Նինա Բայկո (ռուս.՝ Байко, Нина Яковлевна, օգոստոսի 25, 1933(1933-08-25), Լեհաստան), խորհրդային երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտության ուսուցիչ։

Նինա Բայկո
Ծնվել էօգոստոսի 25, 1933(1933-08-25) (90 տարեկան)
ԾննդավայրԼեհաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի Նիկոլա Լիսենկոյի անվան ազգային երաժշտական ​​ակադեմիա (1958)
Կոչումդոցենտ
Մասնագիտություներգչուհի, համալսարանի դասախոս և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԿիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան և Street Higher Pedagogical School of Kobzar Art?
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան[1] «Ուկրաինայի անկախության 20-ամյակի» հոբելյանական մեդալ[2]
և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
ԱնդամությունBaiko Sisters?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1933 թվականի օգոստոսի 25-ին, Յաբլունիցա գյուղում (այժմ` Լեհաստանի Ռեզեսովսկի շրջան)։ Հայրը եղել է համայնքապետ, մահացել է էլեկտրական ցնցումից։ Հայրը Լուսավորության տան շենքի մոտ սեփական հողատարածք էր առանձնացրել, ընթերցասրահը լցրել էր ուկրաինական գրքերով և թերթերով։ Նրանից բացի ծնողները դաստիարակել են ևս չորս դուստր։ 1945 թվականին վերաբնակեցման ժամանակ ընտանիքը հաստատվել է Բուսկ քաղաքում։

1950-1980 թվականներին նա ընտանեկան տրիոյի կազմում երգել է իր քույրերի` Դանիիլայի և Մարիայի հետ միասին։

Սովորել է երաժշտա-մանկավարժական ուսումնարանում, 1958 թվականին ավարտել է Լիսենկոյի անվան Լվովի ազգային երաժշտական ակադեմիան` վոկալի և բամբիռի դասարանը։ 1953-1956 և 1966-1980 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Լվովի մանկական երաժշտական դպրոցում։ 1956 թվականին Բայկո քույրերի եռյակը ելույթ է ունեցել Լեհաստանում։

1982 թվականից աշխատում է որպես ուսուցիչ, 1992 թվականին ստացել է դոցենտի կոչում Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանից։

Դասավանդել է Ստրետովի կոզբարական արվեստի դպրոց-ինտերնատում։

«Բոգդան Իգոր Անտոնիչի անվան «Լեմկովշչինա» կիևյան միության» հասարակական կազմակերպության նախագահն է։

Նա ամուսնու հետ դաստիարակել է որդի և դուստր, ունի չորս թոռ։

Ստեղծագործություններ խմբագրել

1990-2010-ականներին նա ելույթ է ունեցել.

  • մենահամերգով Տերնոպոլում, 1990 թվական
  • Ս. Կրուշելնիցկայայի անվան երգարվեստի մրցույթին, 1990-1998 թվականներ
  • Լեմկովի մշակույթի փառատոներին Մոնաստիրիսկայում, 1991, 2001-2002 թվականներ
  • Բերեժանիի շրջանի Գուտիսկո գյուղում կայացած փառատոնին, 1999 թվական
  • Վ. Վիխրուշչի հիշատակի երեկոյին, 2002 թվականին

Մասնակցել է «Լեմկովշչինա» տերնոպոլյան համույթի ստեղծմանը, 1990 թվական

Պյոտր Անդրիյչուկը «Դանիչանկայի» հետ միասին նրա պատվին կազմակերպված հանդիսավոր երեկույթին երգել է Բայկոյի երգերից։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել