Նիկոլայ Էմիլով Դիմիտրով (բուլղար․՝ Николай Емилов Димитров, հոկտեմբերի 15, 1987(1987-10-15)[1], Ռուսե, Բուլղարիա), բուլղարացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Բուլղարիայի ազգային հավաքականում։

Նիկոլայ Դիմիտրով
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1987(1987-10-15)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Ռուսե, Բուլղարիա
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1998—2006 Բուլղարիա Լևսկի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2010 Բուլղարիա Լևսկի 37 (5)
2010—2012 Թուրքիա Քասըմփաշա 58 (16)
2013 Թուրքիա Սամսունսփոր 17 (5)
2013—2014 Թուրքիա Բոլուսփոր 25 (2)
2014—2015 Թուրքիա Մանիսասփոր 32 (11)
2015—2016 Հունաստան Քսանտի 23 (2)
2016 Բուլղարիա Սլավիա 11 (1)
2017—2020 Ռուսաստան Ուրալ 82 (8)
Ազգային հավաքական
2007—2008 Բուլղարիա Բուլղարիա (մինչև 21) 26 (5)
2008—2020 Բուլղարիա Բուլղարիա 12 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Դիմիտրովը ծնվել է Ռուսե քաղաքում։ Ֆուտբոլ սկսել է պարապել «Լևսկի» (Սոֆիա) ակումբի երիտասարդական ակադեմիայում։ 2004/05 մրցաշրջանում նա ակումբի հետ նվաճել է չեմպիոնական առաջին տիտղոսը՝ փոխարինման դուրս գալով յոթ խաղում։ Նորամուտը նշել է 2004 թվականի օգոստոսի 6-ին Սոֆիայի «Սլավիա» դեմ հաղթական խաղում՝ 89-րդ րոպեին փոխարինելով Էմիլ Անգելովին[2]։ 2006 և 2007 թվականներին դարձել է Բուլղարիայի չեմպիոն։ 2007 թվականի Բուլղարիայի գավաթակիր է։

2010-2015 թվականներին հանդես է եկել Թուրքիայում՝ խաղալով «Քասըմփաշա», «Սամսունսփոր», «Բոլուսփոր», «Մանիսասփոր» ակումբներում[3]։

2015 թվականի հուլիսի 28-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է հունական «Քսանտի» ակումբ, որտեղ խաղացել է մեկ մրցաշրջան[3]։

2016 թվականի սեպտեմբերի 11-ին, կրկին ազատ գործակալի կարգավիճակով, տեղափոխվել է բուլղարական «Սլավիա» (Սոֆիա), որտեղ խաղացել է մի քանի ամիս[3]։

2016 թվականի դեկտեմբերին նա պայմանագիր է կնքել ռուսական «Ուրալի» հետ[4], որի կազմում անցկացրել է 82 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ։ 2020 թվականի ամռանը Դիմիտրովը հեռացել է «Ուրալից» և ավարտել ֆուտբոլիստի կարիերան[5]։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 12 խաղ, դարձել 1 գոլի հեղինակ[3]։

Նվաճումներ խմբագրել

Լևսկի
  • Բուղարիայի չեմպիոն՝ 2005/06, 2006/07, 2008/09
  • Բուղարիայի գավաթակիր՝ 2006/07
  • Բուղարիայի սուպերգավաթակիր՝ 2006/07[3]
Ուրալ
  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2016/17

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Levski Sofia
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Nikolay Dimitrov - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 15-ին.
  4. ««Урал» подписал контракт с Николаем Димитровым». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Димитров расторг контракт с «Уралом» и завершил карьеру

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Դիմիտրով» հոդվածին։