Նիկոլայ Թորոսովիչ (լեհ.՝ Mikołaj Torosowicz, 1605, Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Lesser Poland Province of the Polish Crown, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 24, 1681(1681-10-24), Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Lesser Poland Province of the Polish Crown, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), Լվովի հայկական կրոնական համայնքի արքեպիսկոպոս, 1630 թվականին ունիա է կնքել Հռոմի եկեղեցական գահակալության հետ:

Նիկոլայ Թորոսովիչ
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 1605
Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Lesser Poland Province of the Polish Crown, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահ հոկտեմբերի 24, 1681(1681-10-24)
Լվով, Lwów Land, Ruthenian Voivodeship, Lesser Poland Province of the Polish Crown, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Թաղված է Լվով

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Լվովի հարուստ հայ առևտրական Յակով Թորոսովիչի ընտանիքում: Ձեռնադրվել է 1626 թվականին Ստամբուլում, հաջորդ տարի դարձել է Լվովի հայերի եպիսկոպոսը: 1630 թվականին նա հռչակեց Հռոմի հետ ունիայի մասին, 1930 թվականի հոկտեմբերի 24-ին կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչեց կաթոլիկական հավատը: Ունիան հաստատվեց Հռոմի կողմից նույն թվականի նոյեմբերի 8-ին:

1635 թվականին Թորոսովիչը մեկ անգամ ևս Հռոմի պապ Ուրբան VIII-ի առջև կազմակերպեց կաթոլիկ հավատքի հավատարմության խոստովանություն և հռչակվեց արքեպիսկոպոս, Լեհաստանի, Մոլդովայի և Վալախիայի հայերի Լվովի ենթակայության միտրոպոլիտ: Նա տեատինցիների միաբանության Լվով հրավերի նախաձեռնողն էր:

Մահացել է 1681 թվականի հոկտեմբերի 24-ին 76 տարեկան հասակում[1]:

Լվովի հայկական կաթոլիկական թեմը գոյություն է ունեցել ավելի քան 300 տարի՝ մինչև 1954 թվականը, ընդհուպ մինչև նրա վերջին առաջնորդի Դիոնիսի Կաետանովիչի մահը խորհրդային համակենտրոնացման ճամբարում:

Նախորդող
Լվովի արքեպիսկոպոսներ
22 մայիսի 1635 - 24 հոկտեմբերի 1681
Հաջորդող
Վարդան Հունանյան

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Samuel Orgelbrand, ed. (1867). Encyklopedia Powszechna (1st edition) (in Polish) 25. pp. 388–390.
  • Sadok Barącz, Living of the famous Armenians in Poland, Lvov, 1856.

Արտաքին հղումներԽմբագրել