Նշագեղձեր՝ լիմֆոիդ օրգաններ, որոնք տեղակայված են ըմպանում և մասնակցում են Վալդեերի ավշաէպիթելային օղի ձևավորմանը, որը կազմավորվում է մեկ լեզվային, մեկ ըմպանային, երկու փողային և երկու քմային գեղձերից։ Այս օրգանները կարևոր դեր են խաղում իմունային համակարգում։

Նշագեղձ
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասանհատական անատոմիական կառուցվածք
Մասն էիմունային համակարգ
Foundational Model of Anatomy9609
Terminologia Anatomica 98A05.2.01.011
Նկարագրված էՍովետական մեծ հանրագիտարան (1926—1947) և Մեյերի հանրագիտարանային բառարան (1888–1889)
 Tonsils Վիքիպահեստում

Նշագեղձ տերմինը առավել հաճախ վերաբերում է քմային նշագեղձերին։ Գեղձերը կազմված են լիմֆոէպիթելային հյուսվածքից և տեղակայված են ըմպանի բերանային և քթային մասերում։

Կառուցվածք խմբագրել

Մարդը ունի չորս տեսակի նշագեղձեր՝ ըմպանային, երկու փողային, երկու քմային և լեզվային[1]։

Տեսակներ Էպիթել Պատիճ Կրիպտաներ Տեղակայում
Ադենոիդ կամ ըմպանային նշիկ Թարթիչավոր կեղծ բազմաշերտ գլանաձև էպիթել (շնչառական էպիթել) ոչ լրիվ կապսուլավորված փոքր ծալքավորված` նկարագրված որպես կրիպտա[2] Ըմպանի վերին պատ
Փողային նշիկներ Թարթիչավոր կեղծ բազմաշերտ գլանաձև էպիթել (շնչառական էպիթել) Ըմպանի վերին պատ
Քմային նշիկներ Չկերատինիզացվող բազմաշերտ տափակ ոչ լրիվ կապսուլավորված Երկար, ճյուղավորված[3] Ըմպանի բերանային մասում՝ քմալեզվային և քմաըմպանային աղեղների արանքում
Լեզվային նշիկ Չկերատինիզացվող բազմաշերտ տափակ ոչ լրիվ կապսուլավորված Երկար, չճյուղավորված[3][4] Լեզվի տերմինալ ակոսի հետևում

Զարգացում խմբագրել

Քմային նշագեղձերը հասնում են իրենց ամենամեծ չափերին սեռահասունացման շրջանում և դրանից հետո աստիճանաբար ենթարկվում են ատրոֆիայի։ Այնուամենայնիվ, փոքր երեխաների կոկորդի տրամագծի համեմատ նրանք ավելի մեծ են։ Մեծահասակների մոտ յուրաքանչյուր քմային նշագեղձ սովորաբար հասնում է 2,5 սմ երկարության, 2,0 սմ լայնության և 1,2 սմ հաստության[5]։

Ադենոիդը կամ ըմպանային նշագեղձը աճում է մինչև 5 տարեկան հասակը, սկսում է փոքրանալ մոտ 7 տարեկանում և այն աստիճանաբար շարունակվում է մինչև հասուն տարիք։

Գործառույթ խմբագրել

Նշագեղձերը իմունային համակարգի օրգաններ են, որոնք սննդի կամ ներշնչած օդի հետ օրգանիզմ անցած օտարածին պաթոգենների դեմ ձևավորում են առաջին պաշտպանական գիծը և որպես այդպիսին օգնում են իմունային համակարգին այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է օրինակ՝ սովորական մրսածությունը։ Նշագեղձերն իրենց մակերեսին ունեն հատուկ M բջիջներ (microfold cells), որոնք կլանելով պաթոգենների կողմից արտադրված անտիգենները ակտիվանում են, այնուհետև ակտիվացնում են նշագեղձի B և T լիմֆոցիտներին և խթանվում է իմունային պատասխանը[6]։ B բջիջները ակտիվանում և բազմանում են նշագեղձերի հերմինատիվ կենտրոններ կոչվող հատվածներում։ Այս հերմինատիվ կենտրոններն այն վայրերն են, որտեղ ստեղծվում են հիշողության B լիմֆոցիտները և արտադրվում են սեկրետոր IgA հակամարմիններ։

