Նոել Դարլին Նիլ[4][5] (անգլ.՝ Noel Darleen Neill նոյեմբերի 25, 1920(1920-11-25)[1], Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ - հուլիսի 3, 2016(2016-07-03)[2][1], Թուսոն, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Նիլ Նոել
Ծնվել էնոյեմբերի 25, 1920(1920-11-25)[1]
ԾննդավայրՄինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 3, 2016(2016-07-03)[2][1] (95 տարեկան)
Մահվան վայրԹուսոն, ԱՄՆ
ԿրթությունCentral High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մինեապոլիսում՝ Միննեսոտա նահանգում, լրագրող Դևիդ Նիլի[6] և նրա թատերական պարուհի կնոջ ընտանիքում[7]։ Երիտասարդ տարիքում աշխատել է որպես մոդել՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծ հաջողությունների հասնելով փին-ափ աղջկա կերպարում։ Նիլն առաջին անգամ էպիզոդիկ դերով կինոէկրանին է հայտնվել 1942 թվականին, իսկ կինոյում լիարժեք կարիերան սկսել է 1944 թվականին՝ «Paramount Pictures»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո։

Նրան մեծ ճանաչում են բերել Լոիս Լեյնի դերը «Սուպերմեն» (1948), «Ատոմային մարդը Սուպերմենի դեմ» (1950) ֆիլմերում և 1950-ական թվականների «Սուպերմենի արկածները» հեռուստասերիալում։ Տասնամյակներ շարունակ Նիլը հանդես է եկել Սուպերմենի մասին տարբեր ներկայացումներում՝ հաճախ խաղալով գլխավոր հերոսների ազգականներից մեկի դերը, այդ թվում՝ 1978 թվականի «Սուպերմեն» ֆիլմում, «Սուպերտղա» և «Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» հեռուստասերիալներում[8] և 2006 թվականին «Սուպերմենի վերադարձը» ֆիլմում։ 2010 թվականի հունիսի 15-ին Մետրոպոլիս քաղաքում, որը համարվում է «Սուպերմենի պաշտոնական տունը», բացվել է Լոիս Լեյնի հուշարձանը, որի կերպարի նախատիպը Նոել Նիլն է։

1943 թվականին դերասանուհին ամուսնացել է հոլիվուդյան դիմահարդար Հերոլդ Լիրլիի հետ, որը վախճանվել է 1994 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 http://www.liberation.fr/direct/element/noel-neill-la-premiere-lois-lane-a-lecran-est-decedee_41884/
  3. https://www.comic-con.org/awards/inkpot
  4. «Noel Neill, the original Lois Lane, dies aged 95». BBC News. 2016 թ․ հուլիսի 5. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  5. Anita Gates (2016 թ․ հուլիսի 4). «Noel Neill, the Lois Lane to George Reeves's 'Superman,' Dies at 95». New York Times. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Petite Noel Neill Niece Mrs. Kennedy». California, Santa Cruz. Santa Cruz Sentinel. 1944 թ․ օգոստոսի 3. էջ 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին – via Newspapers.com.
  7. Larry Thomas, Ward (2003). Truth, Justice, and the American Way: The Life and Times of Noel Neill. Nicholas Lawrence Books. ISBN 978-0-9729466-0-5.
  8. Dan Levine (writer); Alan J. Levi (director) (1994-05-08). «The House of Luthor». Lois & Clark: The New Adventures of Superman. Season 1. Սերիա 21. American Broadcasting Company.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Նոել» հոդվածին։