Նիկեփորոս Փոկաս Ավագ, (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), IX դ․ հայազգի բյուզանդական ռազմական գործիչ։ Կայսր Նիկեփորոս II Փոկասի պապը։

Բյուզանդական զորքերը Նիկեփորոս Փոկասի հրամանատարությամբ գրավում են Իտալիայի Ամանտեա քաղաքը

Գործել է բյուզանդական կայսրեր Վասիլ I-ի (867–886) և Լևոն VI Իմաստունի (886–912) օրոք։ Եղել է Թրակեսիոն բանակաթեմի զորավար, կրել է պատրիկի տիտղոս։ Գլխավորելով կայսրության արևելյան նահանգների զորքերը, որոնց մեջ կային նաև պավլիկյաններ, 885-ին պարտության է մատնել Իտալիայի հարավային մասը նվաճած արաբներին։ Աչքի է ընկել արաբական խալիֆայության և բուլղարների դեմ պատերազմներում։ Հազարավոր իտալացիների գերությունից ազատելու համար, իտալացիները նրա պատվին կառուցել են տաճար։

Գրականություն խմբագրել

  • «La Carrière du premier Nicéphore Phocas», Անրի Գրեգուար, «Prosphora eis S. Kyriakiden», Սալոնիկ, 1953, էջ 250․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 295