Նշան Առաքելի Մունչյան (հունիսի 24, 1963, Երևան, ՀԽՍՀ), հայ և խորհրդային բռնցքամարտիկ, ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1986, 1987, 1989, 1991), Եվրոպայի չեմպիոն (1987), աշխարհի չեմպիոն (1993), աշխարհի գավաթակիր (1994), Բարի կամքի խաղերի հաղթող (1996), Հայաստանի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին բռնցքամարտիկն է[1][2], ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989), հանդես է եկել թեթև քաշայինների կարգում։

Նշան Մունչյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 24, 1963(1963-06-24) (60 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Նշանը 1976 թվականից սկսել է զբաղվել բռնցքամարտով։ Նրա մարզիչը եղել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը[3]։ 1986 թվականին Մունչյանը առաջին անգամ դառնում է ԽՍՀՄ չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով խորհրդային լավագույն բռնցքամարտիկ Ալեքսանդր Մախմուտովին։ Նշանը 1986- 1991 թվականներին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, եղել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ 1993- 1996 թվականներին հանդես է եկել Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում։ 1993 թվականին Մունչյանը մասնակցել է Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը և նվաճել ոսկե մեդալ[4]։ Եզրափակչում հայազգի մարզիկը վստահորեն հաղթանակ է տանում առաջնության գլխավոր ֆավորիտ, 1992 թվականի Բարսելոնայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր բուլղարացի Դանիել Պետրովի նկատմամբ[5]։ Այդ հաղթանակի շնորհիվ Մունչյանը պատմության մեջ մտավ որպես նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին աշխարհի չեմպիոն։ 1994 թվականին շահել է աշխարհի գավաթը, 1995 թվականին Բեռլինում ելույթ է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում, 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի օլիմպիական խաղերին։

Մարզական կարիերայի ավարտից հետո, 1997-2007 թվականներին Մունչյանը եղել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահը, 1999-2001 թվականներին զբաղեցրել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը[6]։ 2007 թվականից Նշան Մունչյանը ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում, նա Լոս Անջելեսի «International Sports Union» մարզական ակումբի բռնցքամարտի գլխավոր մարզիչն է։ 2013 Նշան Մունչյանը իր ծննդյան 50-ամյա հոբելյանի առիթով պարգևատրվել Է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ոսկե մեդալներով[7]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նշան Մունչյան` ոսկե անուն
  2. «Նշան Մունչյան. «Բոլորս պիտի տոկուն լինենք»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  3. https://sport.news.am/arm/news/22568/ Մահացել է վաստակավոր մարզիչ Արմեն Անտոնյանը]]
  4. Полные результаты чемпионата мира по боксу 1993(անգլ.)
  5. WORLD AMATEUR BOXING CHAMPIONSHIPS
  6. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ, Փետրվար 9, 2001
  7. Նշան Մունչյանը պարգևատրվել է ՀՀ Սպորտի նախարարության ոսկե մեդալով

Տես նաև խմբագրել