Նիկոլայ Վասիլևիչ Նևրև (ռուս.՝ Николай Васильевич Неврев, 1830, Մոսկվա3 (16) մայիսի, 1904, Մոգիլյովի նահանգ), ռուս պատմանկարիչ և կենցաղանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ամենավառ ներկայացուցիչներից մեկը[6]։

Նիկոլայ Նևրև
Николай Неврев
Ծնվել է1830[1][2][3][…]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էմայիսի 3 (16), 1904
Մահվան վայրԼիսկովշչինա, Kruhlianski Sieĺsaviet, Kruhlaje District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[5] և Կերպարվեստ[5]
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Nikolai Nevrev Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Օպրիչնիկներ (1870-ական թվականներ), Ղրղզստանի Գապար Այտիևի անվան կերպարվեստի ազգային թանգարան

Նիկոլայ Նևրևը ծնվել է 1830 թվականին Մոսկվայում։ 1850-1855 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որն ավարտելիս ստացել է ազատ նկարչի կոչում։

Մշտապես բնակվելով Մոսկվայում՝ ստեղծել է դիմանկարներ, ապա նկարել է պատկերներ ռուս ժողովրդի կենցաղից, իսկ 1870-ական թվականների կեսերից նրա աշխատանքների թեման եղել է առավելապես Ռուսաստանի պատմությունը։

1881 թվականին Նիկոլայ Նևրևը դառնում է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։

Կենցաղանկարչության բնագավառում Նիկոլայ Նևրևի ամենահայտնի աշխատանքներից են՝ «Հոգեհանգիստ գյուղական գերեզմանատանը» (ռուս.՝ «Панихида на сельском кладбище», 1865), «Ավագ սարկավագը առևտրականի ծննդյան օրը նրան մաղթում է երկար տարիների կյանք» (ռուս.՝ «Протодиакон, провозглашающий на купеческих именинах многолетие», 1866, Տրետյակովյան պատկերասրահ), «Ոչ վաղ անցյալից» (ռուս.՝ «Из недавнего прошлого», 1866,Տրետյակովյան պատկերասրահ), «Չինովնիկի ժառանգությունը» (ռուս.՝ «Наследство после чиновника», «Օտարականն առևտրականի ընտանիքում» (ռուս.՝ «Странник в купеческой семье»), «Վոյեվոդա» (ռուս.՝ «Воевода») (Ադամ Միցկևիչի պոեմից), «Երկու ընկերուհիներ» (ռուս.՝ «Две подруги»), «Ժառանգության բաժանում» (ռուս.՝ «Раздел по наследству», 1889, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) և «Խնամախոսություն» (ռուս.՝ «Сватовство», 1889, Տրետյակովյան պատկերասրահ)։

Նիկոլայ Նևրևի՝ պատմական թեմատիկայով նկարներից են՝ «Իշխան Ռոման Գալիցկին ու պապի դեսպանները» (ռուս.՝ «Князь Роман Галицкий и папские послы»), «Դմիտրի Ինքնակոչը Վիշնևեցկու մոտ» (ռուս.՝ «Дмитрий Самозванец у Вишневецкого», 1881, պահվում է Տրետյակովյան պատկերասրահում), «Քսենյա Գոդունովային ներկայացնում են Կեղծ Դմիտրիին» (ռուս.՝ «Представление Ксении Годуновой Лжедмитрию», 1882), «Զախարի Լյապունովը և Վասիլի Շույսկին» (ռուս.՝ «Захар Ляпунов и Василий Шуйский», 1886), «Նիկոն պատրիարքը դատարանի առաջ» (ռուս.՝ «Патриарх Никон пред судом», 1885) և «Յարոսլավ Իմաստունն իր դստերը՝ Աննային, ուղարկում է Ֆրանիսայի Հենրիխ I թագավորի հետ ամուսնանալու» (ռուս.՝ «Ярослав Мудрый, отправляющий свою дочь Анну в замужество к французскому королю Генриху I», 1888)[7]:

 
Բոյարուհի, 1901, Վորոնեժի Ի. Կրամսկոյի անվան մարզային պատկերասրահ

Կյանքի վերջին տարիները Նիկոլայ Նևրևն անցկացրել է խիստ կարիքի մեջ։ Կորցնելով որդուն՝ 74 տարեկան հասակում հուսահատությունից ինքնասպան է եղել Մոգիլյովի նահանգում գտնվող իր Լիսկովշչինա կալվածքում[8]։

Հիշատակ

խմբագրել

1980 թվականի սեպտեմբերի 25-ին ԽՍՀՄ-ում թողարկվել է Նիկոլայ Նևրևի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշ[9]։

Բելառուսի Մոգիլյովի մարզում ամեն տարի անցկացվում է Նկարչության բացօթյա փառատոն՝ նվիրված Նիկոլայ Նևրևի հիշատակին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. RKDartists (նիդերլ.)
  2. Nikolay Nevryov
  3. Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Неврев Николай Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Неврев Николай Васильевич / Гл. ред. А. М. Прохоров. — Большая советская энциклопедия (В 30 томах). Изд. 3-е. — М.: «Советская Энциклопедия», 1974. — Т. 17: «Моршин — Никиш». — С. 397. — 616 с. — 629 000 экз.
  7. Невревъ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией К. К. Арсеньева и Ф. Ф. Петрушевского. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1897. — Т. XXA (40) «Наказный атаманъ – Неясыти». — С. 807. — 960 с.(չաշխատող հղում)
  8. «Неврев, Николай Васильевич» (ռուսերեն). Онлайн Энциклопедия «Кругосвет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 1-ին.
  9. 150th Birth Anniversaries of N.V.Nevrev and K.D.Flavitsky.

Աղբյուրներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Նևրև» հոդվածին։