Նիկոլա Պետրով (բուլղար․՝ Никола Петров, օգոստոսի 20, 1881(1881-08-20)[1][2], Վիդին, Բուլղարիա - դեկտեմբերի 10, 1916(1916-12-10)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ-բնանկարիչ, գրաֆիկ, որն անդրադարձել է նաև դիմանկարի ժանրին։ Լինելով 20-րդ դարի սկզբի բուլղարական նոր արվեստի բնօրինակ ներկայացուցիչներից մեկը՝ Նիկոլա Պետրովն իրեն տրված կարճ ժամանակահատվածում կարողացել է ոչ միայն ամբողջությամբ տիրապետել ջրաներկային և յուղաներկային նկարչական տեխնիկային, այլև նկարչության մեջ գտնել իր հատուկ ոճը։

Նիկոլա Պետրով
Ծնվել էօգոստոսի 20, 1881(1881-08-20)[1][2]
ԾննդավայրՎիդին, Բուլղարիա
Վախճանվել էդեկտեմբերի 10, 1916(1916-12-10)[1] (35 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներErma River by the Town of Tran?, Q55235237? և Q55235244?
 Nikola Petrov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նիկոլա Պետրովը ծնվել է 1881 թվականի օգոստոսի 20-ին Վիդինում[3]՝ Դանուբի ափին գտնվող փոքրիկ բերդաքաղաքում, որը ծառայել է որպես բնական սահման Բուլղարիայի և Ռումինիայի միջև։

Արդեն տարրական կրթության վաղ շրջանում դպրոցի ուսուցիչները տղայի մոտ արվեստի նկատմամբ հակումներ են հայտնաբերել։ Հասունանալով՝ երիտասարդը մեկնել է Սոֆիա։ Ուսանողների երկրորդ խմբի ձևավորման ժամանակ (1899 թվական) Նոր կազմակերպված գծանկարի պետական դպրոցում (հետագայում՝ Սոֆիայի գեղարվեստի ակադեմիա) Նիկոլա Պետրովը ձեռնամուխ է եղել նկարչի մասնագիտության յուրացմանը[4]։

 
Նիկոլա Պետրով, Լվովի կամուրջ, 1911

Նա սովորել է հայտնի քանդակագործ Մարինա Վասիլևայի և չեխական ծագմամբ հայտնի բուլղարացի բատալիստ Յարոսլավ Վեշինի (չեխ.՝ Jaroslav Věšín, 1860—1915)։ Սակայն Նիկոլա Պետրովը, փոխանակ հետևելու իր դաստիարակ Վեշինին մարտերի թեմաների մշակման և վառ կրքերի փոխանցման գործում, հավատարիմ է մնացել աշխարհի սեփական, քնարական ընկալմանը՝ կենտրոնանալով հիմնականում բնապատկերի վրա[5]։

1903 թվականին Նիկոլայ Պետրովը միացել է ժամանակակից արվեստի ընկերությանը, որի կազմում ընդգրկված էին ակադեմիզմի երիտասարդ նսեմացնողները[6]։ Նկարչության մեջ նա նախընտրել է լանդշաֆտի ժանրը, դիմել է Ինչպես Սոֆիայի փողոցային տեսարաններին, այնպես էլ ծայրամասային լանդշաֆտներին կամ լեռնային տեսարաններին։ Նրա ոճն առանձնանում է գույների փափուկ միաձուլմամբ մեկ ներդաշնակ ակորդի մեջ, նա կտավի վրա վերստեղծել է զուսպ-հուզական և ամբողջական աշխարհը («Սոֆիայի ժողովրդական ժողովի հրապարակ», 1910)։ Նկարիչն օգտագործել է գունեղ հարվածներ, որոնք չափազանց ճշգրիտ են պատկերված օբյեկտի երանգի, գույնի և ձևի հետ կապված, բայց դրանք կիրառում է, ասես, աստիճանաբար, խոզանակի խուսափողական շարժումներով։ Նիկոլա Պետրովը նաև դիմանկարներ է նկարել։ Կրել է իմպրեսիոնիզմի և դիվիզիոնիզմի ազդեցությունը։

