Նիկոլայ Բուլավին

քաղաքական գործիչ

Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բուլավին (ռուս.՝ Николай Александрович Булавин, հունվարի 21, 1931(1931-01-21), Սանդատա, Սալսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 1987(1987-11-07), Վյոշենսկայա, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԽՄԿԿ Վյոշենսկի շրջկոմի առաջին քարտուղար, Միխայիլ Շոլոխովի անվան պետական արգելոց-թանգարանի առաջին տնօրեն։ Վյոշենսկի ստանիցայի պատվավոր բնակիչ (2009), Շոլոխովի շրջանի պատվավոր քաղաքացի (2012), պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի երեք և պատվո նշանի երկու շքանշաններով[1]։

Նիկոլայ Բուլավին
Ծնվել էհունվարի 21, 1931(1931-01-21)
ԾննդավայրՍանդատա, Սալսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 7, 1987(1987-11-07) (56 տարեկան)
Մահվան վայրՎյոշենսկայա, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԴոնի պետական ​​ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրՄ. Ա. Շոլոխովի անվան պետական թանգարան-արգելոց
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

1951 թվականին Նիկոլայ Բուլավինը ավարտել է Զլմնովնիկի միջնակարգ դպրոցը «Ոսկե մեդալով» և ընդունվել Ռոստովի ինժեներա-շինարարական ինստիտուտ, սակայն տեսողոության վատացման պատճառով, 1952 թվականին փոխադրվել է Ազով-Սևծովյան գյուղինստիտուտ, որն ավարտել է 1957 թվականին։ Նիկոլայ Ալեքսանդրովիչն աշխատել է Ռոստովի մարզի Վյոշենսկի շրջանի «Կրուժիլինսկի» խորհրդային տնտեսությունում որպես գյուղատնտես, այնուհետև՝ 1962 թվականին, նշանակվել տնօրեն։ 1969 թվականին ընտրվել է Վյոշենսկի շրջխորհրդի գործկոմի նախագահ։ 1970 թվականից մինչև 1984 թվականը ղեկավարել է շրջանի կուսակցական կազմակերպությունը, որը եղել է լավագույններից մեկը մարզում։ Բուլավինը եղել է ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակ, Ռոստովի մարզից ժողովրդական պատգամավորների մարզային և շրջանային խորհուրդների պատգամավոր, ԽՄԿԿ մարզկոմի անդամ, մարզային կուսակցական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ընտրվել կուսակցական կոնֆերանսների պատգամավոր։ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բուլավինն ընկերական հարաբերություններ էր պահպանում Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի հետ, որը սատար էր կանգնում նրա բոլոր նախաձեռնություններին և հայրենի եզերքի հետ կապված ձեռնարկումներին։ Գրողի մահից հետո Ն. Ա. Բուլավինը եղել է Մ. Ա. Շոլոխովի Պետական թանգարան արգելոցի ստեղծման նախաձեռնողներից մեկը և նրա առաջին տնօրենը (1984-1987)։

Բարեխիղճ աշխատանքի բարձր պրոֆեսիոնալկզմի համար Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բուլավինը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երեք և Պատվո նշան շքանշանի երկու մեդալներով։ 2009 թվականին նրան շնորհվել է «Վյոշենսկի ստանիցայի պատվավոր բնակչի» կոչում։ 2012 թվականին նրան շնորհվել է «Շոլոխովսկի շրջանի պատվավոր քաղաքացու» կոչում։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային Կարմիր դրոշի երեք շքանշան
  • Պատվո նշանի երկու շքանշան
  • Վյոշենսկի ստանիցայի պատվավոր բնակիչ
  • Շոլոխովսկի շրջանի պատվավոր քաղաքացի

Գրականություն խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю.А. Дворяшин; вступ. ст. М.М. Шолохов. - М.: Издательский дом "СИНЕРГИЯ", 2013. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Булавин Николай Александрович (21.01.1931 - 07.11.1987)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել