Նիկոլայ Ֆյոդորովիչ Կոստենկո (մոլդ.՝ Nicolai Costenco, 21 դեկտեմբերի, 1913, Քիշնև, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն29 հուլիսի, 1993, Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն), մոլդովացի գրող։ Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1988), Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1992)։

Նիկոլայ Կոստենկո
մոլդ.՝ Nicolai Costenco
Ծնվել էդեկտեմբերի 21, 1913(1913-12-21)
ԾննդավայրՔիշնև, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 29, 1993(1993-07-29) (79 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
Քաղաքացիություն Մոլդովա
ԿրթությունԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Հեթանոսական էլեգիաներ» (1940)
«Նոր բանաստեղծություններ» (1960)
«Կայունություն» (1959)
«Մոլդովական մեղեդիներ» (1961)
ՊարգևներՄոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ(1988)
Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1992)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 21-ին Քիշնևում, մեծացել է Չիգորյանիում։ Սովորել է Յաշի համալսարանում։

1934-1940 թվականներին աշխատել է Viaţa Basarabiei ամսագրի խմբագիր։

1940 թվականին Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո Նիկոլայ Կոստենկոն աշխատել է «Նիստրուլ» («Հոկտեմբեր») ամսագրում։

1941 թվականին աքսորվել է Սիբիր։ 1956 թվականին արդարացվել է։

Նիկոլայ Կոստենկոն մահացել է 1993 թվականի հուլիսի 29-ին Քիշնևում։

Ստեղծագործությունը խմբագրել

Նիկոլայ Կոստենկոյի ստեղծագործությունները տպագրվել են 1934 թվականից։ Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ», լույս է տեսել 1937 թվականին։ Դրանից հետո հրատարակել է «Ժամեր» (1939), «Հեթանոսական էլեգիաներ» (1940) ժողովածուները։

Հրատարակել է «Նոր բանաստեղծություններ» (1960), «Բանաստեղծություններ» (1961) ժողովածուները։ Ռուսերեն լույս են տեսել «Կայունություն» (ռուս.՝ «Постоянство», 1959), «Մոլդովական մեղեդիներ» (ռուս.՝ «Молдавские напевы», 1961) ժողովածուները։ Հեղինակել է հուշեր ու պատմվածքներ՝ նվիրված մոլդովական գյուղի կյանքին, ինչպես նաև «Սևերոգրադ» վեպը (1962), որ նվիրված է հյուսիսի աշխատավորներին։

Նիկոլայ Կոստենկոն մոլդովերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Տարաս Շևչենկոյի, Սերգեյ Եսենինի, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործություններից։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

  • Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1988)
  • Մոլդովայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (1992)[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Membrii Academiei de Ştiinţe a Moldovei: Dicţionar (1961—2006) / Ch.: Î.E.P. Ştiinţa, 2006

Արտաքին հղումներ խմբագրել