Նիկոլայ Սերգեևիչ Աֆրամեև (ռուս.՝ Николай Сергеевич Афрамеев, 1894, Վյազմա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն), ռուս խորհրդային արձակագիր, գրական ֆունկցիոներ։

Նիկոլայ Աֆրամեև
Ծնվել է1894
ԾննդավայրՎյազմա, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1894 թվականին երկաթուղային մեքենավարի ընտանիքում։ Ավարտել է Վյազմայի վարժարանը (1912), ընդունվել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 1913 թվականին տեղափոխվել է իրավագիտության ֆակուլտետ, սակայն շուտով կալանավորվել է գործադուլի կոչ անելու համար։ Որոշ ժամանակ ապրել է Վյազմայում, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել է Մոսկվա։ Աշխատել է որպես գթասրտության եղբայր տիֆային հիվանդանոցում, ապա Քաղաքների միության տրանսպորտային բաժնում (որտեղ ընկերացել է Իվան Երոշինի հետ) և Մոսկվայի խորհրդի տրանսպորտային բաժնում։ 1919 թվականին գործուղվել է Սիմբիրսկ, որտեղ աշխատել է որպես պարենգործակալ, ապա նահանգային պարենային կոմիտեում և նահանգային միությունում։

1921 թվականին վերադարձել է Մոսկվա, աշխատել Ցենտրոսոյուզում։ 1922 թվականի գարնանը միացել է «Твори!» պրոլետարական գրական խմբին, նույն տարվա աշնանը խմբի մասնակիցների մեծ մասի հետ ընդունվել է ԲԳԳԻ, որն ավարտել է 1925 թվականին։ 1924 թվականին ընդունվել է «Кузница» (հայ․՝ «Դարբնոց») խումբ։

1927 թվականից շատ է զբաղվել գրական-կազմակերպչական գործունեությամբ՝ սկզբում ՄԳևԿԴՄ-ում, ապա «Դարբնոցի» և Լիտֆոնդի քարտուղարությունում։ Եղել է «Մալեևկա» ստեղծագործական տան կազմակերպիչներից մեկը։ 1934 թվականին դարձել է Խորհրդային գրողների միության անդամ։

1941 թվականի հուլիսին ընդգրկվել է ժողովրդական աշխարհազորայինների մեջ, ծառայել «Գրողների վաշտում»[1]։ Անհետ կորել է 1942 թվականի մարտին։

Ստեղծագործություն խմբագրել

Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1917 թվականին «Դերևենսկայա պրավդա» թերթում, հաջորդ տարիներին պարբերականում հայտնվել են ևս մի քանիսը։ Պրոֆեսիոնալա մակարդակում զբաղվելով գրականությամբ՝ բանաստեղծություններ այլևս չի գրել, անցել է արձակի։ 1932 թվականից հետո չի տպագրվել։ Մաքսիմ Գորկու «Մալվա» պատմվածքի և «Մայրը» (1940) վիպակի հիման վրա գրել է ռադիոյի բեմադրություններ։

Գրքեր խմբագրել

  • Слободка и другие рассказы. Л., 1925
  • Беспокойные (повесть). М., 1927
  • Заноза (повести и рассказы). М., 1930[2]
  • Славные дни. М., 1932

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Краткая автобиография // Строка, оборванная пулей. М., 1976, с. 71—73
  • Писатели Москвы — участники Великой Отечественной войны. М., 1997

Արտաքին հղումներ խմբագրել