Նիստատին
Նիստատին, դեղորայք, որը վաճառվում է Միկոստատին ապրանքանիշի անվան տակ, համարվում է հակասնկային դեղամիջոց[1]։ Այն օգտագործվում է Կանդիդա սնկով (կանդիդոզ) պայմանավորված մաշկային ախտահարումները՝ շփաբորբերը, կաթնախտը, կերակրափողի կանդիդոզը և հեշտոցի սնկային ախտահարումները բուժելու նպատակով[1]։ Այն կարող է կիրառվել նաև այն անձանց շրջանում, ովքեր ունեն սնկային ախտահարումներ ունենալու բարձր ռիսկ[1]։ Նիստատինը կարող է կիրառվել բերանացի, ներհեշտոցային կամ էլ կարող են կիրառվել մաշկի վրա քսելու միջոցով[1]։
![]() | |
![]() | |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
(1S,3R,4R,7R,9R,11R,15S,16R,17R,18S,19E,21E, 25E,27E,29E,31E,33R,35S,36R,37S)-33-[(3-amino-3,
6-dideoxy-β-L-mannopyranosyl)oxy]-1, 3,4,7,9,11,17,37-octahydroxy-15, 16,18-trimethyl-13-oxo-14, 39-dioxabicyclo[33.3.1]nonatriaconta-19, 21,25,27,29,31-hexaene-36-carboxylic acid | |
CAS համար | 1400-61-9 |
DrugBank | 00646 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.014.317 ![]() |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Մոլային զանգված | 926.09 |
Երբ այն կիրառում են մաշկի մակերևույթին, ընդհանուր կողմնակի ազդեցությունները կարող են ներառել այրոցի զգացողությունը, կարմրությունը և ցանը[1]։ Երբ կիրառվում է բերանացի ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են փսխումը և դիարեան (փորլուծություն)[1]։ Հղիության ընթացքում ներհեշտոցային կիրառումը ապահով է, թեև այլ եղանկաները դեռևս չեն հետազոտվել[1]։ Այն գործում է սնկերի բջջաթաղանթը վնասելու եղանակով[1]։
Նիստատինը հայտնաբերվել է 1950 թվականին Ռեյչլ Ֆուլեր Բրաունի և Էլիզաբեթ Լի Հազենի կողմից[2]: Դա առաջին պոլիեն մակրոլիդային հակասնկային դեղամիջոցն էր[3]: Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից է[4]: Այն մատչելի է որպես ջեներիկ դեղորայք[1]: Քսուկի մեծածախ գինը զարգացող աշխարհում կազմում է մոտավորապես 0.70 դոլար՝ 30 գրամի համար[5]: Միացյալ Նահանգներում բուժման արժեքը պակաս է 25 դոլարից[6]: Այն պատրաստված է Ստրեպտոմիցես նուրսեի բակտերիայից[2]: 2016 թվականին ԱՄՆ-ում 217-րդ ամենաշատ նշանակված դեղորայքն էր՝ ավելի քան 2 միլիոն դեղատոմս[7]:
Բժշկական կիրառումԽմբագրել
Մաշկի, հեշտոցի, բերանի և կերակրափողի կանդիդոզային ինֆեկցիաները սովորաբար լավ են պատասխանում նիստատինային բուժմանը։ Եղունգների ինֆեկցումը կամ մաշկի հիպերկերատոզը (գերեղջերացում) բուժմանը լավ չեն պատասխանում[8]։ Այն հասանելի է մի շարք տեսակներով։
Պարէնտերալ ներմուծման դեպքում նրա ակտիվությունը կրճատվում է պլազմայի առկայության հետևանքով[9]։
Բերանացի նիստատինը հաճախ օգտագործվում է որպես կանխարգելիչ բուժում այն անձանց շրջանում, ովքեր ունեն սկնային վարակներով ախտահարվելու բարձր ռիսկ։ Դրանք ՄԻԱՎ ունեցող հիվանդներն են, ում մոտ CD4+-ի մակարդակը ցածր է, ինչպես նաև քիմիաթերապիա ստացող հիվանդները։ Այն ուսումնասիրվել է լյարդի փոխպատվաստումից հետո հիվանդների օգտագործման համար, սակայն հայտնաբերվել է, որ ֆլյուկոնազոլը ավելի արդյունավետ կոլոնիզացիայի, ինվազիվ վարակի և մահվան կանխարգելման համար[10]: Այն արդյունավետ է բերանի խոռոչի կանդիդոզների բուժման նպատակով այն անձանց շրջանում, ովքեր կրում են ատամնային պրոթեզներ[11]: Այն կիրառվում է նաև շատ ցածր քաշով (1500 գրամից ցածր քաշ) ծնված երեխաների շրջանում սնկային ինֆեկցիաները կանխելու նպատակով, թեև ֆլյուկոնազոլն է համարվում նախընտրելի բուժման մեթոդը։ Հայտնաբերվել է, որ այն նվազեցնում է մանկական ինվազիվ սնկային ախտահարումների առաջացման տեմպերը և երեխաների շրջանում՝ մահերը[12]։
Լիպոսոմալ նիստատինը առևտրային առումով հասանելի չէ, բայց փորձարարական հետազոտությունները ցույց են տվել դրա ավելի բարձր in vitro ակտիվությունը ի համեմատ ամֆոտերիցին B-ի կոլոիդային ձևի, ինչպես նաև փորձարկվել է դրա արդյունավետությունը ամֆոտերիցին B-ռեզիստետնտ սնկախտների պարագայում[13]։
Այն առաջարկում է հետաքրքիր հնարավորություն դժվար բուժման ենթարկվող այնպիսի համակարգային վարակների դեպքում, ինչպիսիք են ինվազիվ ասպերգիլյոզը կամ այն վիրուսները, որոնք ցույց են ամֆոտերիցին B-ի նկատմամբ ռեզիստենտություն: Կրիպտոկոկերը զգայուն է նաև նիստատինի հանդեպ: Բացի այդ, լիպոսոմալ նիստատինը առաջացնում է ավելի քիչ և ավելի թեթև նեֆրոտոքսիկության դեպքեր՝ ի համեմատ ամֆոտերիցին B-ի[13]։
Մեծ Բրիտանիայում նորածնային բերանային կաթնախտի բուժման լիցենզիան սահմանափակվում է մեկ ամսվա ընթացքում:
Այն սահմանվում է «միավորներով», 100,000 միավորից (բերանային ինֆեկցիաների համար) տարբերվում է 1 մլն-ի (աղիքային) համար: Քանի որ աղիներից չի ներծծվում, այն բավականին ապահով է բերանացի օգտագործման համար և չի առաջացնում դեղամիջոցների փոխազդեցության խնդիրներ: Դեղորայքի շիճուկային մակարդակները, որոշ դեպքերում, կարող են հայտնաբերվել բերանացի, հեշտոցային կամ մաշկային կիրառման դեպքում և կարող են հանգեցնել թունավորման:
Կողմնակի ազդեցություններԽմբագրել
Դառը համը և սրտխառնոցը ավելի տարածված կողմնակի ազդեցություններից են[8]։
Բերանացի կախույթային ձևերը նույնպես առաջացնում են մի շարք կողմնակի երևույթներ[14]․
- Դիարեա
- Որովայնի ցավ
- Հազվադեպ, տախիկարդիա (հաճախասրտություն), բրոնխոսպազմ, դեմքի այտուցվածություն, մկանային ախտահարումներ։
Ե՛վ բերանացի կախույթները, և՛ տեղային կիրառվողները կարող են առաջացնել հետևյալը․
- Գերզգայունության ռեակցիաներ, ներառյալ որոշ դեպքերում Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշը[15]
- Ցանավորում, քոր, այրոցի զգացողություն և սուր գեներալիզացված էկզանթեմատոզ պուստուլյոզ[16]
Գործողության մեխանիզմԽմբագրել
Ամֆոտերիցինի և նատամիցինի պես՝ նիստատինը նույնպես իոնոֆոր է[17]։ Դա կապված է էրգոստերոլի հետ, որը բջջաթաղանթի գլխավոր և մեծ բաղադրամասն է։ Երբ առկա է բավարար կոնցենտրացիաներով, այն պատռվածքներ է առաջացնում մեմբրանում, որոնք հանգեցնում են K+-ի արտահոսքի, թթվայնացմանը սնկի մահվանը[18]: Էրգոստերոլը ստերոլ է, որը հատուկ է սնկերին, հետևաբար այս դեղամիջոցը չի ունենում աղետալի ազդեցություններ կենդանիների կամ բույսերի վրա։ Ինչևէ, նիստատինի համակարգային/տոքսիկ ազդեցություններից շատերը պայմանավորված են կաթնասունների ստերոլների, մասնավորապես խոլեստերոլի հետ՝ պայմանավորված դրանց կապումով։ Սա է այն ազդեցությունը, որը հաշվի է առնում նեֆրոտոքսիկությունը, երբ նկատվում է արյան շիճուկում նիստատինի բարձր մակարդակ։
ԿենսասինթեզԽմբագրել