Նկարիչը մահացել է 35 տարեկան հասակում տուբերկուլյոզից[7]։

Նկարներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. Полотна Николы Петрова, представленные в галерее его имени Արխիվացված 2019-02-12 Wayback Machine, в г. Видин, на родине художника.
  4. Эссе о динамичной ситуации в культуре Софии, и в целом Болгарии в начале XX века и о месте художника Николы Петрова в этой динамичной картине см: Dobrev, Dobrin. «Никола Петров : Естетика и изкуство Коментари и анализи». «Magna aula». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  5. О пристрастии Николы Петрова к пейзажной живописи : АУДИО / Радио Болгария— с 7 мин. 15 с. до 10 мин. 40 с. Արխիվացված 2019-02-12 Wayback Machine(ռուս.)
  6. Директор Юлия Филева, куратор выставки в Городской галерее искусств Софии(բուլղ.), приуроченной 130-летию Николы Петрова развенчивает мифы о, якобы, эзотерическом, затворническом образе жизни художника: Първанова., Мариана. (2011 թ․ սեպտեմբերի 21). «Никола Петров – художникът на София : Ретроспективна изложба». «Monitor». Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.(չաշխատող հղում)
  7. Подробная биография Николы Петрова, с точными датами жизни: Владимирова, Лора. (2010 թ․ դեկտեմբերի 8). «Никола Петров (1881—1916) : История — Граждани». «Видин Онлайн». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.(բուլղ.)
  8. Тодоров, Ангел. «Бележки (към "На Острова на блажените" от П. П. Славейков)». «LiterNet». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.(բուլղ.)

Գրականություն խմբագրել

  • Mihalcheva, Irina. Nikola Petrov : Unknown Binding. — Sofia Press, 1970. — 31 p. — ((The Pleiades library)).(անգլ.)
  • Вълкова, М. Палитрата на Никола Петров(բուլղ.) // Проблеми на изкуството. — 2010. — № 3. — С. 37-41.
  • Ellington, Lucien. Eastern Europe: An Introduction to the People, Land, and Culture / Frucht, Richard. — ABC-CLIO, 2004. — P. 824. — 928 p. — ISBN 1576078000
  • Маринска, Р., Никола Петров в кръга на Пенчо Славейков(բուլղ.) // Проблеми на изкуството. — 1992. — № 3/4. — С. 29-46.
  • Полевой, В. М. Современные и национальные течения в искусстве стран Восточной и Южной Европы // Искусство XX века : 1901—1945. — М.: Искусство, 1991. — С. 85. — 303 с. — (Малая история искусств). — ISBN 5210000346
  • Балтева, Божана. Никола Петров. — София: Български Художник, 1989. — С. 87.(բուլղ.)
  • Никола Петров (Папка с репродукциями) / Сост: Рангелова, Бистра. — С.: Български художник, 1981.
  • Михалчева, Ирина. Никола Петров / Джурова, Аксиния; Коцева, Йонка. — София: Български художник, 1976. — 190 p.(բուլղ.)(անգլ.)(ռուս.)(գերմ.)(ֆր.)
  • Михалчева, Ирина. Никола Петров. — Български художник, 1956. — 110 p.(բուլղ.)
  • Большая Советская Энциклопедия. — Второе издание. — М.: «БСЭ», 1955. — Т. 32. — С. 598-599.

Արտաքին հղումներ խմբագրել

АУДИО 6 мин. Краткая биография Николы ПетроваԱրխիվացված 2015-06-19 Wayback Machine(ռուս.) К открытию в Городской галерее искусств Софии(բուլղ.) выставки, посвящённой 130-летию художникаРадио Болгария.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Պետրով» հոդվածին։