Նիկա Պիլիև

ռուս ֆուտբոլիստ

Նիկա Կնոստանտինովիչ Պիլիև (ռուս.՝ Ника Константинович Пилиев, մարտի 21, 1991(1991-03-21)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, «Կուբան Հոլդինգ» ակումբի վինգեր։

Նիկա Պիլիև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1991(1991-03-21)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2003-2009 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 1 (0)
2009-2013 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 7 (0)
2010  Ռուսաստան Ամկար 5 (0)
2012  Սլովակիա Սլովան (Բրատիսլավա) 4 (1)
2013 Ռուսաստան Վոլգար 10 (0)
2013-2014 Վրաստան Դիլա 7 (0)
2014 Հայաստան Բանանց 5 (0)
2015 Հայաստան Ուլիս 11 (0)
2015 Ռուսաստան Արմավիր 6 (0)
2016 Լատվիա ՌՖՇ 11 (0)
2017 Ռուսաստան Դոմոդեդովո 10 (0)
2017-2018 Ռուսաստան Վոլգար 12 (0)
2018 Ռուսաստան Սպարտակ (Վլադիկավկազ) 15 (0)
2019-2020 Ռուսաստան Կուբան Հոլդինգ սիրող.
2020-մ․հ․ Ռուսաստան Կուբան Հոլդինգ 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ազգությամբ օս Պիլիևը սկսել է ֆուտբոլով զբաղվել Սոչիում, որտեղ ընտանիքի հետ տեղափոխվել է յոթ տարեկանում։ Այնտեղից հայտնվել է Մոսկվայի «Լոկոմոտիվում»՝ ավելի ուշ հայտնվելով երիտասարդական թիմում։ Պիլիևը մասնակցել է գլխավոր թիմի մարզումներին և նույնիսկ մեկ անգամ խաղացել է Ռուսաստանի առաջնությունում։ 2009 թվականի մայիսի 16-ին նա փոխարինման է դուրս եկել 9-րդ տուրի՝ Գրոզնիի «Թերեքի» դեմ խաղի 86-րդ րոպեին[2]։ 2009 թվականի սկզբին Պիլիևը հրավիրվել էր Ռուսաստանի երիտասարդական հավաքական, օգնել նրան հաղթել Գրանատկինի անվան մրցաշարում և դարձել է նրա լավագույն ռմբարկուն (այդ թվում՝ հեղինակել է Թուրքիայի դարպասը եզրափակչում խփած երեք գոլերից երկուսը)։

2009 թվականի օգոստոսի 31-ին չի երկարաձգել պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ և տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ[3]։ Բանակայինների կազմում նորամուտը նշել էր 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Չեմպիոնների լիգայի՝ գերմանական «Վոլֆսբուրգի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ ԲԿՄԱ-ի մեկնարկային կազմում Նիկան հայտնվել է արդեն հաջորդ խաղում՝ «Դինամոյի» դեմ մայրաքաղաքային դերբիում և լավագույնն է եղել խաղադաշտում։ ԲԿՄԱ-ի կազմում Պրեմիեր լիգայում 2009 թվականին 4 անգամ խաղադաշտ է դուրս եկել, Չեմպիոնների լիգայում՝ 3 անգամ։ Նոյեմբերին վնասվածք է ստացել և շարքից դուրս է եկել մինչև մրցաշրջանի ավարտը։

2010 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է Պերմի «Ամկար»[4]։ Նորամուտը նշել է «Անժիի» դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 24-րդ րոպեին, ընդհանուր առմամբ «Ամկարի» կազմում անցկացրել է 5 հանդիպում։ 2011 թվականին վերադարձել է ԲԿՄԱ։ Փետրվարին ակումբը Նիկային կես տարվա վարձավճարով ուղարկել է Բրատիսլավայի «Սլովան»։

2013 թվականի առաջին կեսին հանդես է եկել Աստրախանի «Վոլգարում», որը 2012/13 մրցաշրջանի արդյունքում դուրս է մնացել Ռուսաստանի առաջին դիվիզիոնից, և Պիլիևը հեռացել է ակումբից՝ տեղափոխվելով վրացական «Դիլա»։ Հետագայում խաղացել է Հայկական «Բանանցում» և «Ուլիսում», եղել է Արմավիրի «Տորպեդո» տեղափոխված «Ուլիսի» ֆուտբոլիստների թվում[5]։

2019 թվականին տեղափոխվել է Պավլովսկայայի «Կուբան Հոլդինգ» ակումբի կազմում, որի կազմում նույն թվականի հուլիսի 20-ին առաջին անգամ խաղացել է Ռուսաստանի 2019/20 մրցաշրջանի գավաթի խաղարկությունում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Премьер-Лига — Локомотив (Москва) — Терек (Грозный) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Пилиев перешёл из «Локомотива» в ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. Пилиев отдан в аренду Արխիվացված 2011-05-19 Wayback Machine
  5. Ника Пилиев: «Как тренер Карпин сильнее Слуцкого»
  6. Анатолий Гненик (22.07.2019). «Наши футболисты победили ростовчан» (ռուսերեն). Pav-edin23.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել