Նինետ դը Վալուա
Նինետ դը Իդրիս Վալուա (ֆր.՝ Ninette de Valois, իսկական անուն՝ Իդրիս Ստանուս [Edris Stannus], հունիսի 6, 1898[1][2][3][…], Blessington, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 8, 2001[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բալետի բրիտանացի արտիստուհի, բալետմայստեր։
Նինետ դը Վալուա ֆր.՝ Ninette de Valois | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Blessington, Ուիքլոու, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մարտի 8, 2001[1][2][3][…] (102 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Իռլանդիա և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց, լիբրետիստ, բալետմայստեր, գրող, բալետի ուսուցիչ և կինոռեժիսոր |
Ամուսին | Arthur Blackall Connell? |
Ծնողներ | հայր՝ Thomas Robert Alexander Stannus?[4], մայր՝ Elizabeth Graydon Smith?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ninette de Valois Վիքիպահեստում |
Բեմելը 1914 թվականին, Լոնդոնի «Լիցեում» թատրոնում։ 1923-1926 թվականներին հանդես է եկել Ս․ Պ․ Դյագիլևի թատերախմբում։ 1926 թվականին Լոնդոնում կազմակերպել է Պարարվեստի ակադեմիա, որի հիման վրա, 1931 թվականին, Ն. Բեյլիսի հետ «Օլդ Վիկ» թատրոնին կից ստեղծել է բալետային դպրոց, ավելի ուշ կազմակերպել «Սեդլերս Ուէլս» (1957 թվականից՝ Թագավորական բալետ) թատերախումբը և ղեկավարել մինչև 1963 թվականը, այնուհետև՝ Թագավորական բալետի դպրոցը։ Վալուաի բեմադրություններից են՝ Բլիսի «Շախմատ» (1937 թվական), Չայկովսկու «Կարապի լիճը» (1952 թվական) են։ Հեղինակ է բալետի մասին գրքերի։ Օքսֆորդի համալսարանի գրականության (1950 թվական) և Լոնդոնի համալսարանի երաժշտության (1947 թվական) պատվավոր տնօրեն։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 236)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինետ դը Վալուա» հոդվածին։ |