Նիկոլայոս Լյուրացի, Նիկոլաուս Լյուրացի (Nicolaus Lyranus) (1270–1340), ֆրանցիսկյան քարոզիչ և աստվածաբան, Փարիզի համալսարանի ուսուցչապետ։ Հեղինակ է բազմաթիվ աստվածաբանական մեկնողական գրվածքների, որոնք հայտնի էին միջնադարյան Եվրոպայում որպես աստվածաբանության լավագույն ձեռնարկներ։ Հայերեն պահպանվել են Նիկոլայոս Լյուրացու «Մեկնութիւն սրբոյ Աւետարանին, որ ըստ Յովհաննու․․․» և «Մեկնութիւն թղթոյն Պօղոսի, որ առ եբրայեցիսն․․․» աշխատությունները։ Թարգմանությունը կատարվել է 1337–1338-ին, Արտազ գավառի Ծործորի վանքում։ Թարգմանիչն է ֆրանցիսկյան քարոզիչ և մատենագիր Ֆրա Պոնցիուսը (Բոնիֆացիուսը), որին աշխատակցել է հայ վարդապետ Իսրայելը։ Ձեռագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (№ № 1411, 1412, 6903, 10539) և Երուսաղեմի հայոց վանքի ձեռագրատանը (№ 789)։

Գրականություն

խմբագրել
  • Խաչիկյան Լ․ Ս․, Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, «ԲՄ», հ․ 11, 1973, էջ 204-209։
  • Аревшатян С․С․, К истории философских школ средневековой Армении (XIV в․), Е․, 1980․

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայոս Լյուրացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 298