն Անթիմոսյան)'[3] (օգոստոսի 21, 1790(1790-08-21)[1][2], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] - դեկտեմբերի 24, 1866(1866-12-24)[1][2], Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա[1][2]), հայագետ, փիլիսոփա, գրող, թարգմանիչ, հայ գրականության մեջ կլասիցիստական ուղղության ամենախոշոր դեմքերից։ Մխիթարյան միաբանության անդամ էր։

Արսեն Բագրատունի
արմտ. հայ.՝ Արսէն Բագրատունի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1790(1790-08-21)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 24, 1866(1866-12-24)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրՍուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Իտալիա[1][2]
Ազգությունհայ
Ազդվել էՄովսես Խորենացի
Մասնագիտությունբանաստեղծ, բանասեր, լեզվաբան, փիլիսոփա, թարգմանիչ և կաթոլիկ քահանա
 Arsen Bagratuni Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Արսեն Բագրատունին ծնվել է 1790 թ. օգոստոսի 21-ին Կոստանդնուպոլիսում, ուսումնառությունն ստացել է Մխիթարյանների մոտ. եղել է միաբանության անդամ։ Լավատեղյակ էր դասական լեզուներին։ Եղել է գրաբարի խոշորագույն գիտակ։

Նրա ստեղծագործության գլուխգործոցը «Հայկ դյուցազն» պոեմն է, որի նյութն առնված է գլխավորապես Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»։ Պոեմում Բագրատունին գովերգում է Հայկ նահապետի պայքարը հայրենի երկրի անկախության և ազատության համար, դրվատում է կործանված հայկական պետության վերականգնման գաղափարը։

Գրապայքարում կանգնած էր գրաբարյանների կողմը։ Կատարել է բազմաթիվ թարգմանություններ դասական հեղինակներից, արժեքավոր գործ է արել տեքստաբանության բնագավառում։ Նրա ղեկավարությամբ և խմբագրությամբ հրատարակվել են հայերեն դասական (ինքնուրույն) ու թարգմանական երկեր։

Արսեն Բագրատունին վախճանվել է 1866 թվականի դեկտեմբերի 24-ին Վենետիկում։

Աշխատություններ

խմբագրել

1846 թվականին հրատարակել է «Տարերք հայերէն քերականութեան» գիրքը, որը դպրոցական ձեռնարկ էր և ունեցել է ութ հրատարակություն։ Սակայն նրա հայերենագիտական գործունեությունն առավել նշանավորում է «Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց» գիրքը (1852), որը մեծ ներդրում էր ոսկեղենիկ հայերենի ուսումնասիրության մեջ։ Քերականությունն աչքի է ընկնում փաստական նյութի հարստությամբ և դիտարկումների համակողմանիությամբ։ Մանրամասն ու բազմակողմանիորեն քննված են գրաբարի հնչյունական, բառային, ձևաբանական, շարահյուսական, ուղղագրական, նույնիսկ ոճաբանական երևույթները։ Հին գրական հայերենը դիտարկված է ժամանակի մեջ, պատմական ընթացքով (V-XII դարեր)։ Հեղինակի կարծիքով, գրաբարը աստիճանական անկում է ապրել։ IV-VI դարերը համարում է «ոսկեդար», VII-XII դարերը՝ «արծաթե դար», XIII դարը՝ «պղնձի դար», իսկ հաջորդ դարերը՝ «երկաթի, խեցու և վատթարագոյն և այլն»։

  • Բարի մայր Մարիամը կամ իրականացած տեսիլ։ 1874 թվականից մինչև 1877 թվականիի յիշողութիւններից, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866, Թիֆլիզ, տպ. Տ. Մ. Ռօտինեանցի, 1905։
  • Մի պտոյտ։ Հայ մամուլի, հոգևորականների և ժողովրդի շուրջը։ Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866, Տփխիս, Մովսիս Վարդանեան, 1905։
  • Վերջին յուշիկ։ Նուէր Մարիամեան-Յովնանեան ուսումնարանի ուսումնաւարտ աշակերտուհիներին, նոցա կրօնուսոյց Արսէն քահանայ Բագրատունուց, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866, Ս. Պետերբուրգ, տպ. Ա. Ա. Կրաևսկու, 1883։
  • Տարերք հայերէն քերականութեան։ Դպրատանց տղոց համար, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 8-րդ հրատարակութիւն., Վենետիկ, ՌՅԻԳ, 1874։
  • Հայկ դիւցազն։ Վէպ, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866, Վենետիկ, Ս. Ղազար, 1858։

Թարգմանություններ

խմբագրել
  • Իլիական։ Հոմեր, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], 2-րդ տպագր, Վենետիկ, Ս. Ղազար, 1893։
  • Կայիոսի Յուլիոսի Կեսարու յիշատակարանք Գալլիական պատերազմին։ Յուլիոս Կեսար, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Սրբոց Ղազարու, 1874։
  • Ճառք դամբանականք վեց։ Պոսիւէ Մելդաց Եպիսկոպոս | Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ի. Մխիթարյան տպարանի, 1870։
  • Յաղագս գերեզմանաց։ Տաղ առ Հիպպոլիտոս Պինդեմոնտ, Փոսկոլեայ Հուգոնի, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ս. Ղազար, 1864։
  • Ճաշակք հին և նոր ողբերգութեանց ի հելլենաց և յարդեաց / Թարգմ. յուր. բնագրացն՝ Հ. Արսենի Կոմիտասայ Բագրատունւոյ Մխիթարեանց, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ս. Ղազար, 1869։
  • Մասիլեոնի Եպիսկոպոսի Կլերմոնայ փոքրիկ քառասնորդք։ Մասիլեո Եպիսկոպոս, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ի վանս Սրբոյն Ղազարու, 1865։
  • Իլիական։ Հոմեր, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ս. Ղազար, 1864։
  • Յաղագս գերեզմանաց։ Տաղ, Հուգոն Փոսկոլեայ, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ի վանս Սրբոյն Ղազարու, 1864։
  • Ճաշակ հելլեն և լատին ճարտարխոսության / Թարգմ. ի բնագրաց Հ. Արսէն Կոմիտաս Բագրատունի Մխիթարեանց, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ս. Ղազար, 1863։
  • Կորուստ դրախտին, Միլտոն Ջոն, Բագրատունի Արսեն Կոմիտաս, 1790-1866 [թարգմ.], Վենետիկ, Ս. Ղազար, 1861։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Հայոց լեզվի և գրականության հանրագիտարան. Բագրատունի Արսեն». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվար-ին.

Աղբյուրներ

խմբագրել
  • Թ. Գ. Ջուհարյան, Հայ Գրականություն, 1990 թ, «Լույս» հրատարակչություն։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987։

Գրականություն

խմբագրել
  • Հ. Աճառյան, Պատմություն հայոց նոր գրականության, պր. 1, Վաղարշապատ, 1906։
  • Մխիթարյան Հոբելյան, Վենետիկ, 1901։
  • Հայ գրականության պատմություն, հատոր 1, Ե., 1962:
  • Գևորգ Ջահուկյան, Գրաբարի քերականության պատմություն, Ե., 1974:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 200  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Բագրատունի (հայագետ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արսեն Բագրատունի (հայագետ)» հոդվածին։