Անրի Գրեգուար, (ֆր.՝ Gregoire) (մարտի 21, 1881(1881-03-21)[3][4][5][…], Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա - սեպտեմբերի 28, 1964(1964-09-28)[3][4][5][…], Բրյուսել), բելգիացի հելլենագետ, բյուզանդագետ ն հայագետ։ Սովորել է Լիեժի համալսարանում և Սորբոնում։

Անրի Գրեգուար
Henri Grégoire
Ծնվել է1881(1881)
ԾննդավայրՅուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա
Մահացել է1964(1964)
Մահվան վայրԲրյուսել
ՔաղաքացիությունԲելգիա Բելգիա
Ազգությունբելգիացի
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունբելգիացի հելլենագետ,
բյուզանդագետ
հայագետ
ԱշխատավայրԲրյուսելի ազատ համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, ԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[1], Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[2]

Գործունեությունը խմբագրել

Փիլիսոփայության և բանասիրության դոկտոր (19021909 թվականից դասախոսել է Բրյուսելի Ազատ համալսարանում։ 1924 թվականին հիմնադրել է «Byzantion» հանդեսը։ 1930-1931 թվականներին Բրյուսելում հիմնադրել է Արևելյան և սլավոնանասիրության և պատմության ինստիտուտը, որտեղ դասախոսելու է հրավիրել նաև Նիկողայոս Ադոնցին։ Արժեքավոր են Գրեգուարի ուսումնասիրությունները Պավլիկյան շարժման, բյուզանդական «Դիգենիս Ակրիտաս» էպոսի մասին, որտեղ հեղինակը բաժանում է պավլիկյանների միջավայրում էպոսի առաջանալու և ձևավորվելու վերաբերյալ Նիկողայոս Ադոնցի եզրակացությունը։ Կարևոր են Գրիգուարի հոդվածները զորավար Նիկեփորոս Փոկասի, Հերակլիոս կայսեր հայկական ծագման, իններորդ դարի հայազգի նշանավոր գործիչների մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.medievalacademy.org/page/CompleteCorrFellow
  2. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  3. 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)

Գրականություն խմբագրել

  • Les Armeniens entre Byzance et l’lslam, «Byzantion», 1935, t․ 10։
  • Digenis Akritas․ The byzantine epic in history and poetry, N․ Y․, 1942։
  • An Armenian Dynasty on the Byzantine Throne, «Armenian Quarterly», 1946, 1։
  • Precision geographiques et chronologiques sur les Pauliciens․ «Bulletin de la Classe des Lettres Acad, royale de Belgique», 1947։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 207