Նիյա Աբեսաձե (ռուս.՝ Абесадзе, Ния Георгиевна, սեպտեմբերի 9, 1929(1929-09-09), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 24, 1992(1992-01-24), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, գրականագետ։

Նիյա Աբեսաձե
Ծնվել էսեպտեմբերի 9, 1929(1929-09-09)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 24, 1992(1992-01-24) (62 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
Մասնագիտությունթարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու

Կենսագրություն խմբագրել

1953 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։

1963 թվականից եղել է բանասիրական գիտությունների թեկնածու։

«Արևը միշտ ծագում է» (1975 թվական), «Լռությունը վերևում» (1985 թվական) բանաստեղծական ժողովածուների հեղինակն է։

Ն. Աբեսաձեի պոեզիային հատուկ են ինտիմ մոտիվները, նշանակալի տեղ է գրավում բնապատկերային քնարերգությունը։

Բանաստեղծությունների շարք է նվիրել Ուկրաինային։ Զբաղվել է ուկրաինական պոեզիայի թարգմանություններով։ Թարգմանել է Գրիգորի Սկովորոդայի «Աստվածային երգերի պարտեզ» գրքից մի քանի բանաստեղծություն, Լեսյա Ուկրաինկայի, Պավլո Տիչինայի, Միկոլա Բաժանի, Ա. Մալիշկոյի և այլոց մի շարք բանաստեղծություններ։

Երկար ժամանակ եղել է «Ուկրաինա» ակումբի քարտուղարը, որի գործունեության նպատակն էր ուսումնասիրել և ժողովրդականացնել ուկրաինական գրականությունը, թարգմանչական գործունեությունն և ուսուցումը։ 1982 թվականին Կիևում ուկրաինական գրականության թարգմանիչների համամիութենական համաժողովում նշվել է նրա թարգմանությունների բարձր մակարդակը[1]։

Ուկրաինական գրականության մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նիյա Աբեսաձե» (ռուսերեն). Նոր ազատություն24. 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել