Վրձնասունկ
Վրձնասունկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Ասկոմիցետներ
Դաս Eurotiomycetes
Կարգ Անկատար սնկեր
Ցեղ Վրձնասունկ
Լատիներեն անվանում
Penicillium
Link, 1809
Հոմանիշներ

Floccaria Grev. (1827)
Aspergilloides Dierckx (1901)
Walzia Sorokin (1871)
Pritzeliella Henn. (1903)

Տիպիկ ներկայացուցիչներ

Penicillium crustaceum (L.) Link, 1809

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Վրձնասունկ, պենիցիլիում (լատ.՝ Penicillium), անկատար սնկերի ցեղ։ Հայտնի է վրձնասունկի մոտ 250 տեսակ։

ՏարածումԽմբագրել

Տարածված հողում, տարբեր բուսական մնացորդներում (բորբոսի ձևով), ամենուրեք, բոլոր կլիմայական շրջաններում։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 125 տեսակ՝

  • Վրձնասունկ ալեխառն (Penicillium canescens),
  • Վրձնասունկ ոսկեգույն (Penicillium chrysogenum),
  • Վրձնասունկ ցիկլոպիում (Penicillium cyclopium),
  • Վրձնասունկ գարու (Penicillium hordei) և այլն։

Հանդիպում է բոլոր մարզերում։

Բնակվում է հողում, որտեղից տարածվում է զանազան հիմնանյութերի վրա։ Սնկամարմինն առաջացնում է թավշանման, թաղիքանման, ալրանման կամ հատիկավոր, կանաչ, կապտականաչ, դեղին, դեղնականաչավուն գաղութներ։

 
Երշիկի վրա

ԿառուցվածքԽմբագրել

Պտղամարմինը կլեյստոտեցիում է, կլորավուն, որտեղ անկանոն տեղադրված են պայուսակները։ Անսեռ բազմացումը կատարվում է կոնիդիումներով։ Կոնիդիակիրները բազմաբջիջ են, գագաթում՝ վրձնաձև ճյուղավորված, կրում են անգույն կամ թույլ գունավորված միաբջիջ կոնիղիումների շղթաներ։ Որոշ տեսակներին բնորոշ է նաև պայուսակավոր փուլը, որի ժամանակ առաջանում են մանր գնդաձև պտղամարմիններ (կլյեստոտեցիումներ)։ Սապրոտրոֆ են, կան նաև մակաբույծներ։

ԲազմացումԽմբագրել

Զարգացման ցիկլը անցնում է գլխավորապես անսեռ՝ կոնիդիալ փուլում, բայց որոշ տեսակներին հատուկ է նաև սեռական՝ պարկավոր փուլը։ Ունի բազմաբջիջ կոնիդիակիրներ, որոնք գագաթային մասում ճյուղավորվում են վրձնի նման (այստեղից՝ անվանումը), և որոնց վրա զարգանում են գունավորված միաբջիջ սպորների շղթաները։

Բացահայտման պատմությունԽմբագրել

1879 թվականին Լիոնի երիտասարդ ռազմական բժիշկ Էրնեստ Դյուշեն «հայտնագործություն» արեց, նա ուսումնասիրելով բորբոսը հաստատեց, որ դա վրձնասունկն է։

Երիտասարդը իր հետազոտության արդյունքները ներկայացրեց դոկտորական թեզում, և համառորեն առաջարկում էր շարունակել փորձերը այս ոլորտում, բայց Փարիզի Պաստյորի համալսարանը չնդունեց փաստաթուղթը, որովհետև Դյուշեն դեռ 23 տարեկան էր։

Դյուշեն հանրաճանաչ դարձավ մահվանից հետո 1949 թվականին, դրանից 4 տարի անց Ալեքսանդր Ֆլեմինգը ստացավ Նոբելյան մրցանակ պենիցիլինի հակաբիոտիկ ազդեցության բացահայտման համար։

ՆշանակությունԽմբագրել

Վրձնասունկերը, քայքայելով օրգանական մնացորդները նպաստում են հողի բերրիության բարձրացմանը, կարևոր դեր են կատարում նյութերի շրջանառության մեջ։ Փչացնում են մթերքները, քայքայում մետաղյա, ապակե, թղթե իրերը, արվեստի ստեղծագործությունները։

ՏեսակներԽմբագրել

 
Penicillium և Aspergillus տեսակները տարբեր միջավայրում աճեցված
 
Պինիցիլումի բորբոսը մանդարին վրա

Վրձնասունկիի մի շարք տեսակներ հայտնի են որպես ֆերմենտների՝

  • Վրձնասունկ փոփոխվող (Penicillium variabile),
  • Վրձնասունկ հաճախակի (Penicillium frequentans),

հակաբիոտիկների՝

  • Վրձնասունկ ոսկեգույն (Penicillium chrysogenum),
  • Վրձնասունկ կիտրոնադեղնավուն (Penicillium citrinum)],

թույների՝

  • Վրձնասունկ կիտրոնականաչ (Penicillium citreo-viride),
  • Վրձնասունկ կանաչավուն (Penicillium viridicatum)] և այլնի պրոդուցենտներ։

Որոշները կիրառվում են պանրագործության մեջ, օրինակ՝

  • Վրձնասունկ ռոքֆորային (Penicillium roqueforti),
  • Վրձնասունկ կամեմբեր (Penicillium camemberti),
  • Վրձնասունկ պանրասեր (Penicillium caseicolum) և այլն։

ԳրականությունԽմբագրել

  • Asan, A. (2004, updated։ January 2011). Aspergillus, Penicillium, and Related Species Reported from Turkey. Mycotaxon. 89 (1)։ 155-157. Link։ http://www.mycotaxon.com/resources/checklists/asan-v89-checklist.pdf
  • Martin Schmiedeknecht։ Eurotiales in։ Urania Pflanzenreich. Viren, Bakterien, Algen, Pilze. Urania-Verlag, Berlin 2000; Seiten 417–418. ISBN 3-332-01167-7.
  • Wolfgang Mücke, Christa Lemmen։ Schimmelpilze. Vorkommen, Gesundheitsgefahren, Schutzmaßnahmen. ecomed MEDIZIN, Landsberg am Lech 2004

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 531