Նյոշատել (պանիր)
Նյոշատել (ֆր.՝ Neufchâtel), կովի կաթից պատրաստվող ֆրանսիական պանիր, որն արտադրվում է Վերին Նորմանդիայում։ Այն ունի չոր մակերես, պատված է սպիտակ, փափուկ բորբոսով, առաձգական է և ունի սնկերի նուրբ հոտ։
Նյոշատել Neufchâtel | |
---|---|
![]() | |
Տեսակ | պանիր կովի կաթից, ֆրանսիական պանիր, սպիտակ բորբոսով պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր |
Առաջացման երկիր | ![]() |
Տարածաշրջան | Վերին Նորմանդիա, Պեի դե Բրե |
Կաթ | կովի կաթ և կով |
Պաստերիզացում | չկա |
Կազմվածք | փափուկ |
Հասունացման ժամանակաշրջան | 8-10 շաբաթ |
Սերտիֆիկացում | AOC (1969, 1986) |
Հայտնի է | 1543 |
Ձև | սիրտ |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Նյոշատելը Նորմանդիայի ամենահին պանիրն է. նրա մասին հիշատակումներ հայտնվել են 1035 թվականից[1]։ Իր անվանումը պանիրը ստացել է Նյոշատել-ան-Բրե գյուղակից։
Հարյուրամյա պատերազմի ժամանակ ֆրանսիացի աղջիկները անգլիացիներին սրտաձև պանիր էին նվիրում[1]։ Հենց այդ ժամանակ էլ նյոշատելը ձեռք բերեց իր ամենահայտնի ձևերից մեկը։
Տարածվածության գագաթնակետին նյոշատելը հասավ 19-րդ դարում։ Նապոլեոնի Նորմանդիա այցի ժամանակ նրան որպես նվեր հանձնում են հենց նյոշատել տեսակի պանիրների զամբյուղ[1]։
20-րդ դարում նյոշատելը անցնում է AOC և AOP մատնշում ունեցող պանիրների շարք։
ՊատրաստումըԽմբագրել
Պանիրը պատրաստում են ապրիլից մինչև նոյեմբեր։
Ներկայումս նյոշատելը պատրաստվում է գրեթե նույն եղանակով, ինչ շատ դարեր առաջ։ Կաթը լցնում են մոտ 20 °C ջերմաստիճանով կաղապարների մեջ, ավելացնում պանրի շիճուկ և կաթնային ֆերմենտներ, ինչից հետո թողնում են պանիրը 24-36 ժամ։ Այնուհետև այն չորացնում են և ավելացնում վրձնասունկ։ Ստացված զանգվածը փայտե դարակներում են դնում, այնուհետև ուղարկում 12-14 °C ջերմաստիճան 95% խոնավություն ունեցող ներքնահարկ։
10 օրից պանիրն արդեն պատրաստ է լինում, սակայն ավելի սուր համ ունենալու համար պանիրը պահում են մինչև 10 շաբաթ։
ՆկարագրությունԽմբագրել
Պանրի խմորը փափուկ է, միասեռ, յուղայնությունը կազմում է 50%։ Ունի չոր մակերես, պատված է սպիտակ, փափուկ բորբոսով, առաձգական է և ունի սնկերի նուրբ հոտ։
Նյոշատել պանիրն ունի վեց տեսակ՝
Տեսակ | Չափս (սմ) | Հաստություն (սմ) | Կշիռ (գ) |
---|---|---|---|
«Քառակուսի» (ֆր.՝ carré) | 6,5x6,5 | 2,4 | 100 |
«Բրիկետ» (ֆր.՝ briquette) | 5x7 | 3 | 100 |
«Տակառ» (ֆր.՝ bondon) | տրամագիծ՝ 4,5 | 6,5 | 100 |
«Կրկնակի տակառ» (ֆր.՝ bondard) | տրամագիծ՝ 5,8 | 8 | 200 |
«Սիրտ» (ֆր.՝ coeur) | 10x8,5 | 3,2 | 200 |
«Մեծ սիրտ» (ֆր.՝ grand coeur) | 14x10,5 | 5 | 600 |
ՕգտագործումըԽմբագրել
Նյոշատելը մատուցում են ճաշի ավարտին՝ աղանդերից առաջ։ Այն օգտագործում են սովորական կամ խրթխրթան հացի և Côtes du Rhône, Beaujolais, Pomerol կամ Saint-Emilion կարմիր գինիների հետ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Le plus vieux des fromages normands»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-02-05
Արտաքին հղումներԽմբագրել
- «Նյոշատելը gastronom.ru կայքում» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2011-08-19
- «Նյոշատել պաիրների բառարան» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2011-08-19
- «AOC մատնանշման ապրանքներ» (ֆրանսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-21-ին։ Վերցված է 2011-08-19
- «AOP մատնանշման ապրանքներ» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-01-ին։ Վերցված է 2011-08-19