Նիկոլայ Ջումագալիև

Նիկոլայ Էսպոլովիչ Ջումագալիև (ղազ.՝ Николай Есполұлы Жұмағалиев, նոյեմբերի 15, 1952(1952-11-15), Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային սերիական մարդասպան-մարդակեր, սպանել է 10 մարդու։ Հայտնի է նաև որպես «Մետաղյա ժանիք», դատապարտվել է 1997-ից 1980 թվականներին Ղազախստանի Հանրապետությունում 7 մարդու սպանության համար։

Նիկոլայ Ջումագալիև
Ծնվել էնոյեմբերի 15, 1952(1952-11-15) (68 տարեկան)
ԾննդավայրՂազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Kazakhstan.svg Ղազախստան
Մասնագիտությունսերիական մարդասպան

Ջումագալիևը սպանել և կերել է առնվազն 9 մարդու, այդ թվում կանանց, որոնք ապրում էին Ալմաթիի շրջանում։ Դատարանում նա ճանաչվել է անմեղսունակ, բանտարկվել է հոգեբուժական կլինիկայում հարկադիր բուժման մինչև 1989 թվականի փախուստը, սակայն երկու տարի անց հայտնաբերվել և շարունակել է կրել պատիժը։

Կյանք մինչև սպանություններԽմբագրել

Ջումագալիևը ծնվել է ղազախական և բելառուսական ընտանիքում[1]։ Եղել է չորս երեխաներից երրորդը և ընտանիքի միակ որդին։ Ավարտելով 9-րդ դասարանը՝ ընդունվել է երկաթուղային ուսումնարան։ Այն ավարտելուց հետո աշխատանքի է ուղարկվել Գուրև քաղաք (1991 թվականից անվանվել է Ատիրաու)։ 1970 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Սամարղանդի և Օտարեի քիմիական պաշտպանության զորքերում։ Կանանց վերաբերվել է որպես երկրորդական էակների՝ չնայած նրան, որ նրանց հետ հարաբերություններում նրա մոտ խնդիրներ չեն եղել։ Սեռական կյանք վարել սկսել է 18 տարեկանից։ 1977 թվականին նա սկզբին վարակվել է սիֆիլիսով, այնուհետև տրիխոմոնոզով։

21 տարեկանում Ջումագալիևը փորձել է վարորդություն սովորել և ընդունվել է Ղազախստանի համալսարան[1]։ Դրանցից ոչ առաջինը, ոչ երկրորդը նրա մոտ չի հաջողվել, այդ իսկ պատճառով ԽՍՀՄ-ով ճանապարհորդության է մեկնել, եղել է Ուրալում, Սիբիրում, Մուրմանսկում, որտեղ մի շարք մասնագիտություններ է փոխել՝ նավաստուց և առաքիչից մինչև էլեկտրիկ և բուլդոզերավար, սակայն ոչ մի տեղ Ջումագալիևը երկար չի մնացել։ 1977 թվականին Ջումագալիևը վերադարձել է հարազատ Ուզունագաչ և աշխատանքի է ընդունվել որպես հրշեջ։

Առաջին սպանությունԽմբագրել

Առաջին սպանությանը Ջումագալիևը պատրաստվել է խիստ հանգամանորեն։ Նա իր համար զոհ էր ընտրել ադվենտիստների յոթերորդ օրվա եկեղեցու անդամի, նրան սպանել է 1979 թվականի հունվարին Ուգունագաչ-Մայբուլակ մայրուղուց ոչ հեռու[1]։ Ջումագալիևի հետաքննության մեջ այդ հանցնանքն այսպես է նկարագրված.

