Նյասա լիճ (ազգային պարկ)

ազգային պարկ

Նյասա լճի ազգային պարկ (անգլ.՝ Lake Malawi National Park), ազգային պարկ, որը գտնվում է Մալավիում` երկրի հարավ-արևելյան մասում գտնվող Նյասա լճի հարավային վերջնամասում։ Նրա ջրային տարածքն զբաղեցնում է լճի ընդհանուր մակերեսի ընդամենը 0,3 %-ը (և, համապատասխանաբար, լճի միայն այդ տարածքն է պահպանվող)։

Նյասա լիճ
Տեսակազգային պարկ
Երկիր Մալավի
Մակերես94 կմ² և 9400 հեկտար
Կազմված էՆյասա լիճ
Ձևավորում1980
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1934 թվականին լճի մի քանի կղզիներ հայտարարվել են անտառային արգելոցներ և թռչունների որսարգելավայրեր։ 1972 թվականին պահպանվող տարածքների մակերեսն ընդլայնվել է. այնտեղ ընդգրկել են Մակլիր հրվանդանը և մի շարք այլ տարածքներ։ 1980 թվականի նոյեմբերի 24-ին այդ տարածքում ստեղծվել է ազգային պարկ։ 1984 թվականին պարկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում՝ դառնալով առաջին քաղցրահամ լիճը, որն ընդգրկված է այդ ցուցակում[1]։ Մոնկի Բեյ ծոցում լճի վրա է գտնվում Մալավիի ձկնային տնտեսության նախարարության գիտահետազոտական կայանը։

Աշխարհագրություն խմբագրել

Սա Մալավիի միակ ազգային պարկն է, որը ստեղծվել է ձկների և ջրային միջավայրի պահպանության նպատակով։ Չնայած դրան՝ Նյասա լճի ազգային պարկը ներառում է բավականին մեծ ցամաքային տարածք, այդ թվում՝ մի քանի փոքր կղզիներ։ Այն նաև բնակավայր է այնպիսի կենդանիների համար, ինչպիսիք են բաբուինները։ Ավելի քան 800 տարեկան կարծվող խոշոր բաոբաբը, ինչպես ասում են, շոտլանդացի բժիշկ, ճանապարհորդ Դավիդ Լիվինգսթոնի[Ն 1] սիրելի ծառն էր. նա ծառի մոտ քարոզներ է կարդացել և շփվել այլ միսիոներների հետ։ Առաջին հինգ միսիոներների գերեզմանները նույնպես գտնվում են պարկում։

 
Լիվինգսթոնի ցիխլիդ (Nimbochromis livingstonii)

Ձկների շատ էնդեմիկ տեսակներ լիճը դարձնում են մասնագիտացված էվոլյուցիայի բնորոշ օրինակ, և էնդեմիկ տեսակների մեծ քանակի համար այն երբեմն անվանում են «գալապագոսյան». այստեղ առկա է ձկների մոտ 1000 տեսակ, և դրանց շուրջ 90%-ը «տեղական» են։ Լիճը հատկապես հայտնի է ցիխլիդների ընտանիքի ձկների քանակով, հատկապես մբունաներով[Ն 2]. այստեղ կա մոտ 400 տեսակ կամ այդ ընտանիքի հայտնի ներկայացուցիչների 30%-ը, որոնցից շատերը, հավանաբար, դեռ նկարագրված չեն և որոնցից 5-ը էնդեմիկ են։

Լճում որևէ տեսակի ցանցի միջոցով ձկնորսությունն արգելված է, սակայն ձկնորսական կարթերով ձկնորսությունն արգելված չէ, այդ թվում նավակներով։

Պատկերասրահ խմբագրել

Նյասա լճի ազգային պարկ

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Աֆրիկայի ամենանշանավոր հետազոտողներից մեկը, որը հայտնաբերել է Վիկտորիա ջրվեժը և անվանել ի պատիվ Անգլիայի թագուհի Վիկտորյայի
  2. Մալավի լճի աֆրիկյան ցիխլիդների մեծ խմբի ընդհանուր անունն է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. UNESCO World Heritage Centre. «Lake Malawi National Park» (անգլերեն). whc.unesco.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյասա լիճ (ազգային պարկ)» հոդվածին։