Կլինիկական նշանակություն խմբագրել

 
Զույգ նշագեղձերը վիրահատական հեռացումից հետո։

Քմային նշագեղձերը կարող են մեծանալ (ադենոտոնզիլյար հիպերպլազիա) կամ բորբոքվել (տոնզիլիտ)։ Տոնզիլիտի բուժման ամենատարածված միջոցը հակաբորբոքային դեղամիջոցներն են, ինչպիսին է իբուպրոֆենը, եթե այն ունի բակտերիալ ծագում, ապա կիրառում են հակաբիոտիկներ, օրինակ՝ ամոքսիցիլին և ազիտրոմիցին։ Վիրահատական հեռացում (տոնզիլէկտոմիա) կարող է առաջարկվել, եթե նշագեղձերը փակում են շնչուղիները, խանգարում են կուլ տալուն, կամ էլ, եթե հիվանդի մոտ տոնզիլիտը ունենում է ծանր և կրկնվող ընթացք[7]։ Մեծահասակ հիվանդների մոտ ասիմետրիկ նշագեղձերը (նաև հայտնի է որպես նշագեղձերի ասիմետրիկ հիպերտրոֆիա) կարող են լինել վիրուսով վարակման կամ ուռուցքների դեպքում, ինչպիսիք են լիմֆոման կամ թիթեղաբջջային քաղցկեղը։

Տոնզիլոլիթը (նաև հայտնի է որպես «նշագեղձի քար») նյութ է, որը կուտակվում է քմային նշագեղձի վրա։ Այն կարող է հասնել պղպեղի հատիկի չափի և ունի սպիտակ կամ կրեմի գույն։ Նրա հիմնական բաղադրամասը կալցիումն է, և այն ունի տհաճ հոտ ջրածնի սուլֆիդի, մեթիլ մերկապտանի և այլ քիմիական նյութերի պատճառով[8]։

Քմային նշագեղձի մեծացումը կարող է ազդել խոսքի վրա՝ դարձնելով այն հիպերնազալ և տալով նրան քթըմպանային անբավարարության ձայնի տեսք (երբ բերանի տարածքը լիովին անջատված չէ քթի օդային տարածությունից)[9]։ Գեր երեխաների մոտ նշագեղձերի չափը կարող է ավելի էական ազդեցություն ունենալ վերին շնչուղիների անցանելիության վրա, քան միջին քաշ ունեցողների համար[10]։

Որպես ըմպանի լորձաթաղանթի ավշային հյուսվածք, որոշ դասակարգումներում քմային նշիկները դիտարկում են, որպես լիմֆոիդ հյուսվածք՝ ասոցեացված աղիների հետ (GALT), ինչպես նաև լորձաթաղանթ ասոցեացված լիմֆոիդ հյուսվածք (MALT)։

Լրացուցիչ պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Definitive pharynx; Thyroid; Middle ear; Tonsils; Thymus». www.embryology.ch. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. Fagö-Olsen H, Dines LM, Sørensen CH, Jensen A (2019 թ․ փետրվարի 12). «The Adenoids but Not the Palatine Tonsils Serve as a Reservoir for Bacteria Associated with Secretory Otitis Media in Small Children». mSystems. 4 (1). doi:10.1128/mSystems.00169-18. PMC 6372837. PMID 30801022.
  3. 3,0 3,1 «The Lymphatic System». act.downstate.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  4. Shahid S. «Tonsils». Ken Hub (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  5. Michaels L (1987). «Normal Anatomy, Histology; Inflammatory Diseases». Ear, Nose and Throat Histopathology. Springer London. էջեր 265–272. doi:10.1007/978-1-4471-3332-2_26. ISBN 9781447133322.
  6. Kato A, Hulse KE, Tan BK, Schleimer RP (April 2013). «B-lymphocyte lineage cells and the respiratory system». The Journal of Allergy and Clinical Immunology. 131 (4): 933–57, quiz 958. doi:10.1016/j.jaci.2013.02.023. PMC 3628816. PMID 23540615.
  7. «Tonsils | Tonsilitis | Lymph Nodes». MedlinePlus (անգլերեն). U.S. National Library of Medicine. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  8. «Tonsil Stones Removal – What Are Tonsil Stones and How We Can Treat Them - eLimpid». elimpid.com (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մայիսի 6. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
  9. Mora R, Jankowska B, Mora F, Crippa B, Dellepiane M, Salami A (September 2009). «Effects of tonsillectomy on speech and voice». Journal of Voice. 23 (5): 614–618. doi:10.1016/j.jvoice.2008.01.008. PMID 18468843.
  10. Wang JH, Chung YS, Cho YW, Kim DY, Yi JS, Bae JS, Shim MJ (April 2010). «Palatine tonsil size in obese, overweight, and normal-weight children with sleep-disordered breathing». Otolaryngology–Head and Neck Surgery. 142 (4): 516–519. doi:10.1016/j.otohns.2010.01.013. PMID 20304270. S2CID 42924590.
Տես՝ նշագեղձ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշագեղձ» հոդվածին։