  Ես միշտ սիրել եմ որսորդությունը, հաճախ եմ գնացել որսորդության, սակայն կնոջ համար առաջին անգամ էի գնում։ Երբ ես դուրս եկա Ուգունագաչ-Մայբուլակ մայրուղու վրա, այնտեղ տեսա ինչ-որ երիտասարդ կնոջ։ Նա մենակ էր քայլում։ Իմ ներսում սկսեց ամեն ինչ «խառնվել», և ես նետվեցի նրա հետևից։ Լսելով իմ քայլերը՝ նա շրջվեց, սակայն ես հասա նրա ետևից, ձեռքով բռնեցի նրա պարանոցից և տարա նրան աղբանոցի ուղղությամբ։ Նա դիմադրություն ցույց տվեց, իսկ հետո ես դանակով կտրեցի նրա կոկորդը։ Հետո խմեցի նրա արյունը։ Այդ պահին Գործարանային ավանի կողմից ավտոբուս հայտնվեց։ Ես պառկեցի գետնին և թաքնվեցի սպանվածի կողքին։ Մինչև ես պառկած էի, իմ ձեռքերը ցրտահարվեցին։ Երբ ավտոբուսը գնաց, ես ձեռքերս տաքացրի կնոջ մարմնով, մերկացրի նրան և սկսեցի նրան մշակել։ Դիակից ճարպի շերտերով կտրեցի կրծքերը, կտրեցի սրնքամսերը, առանձնացրի հետույքը և ազդրերը։ Այնուհետև այդ բոլոր մասերը դրեցի պայուսակի մեջ և գնացի տուն։ Ճարպի մի մասը հալեցի, իսկ մյուս մասի վրա աղ լցրեցի և կերա որպես ճարպ։ Մի անգամ միսն անցկացրի մսաղացով, նույնիսկ պելմենի պատրաստեցի։ Ամբողջ միսը ես միշտ միայնակ եմ կերել և ոչ ոքի չեմ հյուրասիրել։ Երկու անգամ տապակել եմ սիրտը և երիկամները։ Միսը նույնպես տապակել եմ, սակայն այն կոշտ էր, և իր ճարպով պատրաստելը երկար ժամանակ էր խլում։ Այդ կնոջ միսը ես կերա շուրջ մեկ ամիս։ Առաջին անգամ մարդու միս ստիպողաբար կերա, իսկ հետո սովորեցի։  


1979 թվականի հունվարի 25-ին հայտնաբերվել է կնոջ մարմինը։ Քրեական գործ է հարուցվել, սակայն մարդասպանին բռնել չի հաջողվել։

Հետագա ճակատագիր և ձերբակալությունԽմբագրել

Ջումագալիևը 1979 թվականին կատարել է ևս 5 սպանություն։ Սակայն օգոստոսի 21-ին նա խմած վիճակում պատահմամբ գնդակահարել է իր հրշեջ գործընկերոջը, ինչի համար էլ ձերբակալվել է։ Սերբսկու անվան համալսարանում նրան տրվել է շիզոֆրենիա ախտորոշումը[1]։ Շուրջ մեկ տարի չանցած՝ հայտնվել է ազատության մեջ և վերադարձել Ուզունագաչ։ Վերդառնալուց հետո նա կատարել է ևս 3 սպանություն։

Ջումագալիևի իններորդ սպանությունը նրա համար ճակատագրական է դարձել։ Նա իր տուն էր հրավիրել ընկերներին և ընկերուհիներին։ Նրանցից մեկին սպանել է և սկսել անդամահատել հարևան սենյակում, և երբ հյուրերը սենյակ են մտել, սարսափահար փախել են տնից և դիմել ոստիկանություն։ Ժամանած ոստիկանները մարդակերին գտել են ծնկաչոք՝ ամբողջությամբ արյունով պատված։ Ոստիկանները շփոթվել են, ինչը Ջումագալիևին թույլ է տվել թաքնվել։ Նա մերկ վիճակով փախել է սարեր՝ կացինը ձեռքին։ Սակայն հաջորդ օրը՝ 1980 թվականի դեկտեմբերի 19-ին, Ջումագալիևը ձերբակալվել է իր ազգականուհու մոտ։

1981 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել դատը։ Քանի որ Ջումագալիևի մոտ արդեն «շիզոֆրենիա» էր ախտորոշված, նրան նորից անմեղսունակ են ճանաչել և հարկադրական բուժման ուղարկել փակ տիպի հատուկ բժշկական հաստատություն, որտեղ նա անց է կացրել 8 տարի։

1980 թվականին Ջումագալիևի ոճրագործություններին զուգահեռ Քիշնևում գործում էր մոլագար Ալեքսանդր Սկրիննիկը։ Նա սպանել է կանանց և մասնատել նրանց մարմինները, այնուհետև մարմնի մասերը տվել է իր ծանոթին։ Հեռուստատեսությամբ ցուցադրվել է Սկրիննիկի զոհերից մեկի գլուխը։ Քիշնևում լուրեր էին տարածվում այն մասին, որ մոլագար-մարդակեր Ջումագալիևը հասել է Մոլդովայի մայրաքաղաք։ Այնուամենայնիվ այն ժամանակ Սկրիննիկը դատապարտվեց իր հանցագործությունների համար՝ դատապարտվելով մահապատժի։

