Նիկողայոս Մամիկոնյան

հայ արձակագիր
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիկոնյան (այլ կիրառումներ)

Նիկողայոս Մամիկոնյան (դեկտեմբերի 11, 1860(1860-12-11), Գալաց, Ռումինիա - մայիսի 21, 1937(1937-05-21)), հայ արձակագիր, գյուղագիր, իրավաբան, բառարանագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Նիկողայոս Մամիկոնյան
Ծնվել է1860 դեկտեմբերի 11
ԾննդավայրԳալաց, Ռումինիա
Վախճանվել էմայիսի 21, 1937(1937-05-21) (տարիքը 76)
Վախճանի վայրԿիրովաբադ
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Գանձակում։ Իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել Օդեսայում։ Այնուհետև մոտ 30 տարի որպես երդվյալ հավատարմատար աշխատել է Գանձակում։ 1917 թվականին տեղափոխվել է Թիֆլիս։ Նրա «Վիշապը» վիպակը նվիրված է Գետաբեկի պղնձահանքերի բանվորների կյանքին։ Մահացել է Կիրովաբադում։

Ն. Մամիկոնյանի երկերի մատենագրությունԽմբագրել

  • Հազարից մեկը, Թիֆլիս, 1893, 254 էջ։
  • Չհասություն (վեպ), Թիֆլիս, տպարան Կ. Մարտիրոսյանի, 1898, 174 էջ։
  • Վիշապ (վիպակ), Թիֆլիս, 1908, 40 էջ։
  • Ռուս-հայերեն բառարան երկաթուղային տերմինների (հեղինակակիցներ Ստ. Մալխասյանց, Ն. Տեր-Միքայելյան), Թիֆլիս, 1925, 170 էջ։
  • Հայ-ռուսերեն բառարան երկաթուղային տերմինների (հեղինակակիցներ Ստ. Մալխասյանց, Ն. Տեր-Միքայելյան), Թիֆլիս, 1925, 149 էջ։
  • Հայ գյուղագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Նիկողայոս Մամիկոնյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը, հատվածներ «Հազարից մեկը» վեպից, «Վիշապը» վիպակը), Երևան, Հայպետհրատ, 1950, 578 էջ[1]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 359