Նիսի Սուրբ Ժաննա դ'Արկ եկեղեցի

եկեղեցի Ֆրանսիայում

Նիսի Սուրբ Ժաննա դ՛Արկ եկեղեցի (ֆր.՝ Sainte Jeanne d'Arc) - հռոմեական կաթոլիկ թեմի եկեղեցի ֆրանսիական Նիս քաղաքում։ Աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ։ Նվիրված է Ժաննա դ'Արկին։ Այս եկեղեցու ոճը հակասական կարծիքների, վեճերի տեղիք է տվել Նիսի բնակիչների շրջանում, որոնցից ոմանք այն համարում են տգեղ, մինչև անգամ այլանդակ։ Եկեղեցին ճերմակ գույնի պատճառով երբեմն անվանվում է Meringue (ձվի սպիտակուցով պատրաստվող թխվածք)[2].

Նիսի Սուրբ Ժաննա դ'Արկ եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
Տեսակեկեղեցի
ՃարտարապետJacques Droz?
Ստեղծում1934
Երկիր Ֆրանսիա[1]
ԲնակավայրՆիս[1]
Հասցեavenue Saint-Lambert
Ոճար-դեկո և մոդեռն
Նյութերկաթբետոն
կայք
 Église Sainte-Jeanne-d'Arc de Nice Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1914 թվականին, երբ հայր Քվիլըրին նշանակվեց թեմի քահանա, առաջ քաշվեցին նոր եկեղեցու կառուցման մի շարք նախագծեր։ Ֆրանսիացի ճարտարապետ Լուի Քասլը ձեռենամուխ եղավ շինարարությանը և կառուցեց աճյունախցերից մեկը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկ այլ ֆրանսիացի ճարտարապետ՝ Ժակ Դրոզը, 1924 թվականին կառուցեց երկրորդ աճյունախուցը։ Այդ երկու աճյունախցերը ծառայեցին որպես հենարաններ նոր շինության համար։ 1931 թվականին դրանց վրա դրվեց բետոնե հիմքը։ Եկեղեցու շինարարությունն ամբողջացվեց 1932-1934 թվականներին։ Ընդ որում՝ գմբեթների համար Դրոզը կիրառեց ուժեղացված ծակոտկեն բետոնի տեխնիկան. հիմքում դրանք ունեն 45, իսկ գագաթի մասում՝ ընդամենը 8 սանտիմետր հաստություն։

Ճարտարապետությունը խմբագրել

Նոր շինանյութի՝ ուժեղացված բետոնի կիրառումը հնարավորություն ընձեռեց կառուցելու ինքնատիպ մի շինություն Art Deco ոճով։ Ութ էլիպսաձև գմբեթները իրենց վրա պահում են երեք ավելի ընդարձակ, ձվաձև գմբեթներ։ Եկեղեցու ներսում այդ երեք ընդարձակ գմբեթները հենված են ընդամենը չորս սյուների վրա, որը հնարավորություն է տվել ստեղծելու ապշեցուցիչ ինտերիեր՝ 25 մետր բարձրությամբ թռիչքներով։ 64 մետր բարձրություն ունեցող, անկյունաձև զանգակատունը />ասես հակադրված է գմբեթների տպավորիչ կորություններին։ Եկեղեցուն առանձնակի ճոխություն, շքեղություն են հաղորդում 95 քառակուսի մետր զբաղեցնող որմնանկարները, որոնց հեղինակը՝ Էժեն Կլեմենտիֆը, 1934 թվականին աշխատանքները կատարելիս ստեղծագործաբար օգտագործել է ռուսական կուբիզմի, իտալական քվատրոչենտոյի և բյուզանդական սրբապատկերների ոճաձևերը։

1992 թվականին Նիսի Սուրբ Ժաննա դ՛Արկ եկեղեցին հայտարարվել է պետական պահպանության ենթակա պատմական հուշարձան։

Գրականություն խմբագրել

  • Thévenon, Luc (1997). Eglises et Art-Déco à Nice : modernité et résistances (French). Nice: Serre. ISBN 978-2-86410-271-7.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • {{cite web|title=Monument historique - PA00080940|work=]]|publisher=[[French Ministry of Culture|French Ministry of Culture|accessdate=2011 թ․ հուլիսի 17|location=France|language=French|year=1992|url=http://www.culture.gouv.fr/public/mistral/merimee_fr?ACTION=CHERCHER&FIELD_1=REF&VALUE_1=PA00080940%7Cref=%7C}}}}

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. {{|http://ma-tvideo.france3.fr/video/iLyROoaf2pjk.html%7Ctitre=L'église Saint-Jeanne-d'Arc|série=|jour=|mois=|année=2011|site=ma-tvideo.france3.fr|éditeur=France 3|isbn=|page=|citation=|en ligne le=8 octobre 2011|consulté le=13 novembre 2012}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսի Սուրբ Ժաննա դ'Արկ եկեղեցի» հոդվածին։