Նինա Բուրգեր (գերմ.՝ Nina Burger, դեկտեմբերի 27, 1987(1987-12-27)[1][2][3], Դունայի Տուլն, Թուլն, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստուհի, հարձակվող, խաղացել է Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում։ Համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն (53 գոլ)։

Նինա Բուրգեր
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 27, 1987(1987-12-27)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Դունայի Տուլն, Թուլն, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 171 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ֆուտբոլը սկսել է խաղալ 1995 թվականին՝ կանանց «Հաուսլյայտեն» ակումբում։ 2001 թվականին նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան տարածաշրջանում հանդես եկող «Լանգենրոր» ակումբում։ 2005 թվականին նա երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Նոյլենբախ» ակումբի հետ, որի կազմում տասն անգամ անընդմեջ դարձել է Ավստրիայի չեմպիոն։ 2010 թվականին Նինա Բուրգերը ճանաչվել է Ավստրիայի լավագույն ֆուտբոլիստ։

2013/14 թվականների մրցաշրջանում նա օգնել է իր ակումբին դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

2014 թվականի գարնանը վարձավճարով տեղափոխվել է Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի «Հյուստոն Դաշ» ակումբ, որի կազմում անցկացրել է 14 հանդիպում։

2015 թվականի հունիսին պայմանագիր է կնքել կանանց Բունդեսլիգայի «Սանդ» ակումբի հետ[4]։

Ավստրիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի կազմում Նինա Բուրգերը 2017 թվականի Եվրոպայի առաջնությունում հասել է կիսաեզրափակիչ։

2021 թվականի հունիսի 19-ին նա պաշտոնական հրաժեշտ է տվել ֆուտբոլին[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ավարտել է ոստիկանական դպրոցը և ծառայել Վիեննայի ոստիկանությունում[6]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Նոյլենբախ» խմբագրել

  • Ավստրիայի չեմպիոն՝ 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2009/10, 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15
  • Ավստրիայի գավաթակիր՝ 2005/06, 2006/07, 2007/08, 2008/09, 2009/10, 2010/11, 2011/12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.uefa.com/womenseuro/teams/player=93238/profile/index.html
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «SC Sand verpflichtet Torjägerin Burger». dfb.de.
  5. «100 Jahre Hohe Warte: Zwei Spiele zum Jubiläum» (գերմաներեն). Վերցված է 2022-03-10-ին.
  6. «Beinahe-Sensation im Duell der Polizistinnen». nachrichten.at. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Բուրգեր» հոդվածին։