Նիստատին A1-ը (կամ անվանվում է նիստատին) կենսասինթեզվում է բակտերիալ շտամից՝ Ստրեպտոմիցես նուրսեից[19]։ Այս ակտիվ բաղադրիչի կառուցվածքը բնութագրվում է որպես մակրոլիդ պոլիեն՝ դեզօքսիշաքար D-միկոզամինի հետ միասին ՝որպես ամինոգլիկոզիդ[19]։ Նիստատինի գենոմիկական հաջորդականությունը բացահայտում է պոլիկետիդ բեռնման մոդուլը (nysA), վեց պոլիկետիդի սինթեզի մոդուլները (nysB, nysC, nysI, nys և nysK) և երկու թիոէսթերազ մոդուլները (nysK և nysE)[19]։ Ակնհայտ է, որ մակրոլիդների կենսասինթեզի ֆունկցիոնալությունը հետևում է պոլիկետիդ սինթազ I-ի ուղուն[20]։
Հետևելով մակրոլիդների կենսասինթեզին, միացումը ենթարկվում է հետսինթետիկ փոփոխությունների, որոնք պայմանավորված են հետևյալ ֆերմենտներով․ GDP-մաննոզ դեհիդրատազ (nysIII), P450 մոնոօքսիգենազ (nysL and nysN), ամինոտրանսֆերազ (nysDII) և գլյուկոզիլտրանսֆերազ (nysDI)[19]։ Կենսասինթեզի ուղին, ըստ որոշ կարծիքների, միտված է նիստատինի քանակության պահպանմանը։
Նիստատինի հալման ջերմաստիճանը 44-46 °C է[21]:
ՊատմությունԽմբագրել
Այլ հակասնկայինների և հակաբիոտիկների պես նիստատինը ևս ունի բակտերիալ ծագում։ Այն առանձնացվել է Ստրեպտոմիցես նուրսեից 1950 թվականին Ռեյչլ Ֆուլեր Բրաունի և Էլիզաբեթ Լի Հազենի կողմից, ովքեր հետազոտություն էին իրականացնում Նյու Յորքի առողջապահության պետական դեպարտամենտի լաբորատորիայի և հետազոտության բաժնի համար։ Հազենը հայտնաբերեց խոստումնալից միկրոօրգանիզմ ընկերոջ կաթնամթերքի ֆերմայի հողում: Նա այն անվանեց Ստրեպտոմիցես նուրսեի՝ ֆերմայի սեփականատիրոջ կնոջ՝ Ջեսսի Նուրսեի անունով[22]։ Հազենն ու Բրաունը նիստատին են անվանել Նյու Յորքի Պետական առողջության դեպարտամենտի անունով 1954 թվականին[23]: Երկու հայտնագործողները արտոնագրեցին դեղամիջոցները, իսկ հետո 13 միլիոն դոլարի եկամուտները նվիրաբերեցին հիմնադրամին նմանատիպ հետազոտությունների ֆինանսավորումը ապահովելու համար[24]։
Այլ կիրառումներԽմբագրել
Այն կիրառվում է նաև բջջային կենսաբանությունում կաթնասունների բջիջների վրա, մոտ 3 մկգ\մլ կոնցենտրացիաներով՝ որպես ճարպային կավեոլի էնդոցիտոզի ուղու արգելակիչ։
Որոշ դեպքերում նիստատինն օգտագործվում է, որպեսզի կանխվի բորբոսի տարածումը այնպիսի օբյեկտների վրա, ինչպիսիք են արվեստի գործերը: Օրինակ, 1966 թվականին Իտալիայում՝ Ֆլորենցիայի Առնո գետի ջրհեղեղի արդյունքում վնասված փայտի վահանակների նկարների վրա է այն կիրառվել:
Նիստատինը նաև շատ գիտնականների կողմից կիրառվում է որպես գործիք, որն իրականացնում է բջիջների էլեկտրոֆիզիոլոգիական գրառում՝ պոտենցիալի տեղային ֆիքսման մեթոդի միջոցով: Գրանցող կաթոցիչի մեջ ընկղմված լինելով, այն թույլ է տալիս չափել էլեկտրական հոսանքները՝ առանց ներբջջային պարունակության լվացման, քանի որ միայն միավալենտ իոններ ներթափանցող բջջի մեմբրանում այն առաջացնում է ծակոտիներ[25]:
ՁևակերպումներԽմբագրել
- Բերանացի կախույթային ձևը օգտագործվում է բերանըմպանային սնկախտի պրոֆիլակտիկ, բերանի և ըմպանի մակերեսային սնկային ախտահարումների բուժման նպաատակով։
- Հաբերը նախատեսվում է կիրառել աղիների սնկային ախտահարումների պարագայում։
- Նիստատինը հասանելի է տեղային քսուկի տարբերակով և կարող է օգտագործվել մաշկի մակերեսային սնկային ախտահարումների բուժման նպատակով։