ՓախուստԽմբագրել

1989 թվականի օգոստոսի 29-ին նա փախել է ուղիղ այն մեքենայից, որը նրան տանում էր սովորական հոգեբուժարան։ Երկար ժամանակ նա թափառել է ԽՍՀՄ-ում։ Որոշ տվյալներով նա իր սպանությունների շարքը շարունակել է Մոսկվայում և Ղազախստանում։ Միայն 2 տարի անց է հաջողվել ձերբակալել նրան և վերադարձնել հոգեբուժարան։ Նրան մի քանի անգամ բուժված են ճանաչել և բաց թողել, սակայն հարազատ գյուղում նրան բացասաբար էին վերաբերվում, այդ պատճառով էլ նա փախել է այնտեղից։

Ջումագալիևի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Հաջորդ մի քանի տարվա ընթացքում նրան բռնել են Մոսկվայում, Ղըրղզստանում, Ուզբեկստանում։ Երկու տարի նա թաքնվել է սարերում, որոնք մեծ մասամբ գտնվում էին Ղըրղզստանի տարածքում, այնտեղ նա սնվելու համար օգտագործում էր բուժիչ բույսեր, որոնք բնակիչների հետ փոխում էր այլ սննդի հետ։ Ամեն օր նրա թաքնվելը դառնում էր ավելի դժվար։ Հանցագործի հետախուզումը շարունակվում էր, որոնումներին միանում էին դելտապլանիստներ և թույլ շարժիչավոր ավիացիա։ Ջումագալիևը որոշել էր շեղել ուշադրությունը և դետեկտիվներին սխալ ուղու վրա դնել, որպեսզի նրանք մտածեն, թե նա գտնվում է մայրաքաղաքում։ Նա դիմել է իր ծանոթին, որ նա Մոսկվայից իր նամակն ուղարկի Բիշքեքի ընկերոջը։ Նամակն ավարտվում էր սարսափելի խոսքերով. «...հիմա շուտ չեմ կարող վերադառնալ։ Այստեղ շատ գեղեցիկ կանայք կան։ Ոչ ոք չի նկատի նրանց կորուստը»։ Նրա հաշվարկն արդարացված էր, քանի որ առանց նամականիշի հաղորդագրությունն իր գործն արել է, զարմանալիորեն արագ տարածվող լուրերը և հրապարակումները տեղեկացրել են, որ Ջումագալիևը գտնվում է մայրաքաղաքում։

Ձերբակալում և հետագա ճակատագիրԽմբագրել

Ջումագալիևը որոշեց վերջ տալ իր արկածներին՝ կատարելով գողություն։ Նա մտադրություն ուներ վերդառնալ Տաշքենդ և բանտարկվել աննշան արարքի համար։ Նրա մտադրությունն իրականացավ, 1991 թվականի ապրիլին ոչխարների գողության համար Ջումագալիևին ձերբակալեցին Ֆերգանում։

Նա իրեն ներկայացրել էր որպես չինացի և գտնվում էր կալանավայրի ընդհանուր խցում։ Հարցաքննությունների ընթացքում նա պատրաստակամորեն խոստովանել է գողությունը, բայց չի կարողացել բացատրել, թե ինչպես է հայտնվել Խորհրդային Միության տարածքում։ Այս հանգամանքների կապակցությամբ հարցում էր ուղարկվել Մոսկվա։ Գնդապետ Յուրի Դուբյագինը, որը նախկինում ներգրավված էր Ջումագալիևի ձերբակալմանգործում, մայրաքաղաք էր ժամանել Ֆերգանից։ Այսպիսով, մարդակերը ենթարկվել է նրան և վերադարձել Ղազախստանի հոգեբուժարան, որտեղ էլ դեռ գտնվում է, բայց նա երազում է, որ դատարանը կընդունի ապաքինման ապացույցները և ազատ կարձակի իրեն։

Հետագայում Ջւմագալիևի արարքները ունեցան իրենց զարգացումը։ Ինչ-որ չափով, նա ճանաչվեց բուժված և ազատ արձակվեց։ Դրանից անմիջապես հետո մոտակայքում հայտնաբերվեց մասնատված մարմիններ։

