Նիկողայոս Աղաբաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նիկողայոս Հովհաննեսի Աղաբաբյան (1750[1], անհայտ[2] կամ 1754[3], Սպահան, Իրան - դեկտեմբերի 7 (19), 1809[3], 1811[2] կամ 1810[1]), հայ վաճառական, Աստրախանի Աղաբաբյան դպրոցի հիմնադիր։
Նիկողայոս Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | 1750[1], անհայտ[2] կամ 1754[3] |
Ծննդավայր | Սպահան, Իրան |
Մահացել է | դեկտեմբերի 7 (19), 1809[3], 1811[2] կամ 1810[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | վաճառական և բարերար |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սպահանում։ 1754 թվականին փոխադրվել է Ռուսաստան (Մոսկվա, ապա Աստրախան)։ 1804 թվականին դիմել է ռուսական իշխանություններին՝ Աստրախանում հայկական դպրոց բացելու համար։ Աղաբաբյանն իր եղբայրների՝ Հակոբի և Ստեփանոսի կտակած գումարներից 50 հազար ռուբլի հատկացրել է դպրոցի շենքի կառուցմանը, հրավիրել ուսուցիչների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Русский биографический словарь (ռուս.) / под ред. А. А. Половцов, Н. П. Чулков, Н. Д. Чечулин, В. В. Мусселиус, М. Г. Курдюмов, Ф. А. Витберг, И. А. Кубасов, С. А. Адрианов, Б. Л. Модзалевский, Е. С. Шумигорский — СПб., М..
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 238)։ |