- Բացի այդ, նիստատինի լիպոսոմային ձևը հետազոտվել է 1980-ական թվականներին և 21-րդ դարի սկզբին։ Լիպոսոմային ձևը նպատակաուղղված էր լուծելու այն խնդիրները, որոնք առաջացել էին ծնողական մոլեկուլի վատ լուծելիության և դեղամիջոցի համակարգային թունավորության հետևանքով:
- Ցույց է տրվել, որ նիստատինի պաստեղները ավելի արդյունավետ են բերանի խոռոչի կանդիդոզային ախտահարումների բուժման պարագայում, քան նիստատինի կախույթային ձևը[11]։
Իր տոքսիկության հետևանքով այն արյան շիճուկում հայտնաբերվում է բարձր քանակներով, և այժմ այս դեղամիջոցի ոչ ներարկումային ձևերն են առկա ԱՄՆ-ի շուկայում։ Ինչևէ, ներարկումային ձևերը հետազոտության ենթարկվեցին հետագայում[13]։
Վաճառքային անվանումներԽմբագրել
Օրիգինալ վաճառքային անվանումը Ֆունգիցիդին է։
- Նիամիկ
- Պեդի-դրի
- Պեդիադերմ AF ամբողջական
- Կանդիստատին
- Նիադերմ
- Բիո-Ստատին
- PMS-Նիստատիմ
- Նիստան (բերանացի ընդունման համար նախատեսված հաբեր,կետային քսուկներ և պեսարիներ)
- Ինֆեստատ
- Մեդինովայի նիստոլոկալ ձև
- Նիստամոնտ
- Նիստոպ (տեղային փոշի)
- Նիստեքս
- Միկինաք
- Նիսերտ (հեշտոցային մոմիկներ)
- Նիստաֆորմ
- Նիլստատ (հեշտոցային մոմիկներ, բերանացի կաթիլներ)
- Կոռոստատին (հեշտոցային մոմիկներ)
- Միկոստատին (հեշտոցային մոմիկներ, տեղային փոշի)
- Միկոլոգ-II (տեղային քսուկ, զուգակցված տրիամսինոլոնի հետ)
- Միտրեքս (տեղային քսուկ, զուգակցված տրիամսինոլոնի հետ)
- Միկասետ (տեղային քսուկ, զուգակցված տրիամսինոլոնի հետ)
- Միկո-Տրիասետ II (տեղային քսուկ, զուգակցված տրիամսինոլոնի հետ)
- Ֆլագիստատին II (քսուկ, զուգակցված մետրոնիդազոլի հետ)
- Թիմոդին (քսուկ, զուգակցված հիդրոկորտիզոնի և դիմեթիկոնի հետ)
- Նիստատինա (բերանացի հաբեր)
- Նիդոֆլոր (քսուկ զուգակցված նեոմիցինի սուլֆատի և տրիամիցինոլոնի ացետոնիդի հետ)
- Ստամիցին (բերանացի հաբեր)
- Լիստին
- Անիմաքս (անասնաբուժության մեջ արդիական քսուկ կամ կրեմ, զուգակցված նեոմիցինի սուլֆատի, թիաստրեպտոնի և տրիամիցինոլոնի ացետոնիդի հետ)
- Նիատա (տեղային փոշի)[26]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Nystatin»։ American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 2016-02-03-ին։ Վերցված է 2016-01-27
- ↑ 2,0 2,1 Espinel-Ingroff Ana Victoria (2013)։ Medical Mycology in the United States a Historical Analysis (1894-1996)։ Dordrecht: Springer Netherlands։ էջ 62։ ISBN 9789401703116։ Արխիվացված օրիգինալից 2016-02-02-ին
- ↑ Gupte M., Kulkarni P., Ganguli B. N. (January 2002)։ «Antifungal Antibiotics»։ Appl Microbiol Biotechnol 58 (1): 46–57։ PMID 11831475։ doi:10.1007/s002530100822
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ «Nystatin»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է 2016-01-27
- ↑ Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 180։ ISBN 9781284057560
- ↑ «The Top 300 of 2019»։ clincalc.com։ Վերցված է դեկտեմբերի 22, 2018
- ↑ 8,0 8,1 Hilal-Dandan Randa, Knollmann Bjorn, Brunton Laurence (2017-12-05)։ Goodman & Gilman's the pharmacological basis of therapeutics։ Brunton, Laurence L.,, Knollmann, Björn C.,, Hilal-Dandan, Randa (Thirteenth ed.)։ [New York]։ ISBN 9781259584732։ OCLC 994570810
- ↑ D. SATOSKAR, R. S.. REGE, NIRMALA N.. BHANDARKAR, S. (2015)։ PHARMACOLOGY AND PHARMACOTHERAPEUTICS.։ [S.l.]: ELSEVIER INDIA։ ISBN 978-8131243619։ OCLC 978526697
