Նիկոլաս Դանիլոֆ
Նիկոլաս Դանիլոֆ (անգլ.՝ Nicholas Daniloff, դեկտեմբերի 30, 1934[1]), ամերիկացի լրագրող, պրոֆեսոր։
Նիկոլաս Դանիլոֆ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1934[1] (89 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Հյուսիսարևելյան համալսարան |
Nicholas Daniloff Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 30-ին։
Սերգեյ Դանիլովի որդին, ռուս գեներալ Յուրի Դանիլովի թոռը, որը 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արտագաղթել էր Ռուսական կայսրությունից։ Ազատ տիրապետում է ռուսերենին[2]։
Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։
Որպես UPI գործակալության և U.S. News & World Report ամսագրի թղթակից՝ աշխատել է Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում և Մոսկվայում։ 1981-1986 թվականներին եղել է «US News & World Report»-ի մոսկովյան բյուրոյի ղեկավար[2]։
1986 թվականի սեպտեմբերի 2-ին ձերբակալվել է Պետական անվտանգության կոմիտեի կողմից և մեղադրվել լրտեսության մեջ։ Դանիլոֆը պնդել է, որ ինքն անմեղ է։ 1986 թվականի սեպտեմբերի 23-ին, ԱՄՆ-ի ու Խորհրդային միության միջև բանակցություններից հետո, Դանիլոֆն ազատ է արձակվել և հեռացել ԽՍՀՄ-ից։
Ենթադրաբար, Դանիլոֆի ձերբակալությունը եղել է ՊԱԿ-ի «պատասխանը» դրանից մի քանի օր առաջ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ՄԱԿ-ում խորհրդային աշխատակից Գենադի Զախարովի ձերբակալությանը, որն աշխատոմ էր Նյու Յորքում[3]։
1989 թվականից լրագրություն է դասավանդել Հյուսիսարևելյան համալսարանում, իսկ ավելի ուշ նույն համալսարանում գլխավորել լրագրության դպրոցը։
Երկեր խմբագրել
- Данилов Николас. Кремль и космос = The Kremlin and the cosmos. — М.: Прогресс (издательство), 1973. — 158 с.,
- Данилофф Николас. Две жизни, одна Россия. Невыдуманная история о том, как американец был взят заложником КГБ = Two Lives, One Russia. / Перевод с англ. Хазанова Е. и Хазанова Ю. — М.: Имидж, 1992 г. 344 с.
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Николас Данилофф (2023 թ․ ապրիլի 5). «Я был на месте Эвана Гершковича в 1986 году». Русская служба The Moscow Times (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Russia's Arrest of Paul Whelan Is Payback for Maria Butina, CIA Veterans Say». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Гость «Американского часа» — американский журналист Николас Данилофф
- 15 Questions with Nicholas Daniloff(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաս Դանիլոֆ» հոդվածին։ |