Վերջին տարիներին Ջումագալիևը պահվում էր Ալմա Աթայի մոտակայքում գտնվող Ակտաս ավանում։ Այնտեղ նա զբաղվում էր փոքր տեխնիկաների վերանորոգմամբ։ Մի անգամ Ջումագալիևը նույնիսկ մահապատժի մասին դիմում է ներկայացրել, սակայն մասնագետների գնահատմամբ դա միայն եղել է նրա վիճակի վատթարացման հետևանքով։ Բժիշկները նրա մասին ասում էին. <Պահվածքը կանոնավոր է, համբերատար է և հանգիստ:Նա պատրաստակամորեն աշխատում է բաժնում ՝ օգնելով անձնակազմին։ Ուրիշների համար նա վտանգ չի ներկայացնում։ Նա կարող է հեշտությամբ լինել հասարակության մեջ և կարող է բուժվել սովորական հիվանդանոցում»։ Նրա ազատ աևձակման հարցը դեռևս բաց է։ Սերիական մարդասպաններ ուսումնասիրող մասնագետները կտրականապես համաձայն չեն կլինիկայի բժիշկների այս հայտարարությունների հետ։

2014 թվականի սեպտեմբերին Ջումագալիևին մեղադրանք է առաջադրվել 1990 թվականին տասներորդ` Ակտյուուբինսկում տեղի ունեցած սպանության համար[2]։

2016 թվականի հունվարին WhatsApp-ում և Facebook-ում լուրեր էին հայտնվել նրա հնարավոր փախուստի մասին[3][4]։ Սակայն այս տվյալները չեն հաստատվել։ Ոստիկաններն ուսումնասիրել են կեղծ հաղորդման հեղինակին. պարզվել է, որ նա Ալմաթիի շրջանի Ուզինագաշ գյուղի 21-ամյա բնակիչ է։ Աղջիկը ձերբակալվել է և տվել խոստովանություն[5]։

Հանցագործի անհատականությունըԽմբագրել

Յուրի Անտոնյանը գրում է

  Սեքսուալ «սերիական» սպանություններն ունեն ընդհանուր բնութագրեր, որոնք միշտ կապված են մեղավորի ինտիմ կյանքի, նրա տրավմատիկ սեռական փորձառությունների, նրա սեռական անբավարարություննռրի, անլիարժեքության հետ, ինչն էլ թույլ է տալիս նման սպանությունները համարել սեռական։ Այդպիսի մարդասպանի կյանքում լուրջ անհաջողություններ են տեղի ունենում սեռական կյանքում։ Ճնշող մեծամասնության դեպքում դրանք իրական աղետ են, այսինքն այդ մարդիկ չեն կայանում որպես տղամարդ։ Այսպես, Չիկատիլոն իմպոտենտ էր, Գոլովկինը (սպանել է 12 տղայի և պատանու) և Երշովը (կացնով մասնատել է 4 կնոջ) կույս էին, մարդասպան-մարդակեր Ջումագալիևը խուսափում էր սեռական հարաբերություններից և այլն։ Մի խոսքով, գրեթե բոլոր սերիական սեռական մարդասպանները սեռական կյանքում եղել են անհաջողակ կամ իրենց զգացել են այդպիսին։  


Մասսայական մշակույթումԽմբագրել

  • Օրենքից դուրս (1997)
  • Անկեղծ ճանաչում. Մարակերներ.
  • «Հետաքննությունն անցկացվել է ... Լեոնիդ Կանևսկու հետ». Սատանա.
  • «Հետաքննությունն անցկացվել է ... Լեոնիդ Կանևսկու հետ». Գլուխը գրպանում (մոլդովացի մոլագար Ալեքսանդր Սկրիննիկի և Ջումագալիևի մասին)
  • Խորհրդային դետեկտիվի լեգենդները (6-րդ ֆիլմ՝ Կանիբալ)

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Антонян Ю. М., Верещагин В. А., Потапов С. А., Шостакович Б. В. Серийные сексуальные убийства. Учебное пособие / Под ред. Ю. М. Антоняна. — М.: МЮИ МВД России, Издательство «Щит-М», 1997. — 202 с. Արխիվացված է Փետրվար 13, 2017 Wayback Machine-ի միջոցով:
  • Антонян Ю. М. Насильственная преступность в России / Отв. ред.: Л. Л. Ананиан; Гл. ред.: Н. Н. Кондрашков. — М.: ИНИОН РАН, 2001. — 104 с. — (Актуальные вопросы борьбы с преступностью в России и за рубежом).

Արտաքին հղումներԽմբագրել