- ↑ «Nystatin prophylaxis and treatment in severely immunodepressed patients»։ The Cochrane Database of Systematic Reviews (9): CD002033։ September 2014։ PMID 25188770։ doi:10.1002/14651858.CD002033.pub2
- ↑ 11,0 11,1 Lyu Xin, Zhao Chen, Yan Zhi-Min, Hua Hong (2016)։ «Efficacy of nystatin for the treatment of oral candidiasis: a systematic review and meta-analysis»։ Drug Design, Development and Therapy 10: 1161–1171
- ↑ Pappas PG, Kauffman CA, Andes D (2009)։ «Clinical practice guidelines for the management of candidiasis: 2009 update by the Infectious Diseases Society of America.»։ Clin Infect Dis 48 (5): 503–35։ PMID 19191635։ doi:10.1086/596757։ Արխիվացված օրիգինալից 2014-10-21-ին
- ↑ 13,0 13,1 13,2 Dismukes WE (2003)։ Clinical Mycology։ Oxford University Press։ էջեր 50–53
- ↑ «Micromedex Detailed Drug Information»։ Արխիվացված օրիգինալից 2013-12-21-ին։ Վերցված է Apr 1, 2014
- ↑ «FDA approved package insert»։ Արխիվացված օրիգինալից 2014-04-21-ին
- ↑ «[Acute generalized exanthematous pustulosis, induced by nystatin]»։ Der Hautarzt; Zeitschrift Fur Dermatologie, Venerologie, und Verwandte Gebiete (German) 49 (6): 492–5։ June 1998։ PMID 9675578։ doi:10.1007/s001050050776
- ↑ P. Rang, H. (2015-01-21)։ Rang and Dale's pharmacology։ Dale, M. Maureen,, Flower, R. J. (Rod J.), 1945-, Henderson, G. (Graeme) (Eighth ed.)։ [United Kingdom]։ ISBN 9780702053627։ OCLC 903083639
- ↑ Hammond, S.M. (1977)։ Biological activity of polyene antibiotics։ Progress in Medicinal Chemistry 14 (105–179)։ էջեր 105–79։ ISBN 9780720406450։ PMID 345355։ doi:10.1016/S0079-6468(08)70148-6
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Fjaervik E, Zotchev SB (2005)։ «Biosynthesis of the polyene macrolide antibiotic nystatin in Streptomyces noursei»։ Appl. Microbiol. Biotechnol. 67 (4): 436–443։ PMID 15700127։ doi:10.1007/s00253-004-1802-4
- ↑ Dewick Paul M. (2009)։ Medicinal Natural Products: A Biosynthetic Approach (3rd ed.)։ UK: John Wiley & Sons Ltd։ ISBN 978-0-471-97478-9
- ↑ Elsner Zofia, Leszczynska-Bakal Halina, Pawlak Elzbieta, Smazynski Teofil (1976)։ «Gel with nystatin for treatment of lung mycosis»։ Polish Journal of Pharmacology and Pharmacy 28: 49–52
- ↑ Ana Espinel-Ingroff, Medical mycology in the United States: a historical analysis (1894-1996), Springer, 2003, p. 62.
- ↑ Kelly K. (2010)։ Medicine Becomes a Science: 1840-1999։ էջ 71։ ISBN 978-1-4381-2752-1։ Արխիվացված օրիգինալից 2017-03-23-ին
- ↑ Sicherman B., Green C.H. (1980)։ Notable American Women: The Modern Period : a Biographical Dictionary։ Belknap Press of Harvard University Press։ էջ 327։ ISBN 978-0-674-62733-8։ Արխիվացված օրիգինալից 2017-03-23-ին
- ↑ «Nystatin perforated patch recording and its applications to analyses of intracellular mechanisms»։ The Japanese Journal of Physiology 44 (5): 433–73։ 1994։ PMID 7534361։ doi:10.2170/jjphysiol.44.433
- ↑ «Drugs & Medications»։ www.webmd.com (անգլերեն)։ Վերցված է 2018-11-11